Jump to content

Միքայէլ Մանուէլեան

Միքայէլ Մանուէլեան
Ծնած է 14 (26) Փետրուար 1877[1]
Ծննդավայր Ներքին Ագուլիս[1]
Մահացած է 7 Հոկտեմբեր 1944(1944-10-07)[1] (67 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Երկեր/Գլխաւոր գործ Զարե?, Միշտ պատրաստ?, Ղուլը? և Քաջ Նազար?
Մասնագիտութիւն դերասան, թատերագիր և արձակագիր
Աշխատավայր Աբելյան-Արմենյան թատերախումբ?, Բաքվի պետական հայկական թատրոն? և Թաիրովի անվան թատրոն?
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն

Միքայէլ Մանուէլեան (Փետրուար 14 (26), 1877, Ներքին Ագուլիս - Հոկտեմբեր 7, 1944, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, արձակագիր, թատերագիր։ ՀԽՍՀ ժողովրդական արթիսթ (1935), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն[2]։

Ծնած է Ներքին Ագուլիս գյուղաքաղաքը։ 16 տարեկանին ընդունուած է Աբէլեան-Արմէնեան թատերախումբը, ապա խաղացած է Պաքուի հայկական թատերախումբին մէջ։ 1898-1900 թուականներուն ծառայած է ցարական բանակին։ 1903 թուականին ընդունուած է Մոսկուայի կայսերական թատրոնի դերասանուհի Իրաիտա Ումանեց-Ռայսկայայի տրամաթիքական դասընթացը, որն աւարտելէն յետոյ եկած է Ալեքսանդրապոլ եւ փորձել այստեղ հիմնել ինքնուրույն թատրոն։ 1905 թուականին խաղացել է Ֆրանց Մոորի դերը (Շիլլերի «Աւազակներ» տրամային մէջ), որ զինք հասցուցած է դերասանի հռչակի։

1922 թուականէն սկսած է խաղալ Երեւանի առաջին պետթատրոնին մէջ (յետագային՝ Գ. Սունդուկեանի անուան)։ Հայ բեմին վրայ իր կերտած լաւագոյն դերերէն են Շայլոք (Շէյքսփիրի «Վենետիկի վաճառականը», 1908), (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասոյզ զանգ», 1911), Հայրապետ (Շիրվանզադէի «Նամուս», 1912), Տարտիւֆ (Մոլիէրի «Տարտիւֆ», 1924), Եագօ (Շէյքսփիրի «Օթելլօ»

Գրած է «Ոստայն» (1910), «Հեքիաթ» (1910), «Հրաբուխ» (1914, շահած է Մակարեան մրցանակ) եւ այլ տրամաներ, որոնք բեմադրուած են Թիֆլիսի, Պաքուի, Երեւանի ու Կ. Պոլսոյ թատրոններուն մէջ։

Ազրպեճաներէն լոյս տեսած է իր «Մի գլխարկի պատմութիւն» գիրքը (Պաքու, 1931

Նկարահանուած է «Զարէ» (1926), «Միշտ պատրաստ» (1936), «Քաջ Նազար» (1941) կինոնկարներուն մէջ։

Իր «Եղսան մոքիրը» պատմուածքի հիման վրայ «Հայֆիլմը» նկարահանած է «Ղուլը» կինոնկարը։

Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով։ Մահացած է Երեւանի մէջ[6]։

Ստեղծագործական կեանք[7]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միքայէլ Մանուէլեանի վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է աւագ եղբայրը՝ մանկավարժ, գրականագէտ, բանաստեղծ Լեւոն Մանուէլեանը։ Թատրոնի մէջ խաղացած է շարք մը դերեր՝ Շեյլոկ («Վենետիկի վաճառականը»), դ'Սիլվա («Ուրիել Ակոստա»), Երուանդ («Դոկտոր Երուանդ Բոշայեան»), Ֆրանց Մոոր («Աւազակներ») եւ «Հին աստուածներ»ու կոյր վանականը, որ մեծ յաջողութիւն ունեցած է[8]։ Մանուէլեանը Ֆրանց Մոորի ճանչցուած դերակատարն էր։

