Մկրտիչ Հաճեան
Մկրտիչ Հաճեան | |
---|---|
Ծնած է | 11 Յունուար 1915 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 25 Նոյեմբեր 1985 (70 տարեկանին) |
Մահուան վայր | Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ |
Ազգութիւն | Հայ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Կրթութիւն | Ազգային Կեդրոնական Վարժարան |
Մասնագիտութնիւն | գրագէտ, գեղանկարիչ, երաժշտական քննադատ, գիւտարար |
Մկրտիչ Շահէն Հաճեան (11 Յունուար 1915, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 25 Նոյեմբեր 1985, Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ), գրող, գիւտարար, երաժշտութեան քննադատ, նկարիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աւարտած է Կ. Պոլսոյ Կեդրոնական վարժարանը (1933):
Ան համալսարանի դեղագործական մասնաճիւղի պատասխանատուն էր (1938)։
1952-1957 թուականներուն ապրած է Ֆրանսա, ապա հաստատուած է Մեքսիքօ։ 1959-ին Փարիզի մէջ մասնակցած է պետական քննութիւններու եւ ստացած է երաժշտական քննադատի վկայական։ Մեքսիքոյի մէջ կազմակերպած է արհեստական մարմարի արտադրութիւն (Հաճեանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գիւտը)։ Գրած է «Կնատեացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկեան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) թատերական գործերը։ Խոհաքնարական բանաստեղծութիւններ են ամփոփում «Բոցեր» (1973), «Հողէն երկինք» (1977) ժողովածուները (երկուքն ալ Ալեք Մանուկեան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանած է Ռոստանի «Սիրանօ տը Պերժըրակ» (1949), Կ. Կոլտոնիի «Հիւրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեօ ու Ժանեթ» (1950) թատերական գործերը։ Նկարչական գործերու (վերացապաշտական) ցուցահանդէսներ ունեցած է Մեքսիքոյի, Նիւ Եորքի, Պոսթընի եւ Երեւանի մէջ (1977, նուիրած է Հայաստանի Ազգային Պատկերասրահին)։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ ![]() |