Մոնս Զելմերլօ
Մոնս Զելմերլօ |
---|
Մոնս Փիթըր Ալպերթ Զելմերլով (շուէտ.՝ Måns Zelmerlöw, 13 Յունիս 1986[1][2], Lund Cathedral parish, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շուէտ[2], 1986, Շուէտ), շուէտացի երգիչ, հեռատեսիլի հաղորդավար է։ Ան ծանօթութիւն ձեռք բերաւ 2005-ին՝ մասնակցելով շուէական «Սուփըրսթար» նախագիծին, ուր զբաղեցուց հինգերորդ դիրքը, այնուհետեւ մասնակցեցաւ շուէտական «Պարահանդէս» պարային նախագիծի առաջին եթերաշրջանին, ուր յաղթանակ տօնեց, եւ 2007-ին "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որով ալ ներկայացավ այդ տարուան Melodifestivalen երգի մրցոյթին։ 2011-2013-ին ան եղած է Allsång på Skansen երաժշտական փառատօնի հաղորդավար։ 2007-ին, 2009-ին եւ 2015-ին մասնակցած է Melodifestivalen։ 2015-ին, զայն յաղթելով, ստացաւ իրաւունք ներկայացնելու Շուէտը Եւրատեսիլ 2015 երգի մրցութին իր "Heroes" (Հերոսներ) երգով։ Ան Եւրատեսիլի եզրափակիչ հանգրուանին հաւաքած է 365 կէտ եւ ճանչցուած է այդ մրցոյթին յաղթող։
Կեանք Եւ Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնս Զելմերլով ծնած է 1986-ին Շուէտի Լունտ քաղաքին մէջ։ Զելմերլովը երաժշտական կրթութիւն ստացած է Լունտի աւագ դպրոցին մէջ եւ եղած է դպրոցի երգչախումբի անդամ[3]։ 2002-ին Մալմոյի մէջ խաղացած է տարբեր օփերեթներու մէջ։
Զելմերլովը հասարակութեան առջեւ ներկայացաւ 2005 թուականին՝ մասնակցելով շուէտական «Սուփըրսթար» նախագիծի երկրորդ եթերաշրջանին։ 8 շաբաթներէ ետք ան հեռացուեցաւ մրցոյթէն եւ գրաւեց հինգերորդ դիրքը[4]։
2006 թուականին ան մասնակցեցաւ շուէտական «Պարահանդէս» պարային նախագիծի առաջին եթերաշրջանին Մարիա Քարլսոնի հետ միասին, ուր անոնք յաղթանակ արձանագրեցին[5]։ Նոյն տարուան ընթացքին Մոնսը մասնակցեցաւ Grease միւզիքլի շուէտական տարբերակին։ Որպէս արդիւնք իր առաջին ձայնասկաւառակը թողարկելու համար ան պայմանագիր ստորագրեց M&L Records-ի հետ, որ Warner Music Group-ի ստորաբաժանումներէն է[6]։
2007-ին ան մասնակցեցաւ Եւրատեսիլ 2007 երգի մրցոյթի շուէտական նախընտրական փուլին՝ Melodifestivalen 2007-ին, ուր հասնելով եզրափակիչ՝ զբաղեցուց երրորդ դիրքը[7]։ Մրցոյթին ան կը ներկայանար իր "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որ թողարկուեցաւ որպէս մեներգութիւն եւ տեղ գտաւ Մոնսի առաջին ձայնասկաւառակին՝ Stand by For...-ին մէջ։ Ձայնասկաւառակը զբաղեցուց առաջին դիրքը Շուէտի մէջ, անոր 4 երգեր թողարուեցան որպէս մեներգութիւններ եւ Շուէտի մէջ ընդգրկուեցան Լաւագոյն 50 երգերու ցանկին մէջ։ Stand by For...-ը 2007-ին թողարկուեցաւ նաեւ Լեհաստանի մէջ[8]։
2007-ին որպէս հաղորդավար հանդէս եկաւ Lilla Melodifestivalen 2007-ին[9]։ Նոյն թուականին մասնակցեցաւ Footloose միւզիքլին՝ մարմնաւորելով Թոմին։ Մոնսը շարք մը նշանաւոր շուէտացի երգիչներու հետ հանդէս եկաւ Սթոքհոլմի եւ Կոթենպուրկի մէջ[10]։
2009-ին Մոնսը կրկին մասնակցեցաւ Melodifestivalen-ին այս անգամ "Hope & Glory" (Յոյս Եւ Փառք) երգով[11]։ Յաջող անցնելով կիսեզրափակիչը՝ ան եզրափակիչ հանգրուանին զբաղեցուց 4-րդ դիրքը՝ դատական կազմին կողմէ ստանալով բազմաթիւ ձայներ։ Նոյն տարուան ընթացքին ան թողարկեց իր երկրորդ ձայնասկաւառակը՝ MZW-ն, որ առաջինը ճանչցուեցաւ շուէտական ալպոմներու չարթին մէջ եւ թողարկուեցաւ նաեւ Լեհաստանի մէջ։ 2009-ի ամրան Մոնսը հանդէս եկաւ շրջագայութիւններով Շուէտի մէջ[12]։
2010-ին Մոնսը՝ որպէս հաղորդավար, հանդէս եկաւ Melodifestivalen 2010-ին՝ հիւրընկալելով բոլոր ցուցադրութիւնները։
2013-ին ան սկսաւ աշխատիլ իր երրորդ Barcelona Sessions ձայնասկաւառակին վրայ։ Մինչեւ թողարկումը ան հանդէս եկաւ քանի մը մեներգութիւններով, որոնցմէ էին "Broken Parts" (Կոտրած Յատուածներ) , "Beautiful Life" (Գեղեցիկ Կեանք) , "Run For Your Life" (Վազէ' Կեանքիդ Համար) , "Parallels" (Զուգահեռներ) երգերը։ Ձայնասկաւառակը թողարկուեցաւ 2014-ի Փետրուարին[13]։
