Յակոբ Աքիսքալ
| Ծնած է | 16 Յունուար 1944[1] |
|---|---|
| Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
| Մահացած է | 20 Յունուար 2021[2] (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ամերիկահայ[3] |
| Կրթութիւն | Պէյրութի Ամերիկեան Համալսարան, Պէյրութի Ամերիկեան Համալսարան և Ուիսքոնսին Համալսարան |
| Մասնագիտութիւն | հոգեբոյժ և հոգեբան |
| Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան? և Թենեսիի համալսարան? |
| Անդամակցութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[4] |
| Պարգեւներ | Anna-Monika Prize? և Իգնոպելեան Մրցանակ |
Յակոբ Սուրէն Աքիսքալ (16 Յունուար 1944[1], Պէյրութ, Լիբանան - 20 Յունուար 2021[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), հայ հոգեբոյժ, յայտնի է խառնուածքի եւ երկբեւեռ խանգարման վերաբերեալ հետազօտութիւններով[5]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լիբանան։ Բժշկի աստիճան ստացած է 1969 թուականին Պէյրութի Ամերիկեան համալսարանէն։ Ուիսքանսընի համալսարանի Մետիսըն մասնաճիւղէն ստացած է հոգեբոյժի որակաւորում։ Այնուհետեւ մի քանի տարի աշխատած է իբրեւ դարմանագէտ-բժիշկ տրամադրութեան խանգարումներու հետազօտող՝ Թենեսիի համալսարանը։
Փրոֆ. Աքիսքալ 1973-ին գրաւած է հոգեբաններու ուշադրութիւնը, երբ հաստատած է, թէ տեւական ընկճուածութիւնը բուժելի է, եւ ապա Քարին Աքիսքալի հետ պատրաստած է բուժման նոր մօտեցում մը, որ ցարդ թարգմանուած է առնուազն 25 լեզուներու[6]:
1990-1994 թուականներուն ԱՄՆ-ի Հոգեկան առողջութեան ազգային հիմնակին մէւ աշխատած է իբրեւ աւագ գիտական խորհրդատու։ Այնուհետեւ տեղափոխուած է Քալիֆորնիոյ համալսարան (Սան Տիէկօ), ուր հոգեբուժութեան փոֆէսօր եղած է մինչեւ մահ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Académie nationale de médecine
- 1 2 3 4 Hagop Souren Akiskal Obituary
- ↑ https://annals-general-psychiatry.biomedcentral.com/articles/10.1186/s12991-021-00338-2
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=359&langid=1
- ↑ Akiskal HS, McKinney WT (Oct 5, 1973)։ «Depressive disorders: toward a unified hypothesis.»։ Science 182 (4107): 20–9։ doi:10.1126/science.182.4107.20
- ↑ «Յակոբ Աքիսքալ Ստացաւ Քալիֆորնիահայ Բժշկական Միութեան Շքանշանը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2009-05-12։ արտագրուած է՝ 2023-07-17