Էմիլ Զոլա
| Էմիլ Զոլա ֆրանսերէն՝ Émile Zola | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Émile Édouard Charles Antoine Zola |
| Ծնած է | 2 Ապրիլ 1840 |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսա |
| Մահացած է | 29 Սեպտեմբեր,1902 (62 տարեկան) |
| Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսայի Երրորդ Հանրապետութիւն[1][2][3] |
| Քաղաքացիութիւն | Ֆրանսացի |
| Ազգութիւն | ֆրանսացի |
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Սեն Լուի Լիսէ ( lycée Saint-Louis) |
| Ազդուած է | Օնորե դը Բալզակ? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ռուգոն-Մակկարներ?, Թերեզ Ռաքեն?, Ես մեղադրում եմ? եւ Nana? |
| Տեսակ | վէպ եւ պատմուածք |
| Մասնագիտութիւն | Վիպագիր |
| Վարած պաշտօններ | Կազմակերպութեան նախագահ[4] եւ նախագահ?[4] |
| Պարգեւներ եւ մրցանակներ | Պատուոյ շքանշան՝ Լեգէոնի սպայ |
| Ամուսին | Ալեքսանդրին Զոլա? |
| Ծնողներ | հայր՝ Francesco Zola?, մայր՝ Émilie Aubert? |
| Երեխաներ | Ժակ Ռոզրոտ? եւ Դենիզ Ռոզրոտ? |
|
Ստորագրութիւն | |
Էմիլ Ֆրանսուա Զոլա (ֆրանսերէն՝ Émile Zola, 2 Ապրիլ 1840, Փարիզ – 29 Սեպտեմբեր 1902, Փարիզ) ֆրանսացի գրող, հրապարակախօս, քաղաքական գործիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էմիլ Ֆրանսուա Զոլան եղած է 19-րդ դարու 2-րդ կէսի իրատեսութեան ամենավառ ներկայացուցիչներէն մէկը, եւ բնապաշտ շարժումին առաջնորդն ու տեսաբանը։
Ֆրանսական գրականութեամբ բայց իտալական ծագում ունեցող Զոլան, իր գրական ստեղծագործական գործունէութիւնը սկսած է իբրեւ լրագրող՝ համագործակցելով «L’evenement», «Le Figaro», «Le Rappel», «Tribune» թերթրուն հետ։ 1867-ին իր վէպերը՝ «Մարսելեան Գաղտնիքներ»-ը վէպ-թերթեր էին։
Զոլա յայտնի է որպէս արդիւնաբերական հասարակութեան ժամանակաշրջանին ազատամտութեան հետեւորդ։
Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էմիլ Զոլայի առաջին ստեղծագործութիւնները տպագրուած են 1800-ական թուականներուն «հեքեաթներ Նինոնին» (Conte à Ninon, 1860 ), «Կլոդի խոստովանութիւնը» (Le confession de Claude, 1865), «Մահացած Կնոջ Կտակարանը»( Le vœu d'une morte,1866) «Մարսելեան Գաղտնիքները» (Les mystères de Marseille)։ «Թերեզ Ռաքեն»[5] (Thérèse Raquin,1867) եւ «Ռուգոն-Մակկարներ» ( Les Rougon-Macauquarts) աւելի լուրջ վէպեր են։ Աւելի ուշ կը հրատարակէ «Ապրելու Բերկանքը» («La joie de vivre»,1884), «Սիրոյ Էջը» («Une page d'amour»,1878) , «Երազանք» («Լe rêve»,1888), վէպերը։
Քաղքենիութեան նիւթը շարունակուեցաւ նաեւ «Աբբա Մուրէի Յանցագործութիւնը» ( La faute de l’abbe Mouret, 1875), «Բլասանի գրաւումը» (La conquête de Plassan 1874), « Հրէշ մարդը» (La bête humaine1890), «Կանացի Երջանկութիւն» (Au bonheur des dames, 1883) «Աւար» (La curée, 1872), «Փող»[6] (L’argent 1891) , «Ծուղակ» (L’assomoir,1877), «Ժերմինալ» (Germinal, 1885)։
Զոլայի յաջորդ շրջանի ստեղծագործական ոճը կը դառնայ գիտական։ Զոլայի նոր մոտեցումը հիմնաւորուեցաւ «Փորձարարական Վէպ» (Le roman experimental, 1880) վէպին մէջ։ Ունեցած է անաւարտ գործեր «Պտղաբերութիւն» (Fécondité,1899), «Աշխատանք» (Travail, 1901), «Ճշմարտութիւն» (Vérité,1902))։ «Աւետարաններ» շարքին նախորդած է «Քաղաքներ» եռագրութիւնը «Լուրդ» (Lourdes,1894),«Հռոմ» (Rome,1896),«Փարիզ» (Paris,1898)։
Էմիլ Զոլայի մահը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Զոլան կը մահանայ 29 Սեպտեմբեր 1890-ին՝ Փարիզի մէջ։ Կ'ենթադրեն, որ ան թունաւորուած է, սակայն փաստ չկայ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Балашов В. П. Золя // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ Золя Эмиль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ (unspecified title) — 1808.
- ↑ 4,0 4,1 https://www.sgdl.org/17-sgdl/presentation/82-presidents-sgdl — 1837.
- ↑ Թերեզ Ռաքեն։ Վէպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ա. Կոթիկեան, Ա. Եղիայեան; Խմբ.՝ Դ. Եսայեան. - Երեւան։ Հայպետհրատ, 1964.- 233 էջ։
- ↑ Փողը։ Վէպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Չաղայեան; Առաջաբ.՝ Յու. Ուվարով. - Երեւան։ Հայպետհրատ, 1963. - 524 էջ։