Սամուէլ-Մուրատ Վարժարան (Փարիզ)
| Սամուէլ-Մուրատ Վարժարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | դպրոց և դպրոցի շենք? |
| Հիմնադրուած է | 1832 |
| Լուծարուած է | 1995 |
| Հիմնադրիր | Մխիթարեան Միաբանութիւն |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Սևր?[1] |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Ֆրանսա" nor "Template:Տեղորոշման քարտեզ Ֆրանսա" exists. | |
Սամուէլ-Մուրատ վարժարան, Մուրատեան վարժարան, ամէնօրեայ դպրոց։ Վարժարանը որոշակի դեր կը կատարէ հայ-ֆրանսական մշակութային կապերու զարգացման գործին մէջ։ Սերտ կապի մէջ է Հայաստանի հետ։
Հիմնադրումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնադրուած է 1832 թուականին, Իտալիոյ Բատովա (կամ Բատուա) քաղաքին մէջ՝ Եթովպիայի բնակիչ հայազգի Սամուէլ Մուրատեանի կտակին համաձայն եւ Մխիթարեան միաբանութեան նախաձեռնութեամբ։
Տեղափոխումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1846 թուականին տեղափոխուած է Փարիզ, 1870 թուականին՝ Վենետիկ, միացած է Ռափայէլեան վարժարանին եւ կոչուած Մուրատ Ռափայէլեան։ Մխիթարեան միաբանները, ստանալով ֆրանսական կառավարութեան համաձայնութիւնը, 1929 թուականին վարժարանը Սամուէլ-Մուրատ անունով բացած են Փարիզի մէջ։
Փակումն ու վերաբացումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն փակուած է, վերաբացուած է 1946 թուականին։ 1848-1870 թուականներուն այստեղ կիրառուած է ֆրանսական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տեւողութիւնը վեց տարի), ընդունուած են նախակրթարանի աւարտականներ։ Այնուհետեւ գործած է ժամանակակից ֆրանսական լիսէյի (երկրորդական դպրոցի) ծրագիրով։ Շրջանաւարտները ստացած են բարձր աստիճանի վկայական եւ իրաւունք ունեցած են առանց քննութեան ընդունուելու համալսարան։
Մանկապարտէզի բացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1991-1995 թուականներուն վարժարանին մէջ գործած է երկօրեայ մանկապարտէզ, դասաւանդուած են հայոց լեզու եւ կրօն։ Փակուած է 1995 թուականին՝ նիւթական դժուարութիւններու պատճառով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 base Mérimée — ministère de la Culture, 1978.