Մռաւի Լեռնաշղթայ

Jump to navigation Jump to search

Մռաւի Լեռնաշղթայ, լեռնաշղթայ Փոքր Կովկասի լեռնային համակարգին մէջ՝ Սեւանի լեռնաշղթայի արեւլեան շարունակութիւնը։ Երկարութիւնը մոտ 70 կմ է։ Առաւելագիւյն բարձրութիւնը կը հասնի Գոմշասար գագաթը (3724 մ)։ Վերջէրս կ'անուանեն նաեւ Արիութեան լեռ։ Կազմուած է հրաբխային ապարներէ, կոտրտուած է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան կը սկսուի Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որուն խաչի ձեւով կը հանդիպին իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռաւի, Սեւանի, Քաֆլանկալայի, եւ Արեւելեան Սեւանի։ Շղթային վրյա կայ մոտ քսան գագաթ, որոնց բարձրուիւնը կ'անցնի 3000 մեերէն։ Ամենայն ուշագրաւ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) եւ շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մ),որու անունով կը կոչուի լեռնաշղթան։ Կուրի մէջէն հոսանքի աջակողմեան վտակներու եւ Թարթառներու ջրաբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերուն կան անտառներ, սողանքներ, փլուածքներ, սողանքային լճակներ։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, 2006