Մոնսը հանդէս եկաւ նաեւ Melodifestivalen 2013-ին, սակայն այս անգամ որպէս երգահան։ Իր "Hello Goodbye" (Ողջոյն, ցտեսութիւն) երգը եզրափակիչ չհասաւ[14]։ Անիկա կը կատարէին Էրիք Սեկերսթետը եւ Թոն Տեմիլը։ 2013-ին Մոնսը հանդէս եկաւ նաեւ նաեւ շուէտական Spök միւզիքլին մէջ[15]։
Զելմերլով անգամ մը եւս մասնակցեցաւ Melodifestivalen-ին 2015 թուականին։ Ան եզրափակիչին յաղթեց 288 կէտով եւ իրաւունք ստացաւ ներկայացնելու Շուէտը Եւրատեսիլ 2015 երգի մրցոյթին իր "Heroes" (Հերոսներ) երգով[16]։ Նոյն մրցոյթին ան կը մասնակցէր նաեւ որպէս "Det rår vi inte för" երգի հեղինակ, որ կը կատարուէր Պեհրանկ Միրիի կողմէ, սակայն այս երգը հասաւ մինչեւ Երկրորդ շանս փուլ[17]։
Եւրատեսիլ 2015–ի եզրափակիչի քուէարկութեան արդիւնքին մէջ Մոնսը կը հաւաքէ 365 կէտ եւ կ'ըլլայ յաղթողը[18]։
Անձնական Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զելմերլովը ունի մէկ կրտսէր քոյր։ 2008-2011 թուականներուն լրատուամիջոցներու կողմէ աշխուժօրէն կը լուսաբանուէր անոր եւ շուէտացի բնորդ եւ երգչուհի Մարի Սերնեհոլտի սիրավէպը։ 26 Դեկտեմբեր 2004-ին Մոնսը իր ընտանիքի հետ Թայլանտի մէջ փրկուած է Հնդկաց ովկիանոսի մէջ տեղի ունեցած ցունամիէն[19]։
Սկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Stand by For...» (2007)
- «MZW» (2009)
- «Christmas with Friends» (2010)
- «Kära vinter» (2011)
- «Barcelona Sessions» (2014)
- «Perfectly Damaged» (2015)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Dutch Top 40
- ↑ 2,0 2,1 2,2 Sveriges befolkning 2000 — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ Radio Sveriges։ «Cara Mia - P4 Melodifest – webbkanal»։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Måns utröstad ur "Idol"»։ Expressen։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Måns och Maria vann ”Let's dance”»։ Aftonbladet։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ Spektra Stockholm TT (2006-09-28)։ «Tajta jeans för Måns Zelmerlöw i "Grease"»։ Metro։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ TT։ «Måns Zelmerlöw öppnar för schlagern»։ SvD.se։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Plats 1: Måns Zelmerlöw»։ Expressen։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Zelmerlöw leder Lilla Melodifestivalen»։ Aftonbladet։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Stjärnorna i ny musikal»։ Expressen։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «’Allvarligt - nu ska jag vinna skiten’»։ Aftonbladet։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ Stoltz Paulina։ «Måns Zelmerlöw - MZW»։ SvD.se։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Måns Zelmerlöw - "Run for your life"»։ Expressen։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Måns Zelmerlöw: ”Jag kommer aldrig lämna Melodifestivalen”»։ Poplight։ 2015-02-28։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ Spektra։ «80-tals musikalen ”Spök” återuppstår»։ SvD.se։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Eurovision Sweden: Måns Zelmerlöw wins Melodifestivalen 2015!»։ Eurovision News, Polls and Information by esctoday (en-US)։ 2015-03-14։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «”Det rår vi inte för” skrevs för Måns Zelmerlöw»։ svt.se։ արտագրուած է՝ 2016-05-12
- ↑ «Who won Eurovision 2015? Full Song Contest results»։ Mirror։ Մայիսի 24, 2015։ արտագրուած է՝ Մայիսի 24, 2015
- ↑ «– Det var ofattbart hemskt»։ Aftonbladet։ արտագրուած է՝ 2016-05-12