Մոնմարթրի Գերեզմանատուն

Jump to navigation Jump to search
Cimetière de Montmartre - En flânant ... -19.JPG

Մոնմարթրի Գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière de Montmartre)՝ 19րդ դարուն հիմնուած գերեզմանատուն մը Փարիզին մէջ: Պաշտօնպէս յայտնի է որպէս՝ «Հիւսիսային գերեզմանատուն», մեծութեամբ երրորդն է Փէր Լաշէզ եւ Մոնփարնասի Գերեզմանատուներէն ետք:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մոնմարթրի Գերեզմանատունը բացուած է 1825 թուականի Յունուար 1-ին: Սկզբնապէս յայտնի էր որպէս la Cimetière des Grandes Carrières (Մեծ Հանքերու գերեզմանատուն)[1] Անունը կը ցուցամեր գերեզմանատունի իւրայատուկ տեղը՝ կիփսի հանքը: Ֆրանսական յեղափոխութեան ատենը անիկա օգտագործուած էր զանգուածային թաղումներու համար: Անիկա կառուցուած էր փողոցի մակարդակէն ցածր ձգուած կիփսի հանքին տեղը: Անոր օգտագործուող միակ մուտքը կառուցուած է Avenue Rachel-ին կողմէն:[2]
Գերեզմանատունը յարգի է զբօսաշրջիկներուն համար եւ կը հանդիսանայ վերջին հանգրուանը Մոնմարթրի տարածքին ապրած եւ ստեղծագործած բազմաթիւ արուեստագէտներուն համար:

Նշանաւոր Թաղուածներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայնրիխ Հայնէի գերեզմանը
Պուլանժէ ընտանիքին գերեզմանը
  • Ատոլֆ Ատամ (Adolphe Adam, 1803–1856)՝ երաժշտահան
  • Շարլ-Վալանթէն Ալքան (ֆր.՝ Charles-Valentin Alkan, 1813–1888)՝ երաժշտահան
  • Անտրէ-Մարի Ամփեր (ֆր.՝ André-Marie Ampère, 1775–1836) բնագէտ, որուն անունով է ամփեր ելեկտրականութեան միաւորը
  • Հեքթոր Պերլիոզ (ֆր.՝ Hector Berlioz, 1803–1869)՝ երաժշտահան
  • Ֆրանսուա Քլոտ Ամուր (ֆր.՝ François Claude Amour, 1739-1800)՝ ռազմական գործիչ
  • Լիլի Պուլանժէ (ֆր.՝ Lili Boulanger, 1893–1918)՝ երաժշտահան
  • Նատիա Պուլանժէ (ֆր.՝ Nadia Boulanger, 1887–1979)՝ երաժշտահան
  • Վացլաւ Պրոժիք (Václav Brožík, 1851–1901)՝ չեխ նկարիչ
  • Տալիտա (Dalida, 1933–1987)՝ իտալա-ֆրանսացի երգչուհի, դերասանուհի
  • Էտկար Տեկա (Edgar Degas, 1834–1917)՝ նկարիչ, քանդակագործ
  • Ալեքսանտր Տիւմա որդի (Alexandre Dumas, 1824–1895)՝ վիպասան, թատերագիր
  • Լէոն Ֆուքոյ (Léon Foucault, 1819–1868)՝ գիտնական
  • Շարլ Ֆուրիէ (Charles Fourier, 1772–1837)՝ ուտոպիական ընկերվար (utopian socialist)
  • Թէոփիլ Կոթիէ (Theophile Gautier, 1811–1872)՝ բանաստեղծ, վիպագիր
  • Ժան-Լէոն Ժերոմ (Jean-Léon Gérôme, 1824–1904)՝ նկարիչ
  • Էտմոն տը Կոնքուր (Edmond de Goncourt, 1822–1896)՝ գրող, հիմնած է Կոնքուրի մրցանակը
  • Ժան-Պաթիսթ Կրեոզ (Jean-Baptiste Greuze, 1725–1805)՝ նկարիչ
  • Հայնրիխ Հայնէ (Heinrich Heine, 1797–1856)՝ գերմանացի բանաստեղծ
  • Օկիւսթ տը Մոնֆերան (Auguste de Montferrand, 1786–1858)՝ ճարտարապետ
  • Կիւսթաւ Մորոյ (Gustave Moreau, 1826–1898)՝ նկարիչ
  • Ժաք Օֆենպախ (Jacques Offenbach, 1819–1880)՝ գերմանական ծագումով ֆրանսացի երաժշտագէտ
  • Ատոլֆ Սաքս (Adolphe Sax, 1814–1894)՝ նուագարաններու վարպետ
  • Քլոտ Սիմոն (Claude Simon, 1813–2003)՝ վիպագիր
  • Սթենտալ (Stendhal, 1783–1842)՝ վիպագիր
  • Էմիլ Զոլա (Émile Zola, 1840–1902)՝ գրող (տեղափոխուած է Փանթէոն 1908-ին)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Waldman Benjamin։ «The Treasures of the Montmartre Cemetery»։ untapped cities։ Վերցված է 10 July 2014 
  2. «Montmartre cemetery»։ Mairie de Paris։ Վերցված է 10 July 2014