Միքայէլ Ղարակէօզեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միքայէլ Ղարակէօզեան
Ծնած է Անյայտ
Վախճանած է 1915
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն Հայ
Մասնագիտութիուն Բժիշկ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Միքայէլ Ղարակէօզեան, 1915 թուականի Ապրիլին ձերբակալուած է Իթթիհատի ղեկավարներէն դոկտոր Պեհաէտտին Շաքիրի կազմած 58 ականաւոր հայ բժիշկներու ցուցակով։ Սպաննուած է 1915 թուականին, Տիգ­րա­նա­կեր­տի մօտակայքը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1915 թուականին՝ Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ, զօրակոչուած է Օս­մա­նեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած է։ Կար­սի ռազ­մա­ճա­կա­տէն փախած է Օսմանեան բանակէն, միացած՝ ռու­սա­կան զօրքին ու եկած է Կարս։ Կարսի ձորի, 3-րդ հայկական որբանոցի, բժիշկ եղած է։ 1920 թուականի Հոկտեմբերի վերջին օրերուն թուրք զինուորները մտած են ձորը եւ կրակ բացած են որբանոցին վրայ։ Այդ ընթացքին զոհուած է որբանոցի բժիշկ Գ. Սուրեանը։ Այնուհետեւ թուրքերը մտած են որբանոց ու կրակ բացած երեխաներուն ու մեծերուն վրայ։ Այստեղ քե­մա­լա­կան­ները անմարդկային ու սարսափելի շատ բաներ կատարած են, շատ երեխաներ ու քաղաքացիներ սպաննած են։ Բժիշկ Ղարաքէշիշեանին՝ ժանտարմները, տարած են իրենց հետ։ Բժիշկներ Գ. Սուրեանն ու Ղարաքէշիշեանը հրաշալի մարդիկ եւ փայլուն մասնագէտներ եղած են։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ալեքսանդրեան Արտաշէս, Կարս 1920-21։ Երեւան,1986։
  • Ալեքսանդրեան Արտաշէս, Մղձաւանջ, Երեւան,2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։