Մանուէլեանը, որ ապրած էր Մոսկուայի մէջ, տեսած էր Գեղարուեստական թատրոնի ներկայացումները, Սեւումեանի եւ Ալիխանեանի պէս, քննադատօրէն կը վերաբերէր հայ թատրոնին եւ կը ձգտէր փոփոխութիւններ մտցնել ազգային թատրոնին մէջ։

1920-1930-ական թուականներուն Մանուէլեանի դերերը կտրուկ փոփոխութիւններու ենթարկուած էին, աւելի շատ կը գերակշռէին ցայտուն արտայայտութիւնները, յագեցած էին բովանդակալից, զարգացող գաղափարներով[9]։

  • Երկեր, Երեւան, 1959։
  • Էսքիզներ, Պաքու, 1903, 30 էջ։
  • Էսքիզներ, Փեթերսպուրկ, 1905, 158 էջ։
  • Պատմուածքներ, Ալեք-պոլ, 1906, 30 էջ։
  • Տրամաթիքական էտյուդներ, գիրք 1, Պաքու, 1909, 82 էջ։
  • Պատմուածքներ, Թիֆլիս, 1912, 92 էջ։
  • Ճակատագիր, Թիֆլիս, 1913, 45 էջ։
  • Սպիտակ ծաղիկներ, Պաքու, 1913, 32 էջ։
  • Վարժուհին (պատմուածք), Թիֆլիս, 1913, 14 էջ։
  • Հեքիաթ, Թիֆլիս, 1914, 16 էջ։
  • Հրաբուխ (տրամա), Թիֆլիս, 1916, 62 էջ։
  • Երկերի ժողովածու, Թիֆլիս, 1917, 144 էջ։
  • Հարիւր ճիպոտ (հին զինուորի յուշատետրից), Ղարաքիլիսա, 1926, 16 էջ։
  • Գործադուլ, Երեւան, Պետհրատ, 1927, 22 էջ։
  • Ժամանակակից մելոտրամա, Երեւան, Պետհրատ, 1927, 100 էջ։
  • Սեւ քաղաքը, Երեւան, Պետհրատ, 1927, 126 էջ։
  • Մի գլխարկի պատմութիւն, Երեւան, Պետհրատ, 1929, 48 էջ։
  • Աշնան ճանճեր (պատմուածքներ), Երեւան, Պետհրատ, 1931, 160 էջ։
  • Անապատը կը ծաղկի, Երեւան, Պետհրատ, 1933, 144 էջ։
  • Պատկերներ ցարական բանակից, Երեւան, Պետհրատ, 1934, 82 էջ։
  • Ընտիր երկեր, Մոսկուա, 1936, 386 էջ։
  • Թոքիոյից Քիոթօ (ճափոնական հեքիաթ), Երեւան, Պետհրատ, 1938, 14 էջ։
  • Զարթօնք, Երեւան, Պետհրատ, 1939, 225 էջ։
  • Մանկական պատմուածքներ, Երեւան, Պետհրատ, 1939, 94 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, Հայպետհրատ, 1945, 68 էջ։
  • Ընտիր երկեր, Երեւան, Հայպետհրատ, 1947, 272 էջ։
  • Թերթիկներ իմ կեանքից, Երեւան, Հայպետհրատ, 1950, 171 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, Հայպետհրատ, 1954, 69 էջ։
  • Երկեր, Երեւան, Հայպետհրատ, 1955, 511 էջ։
  • Երկեր, Երեւան, Հայպետհրատ, 1959, 434 էջ։
  • Թթենին, Երեւան, «Հայաստան», 1971, 15 էջ։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարանԵրևան: 1981. — հատոր 7. — է. 242.
  2. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17 
  3. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17 
  4. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17 
  5. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17 
  6. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 361 
  7. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17 
  8. Ա. Աթանեսյան, «Կույր վանականը», («Միք. Մանվելյան», գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական ալբոմ, Երևան, 1924)
  9. Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արվեստի Ինստիտուտ "Հայ սովետական թատրոնի պատմություն"
  10. (հայերեն) Միքայել Մանվելյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9020761, վերցված է 2025-10-17