Մունիր Մուհանտ Մոհամետի



Մունիր Մուհանտ Մոհամետի (արաբ․՝ منير مهند محمدي‎‎; ֆր.՝ Munir Mohand Mohamedi); ծնած է 10 Մայիս 1989-ին, Մելիլիա, Սպանիա)` Մարոքոյի ֆութպոլիստ, «Նումանսիա» եւ Մարոքոյի հաւաքականի դարպասապահ: 2018-ի ֆութպոլի աշխարհի առաջնութեան անդամ:

Ակումբային ընթացք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մոհամետը սպանական «Սեուտա» ակումբի սան է, սակայն բարձր մրցակցութեան պատճառով ան կը խաղար միայն կրկնօրինակներու հետ: 2009-ին Մունիրը տեղափոխուեցաւ «Ալմերիա», բայց այնտեղ ան խաղցաւ փոխարինող: 2010-ին Մոհամետը միացած է իր հայրենի քաղաքի «Մելիլիա» ակումբին: 15 Մայիս 2011-ին «Քատիսա»-ի հետ խաղին ան իր պարտաւորութիւնը նուաճեց Սեկունտա Բ-ին[1]: 2012-ին Մունիրը դարձաւ խումբի հիմնական դարպասապահը: 2014-ի ամրան Մոհամետը կնքեց պայմանագիր «Նումանսիայի» հետ[2]: 19 Հոկտեմբերին «Լաս Պալմասի» դէմ խաղին ան նուաճեց Սեկունտայի իր պարտաւորութիւնը[3]:

Միջազգային ընթացք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

28 Մարտ 2015-ին, Ուրուկուէյի հաւաքականի հետ ընկերական խաղի ժամանակ, Մոհամետը Մարոքոյի հաւաքականի համար ելոյթ ունեցաւ[4]: 2017-ին Մունիրի հաւաքականը մասնակցած է Գապոնի մէջ Ափրիկէի բաժակին: Մրցաշարին խաղցած է Տոկոյի[5], Կոտ տ'Իվուարի հաւաքականի, Եգիպտոսի հաւաքականի[6] եւ Քոնկոյի հաւաքականի դէմ[7]:

2018-ին Մոհամետը մասնակցութիւն ունեցած է Ռուսաստանի մէջ 2018 ֆութպոլի աշխարհի առաջնութեան:

Ելոյթներու վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջազգային վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Updated

Հաւաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդամէնը
Խաղ Կոլ Խաղ Կոլ Խաղ Կոլ
Մարոք
2015 2 -2 4 -1 6 -3
2016 1 -0 5 -1 6 -1
2017 2 -2 9 -3 11 -5
2018 4 -2 3 -4 7 -6
Ընդհանուր արշաւի ընթացքին 9 -6 21 -9 30 -15

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]