Մկրտիչ Գարակէօզեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մկրտիչ (Միքէ, Միքայէլ, Մայք) Գարակէօզեան
Ծննդավայր Կ. Պոլիս
Մահացած է 15 Ապրիլ 1915(1915-04-15)
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բժիշկ
Կոչում Հա­րիւ­րա­պե­տ
Աշխատավայր Վա­նի գա­ւա­ռի, Սա­րա­յի (Սա­րո­յի) գաւառակի՝ զինուորական հիւանդանոց

Մկրտիչ (Միքէ, Միքայել, Մայք) Գարակէօզեան (1880/90, Կ. Պոլիս - 15 Ապրիլ 1915), հայ բժիշկ։

Ծնած է 1880(1890) թուականին, Կոստանդնուպոլիս։ Նախնական կրթութիւնն ստացած է Կ. Պոլսոյ թաղային վարժարաններէն մէկուն մէջ։ 1914 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելէ ետք, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ ծառայած որպէս՝ Վանի գաւառի, Սարայի (Սարոյի) գաւառակի՝ զինուորական հիւանդանոցի զինուորական բժիշկ։

1915 թուականին՝ հիւանդանոցէն ներս ծառայութեան ժամանակ, ձերբակալած են զինք, փրցուցած՝ հարիւրապետի զինուորական ուսադիրները, վերցուցած՝ սպայական սուրը եւ բանտարկած։

1915 թուականի Ապրիլ 15-ին՝ Վա­նի նահանգապետ Ճեւտէթ պէյի հրահանգով դաժանօրէն սպանուած, Սարայի զինուորական հիւանդանոցի մօտակայքը, իր իսկ բուժած թուրք զինուորի ձեռքով՝ 25 կամ 35 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւան, 1990։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։