Միթիքաս (լեռնագագաթ)
| Լեռնագագաթ | |
|---|---|
| Միթիքաս | |
| Μύτικας (βουνοκορφή) | |
|
Միթիքաս․ Ողիմպոս լերան բարձրագոյն գագաթը | |
| Երկիր | Յունաստան |
| ԲԾՄ | 2917․727 մ |
Միթիքաս (յուն․՝ Μύτικας)․ Յունաստանի Ողիմպոս լերան բարձրագոյն գագաթն է, իսկՊալքանիոյ թերակղզիին՝ երկրորդը։ Բարձրութիւնը յետ բծախնդիր ուսումնասիրութիւններու 2917,27մ․ է։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միթիքաս կոր գագաթ է եւ Սթեֆանի գագաթին հետ՝ Ողիմպոսին 3-րդ գագաթը, կարծես կը կազմեն եռանկիւնի մը երկու կողմերը։
Միթիքան ըլլալով Ողիմպոսին բարձրագոյն գագաթը, ծանօթ է որպէս երկոտասան աստուածներուն բնակարանը, իսկ Սթեֆանի գագաթը որպէս Զեւսին գահը։
Լեռնագնացութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հակառակ անոր թէ Միթիքաս բարձրագոյն գագաթն է, անոր մագլցումը աւելի դիւրին է բաղդատմամբ երկրորդ գագաթին՝ Սթեֆանիին։
Միքիթաս մեծ ժողովրդականութիւն կը վայելէ։ Շնորհիւ լերան առասպելական հմայքին, աշխարհի չորս ծագերէն մագլցողներ, լեռնագնացներ կը ներգրաւէ։ Երկու արահետները՝ Սքալա-Քաքոսքալա եւ Զոնարիոն-Լուքիու, կը պատկանին E4 Եւրոպական Արահետին:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ողիմպոս լերան երկու գագաթները
-
Միթիքաս
-
Ողիմպոս նկարուած Ողիմպոս ծովափէն