Մարիամ Միրզախանի
Մարիամ Միրզախանի (12 Մայիս 1977[1][2], Թեհրան, Իրան[3][4][5] - 14 Յուլիս 2017[6][7][8], Սթենֆորտ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկաբնակ իրանցի յայտնի թուաբանագէտ[16][17]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միրզախանի ծնած է Իրանի Թեհրան քաղաքը։
Կ'ենթադրուի, որ ան ազգութեամբ հայ է[18]:
Յաճախած է Թեհրանի «Բացառիկ Տաղանդներու Զարգացման Ազգային Կազմակերպութիւն»ը (National Organization for Development of Exceptional Talents)։
Իր ունեցած թուաբանագիտական ընդունակութիւններով, դարձած է միջազգային դէմք մը։
Մարիամ կ'երազէր գրագիտուհի դառնալ, սակայն ի վերջոյ թուանշաններն ու հաշիւները գրաւած են զինք: Ասուլիսի մը ընթացքին, իր մրցանակին ակնարկելով` Միրզախանի ըսած է.
| Ուրախ կ'ըլլամ, եթէ ասիկա խրախուսէ կին գիտնականներն ու մաթեմաթիկոսները: |
| Չեմ կարծեր, որ բոլորը պէտք է թուաբանագէտ դառնան, բայց չեմ ալ կարծեր, թէ ուսանողները շատ հետաքրքրուած են ուսողութեամբ: Միջնակարգ դպրոցին մէջ, քանի տարի շարունակ ես թուաբանութեան մէջ տկար էի, չէի հետաքրքրուած անով: Եթէ հետաքրքրութիւն չցուցաբերես, ուսողութիւնը անիմաստ կը թուի: - [19]
|
| Բոլորն ալ գիտեն, որ հարթ տարածութեան մէջ երկու կէտի միջեւ եղած ամէնէն կարճ ճանապարհը ուղիղ գիծն է, բայց ի՞նչ կը պատահի, երբ մակերեսը կոր է, ինչպէս խորունկ ամանի կամ թէյնիկի մէջ: Որքան աւելի շատ ժամանակ կը տրամադրեմ ուսողութեան, այնքան աւելի կ'ոգեւորուիմ: - [20]
|
1999 թուականին Իրանի (Թեհրան) Շարիֆի արուեստագիտական համալսարանէն ստացած է պսակաւոր արուեստի կոչում, իսկ 2004 թուականին` Հարվըրտի համալսարանէն՝ ուսողութեան դոկտորի աստիճան:
Միացեալ Նահանգներ բնակող իրանցի գիտնականը դասախօսած է Սթանֆորտ համալսարանին մէջ, կեանքին վերջին 4 տարիներուն տառապած է քաղցկեղէ։
Մարիամ Միրզախանի ամուսնացած է ազգութեամբ չեխ Ժան Վանտրակի հետ, ունեցած է աղջիկ մը` Անահիտա:
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ոսկեայ շքանշան, 1994 թուականին, Հոնկ Քոնկ,
- Ոսկեայ շքանշան, 1995 թուականին, Թորոնթօ,
- 2005 թուականին Մարիամ Միրզախանի պարգեւատրուած է ամերիկեան «Popular Science» պարբերականին կողմէ:
- «Ֆիլտսովեան Մրցանակ»ի դափնեկիր՝ 2014 թուականին։ Միրզախանի առաջին կինն է եւ առհասարակ առաջին իրանցին, որ արժանացած է «Ֆիլտսովեան Մրցանակ»ին, որ համազօր է թուաբանագիտութեան նոպելեան մրցանակին[17]: Անիկա կը տրուի 40 տարեկանէն վար թուաբանագէտներու, որոնք ուսողութեան ոլորտին մէջ կարեւոր նուաճում արձանագրած են:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 وبسایت رسمی مریم میرزاخانی
- ↑ 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 Maryam Mirzakhani becomes 1st woman to win Fields Medal — CBC News, 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 White M. L. Maryam Mirzakhani
- ↑ 5,0 5,1 5,2 Rafi K. Maryam Mirzakhani (1977-2017). // Nature / M. Skipper — NPG, Springer Science+Business Media, 2017. — Vol. 549, Iss. 7670. — P. 32. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/549032A
- ↑ 6,0 6,1 6,2 Maryam Mirzakhani, Stanford mathematician and Fields Medal winner, dies // Stanford News — 2017.
- ↑ 7,0 7,1 7,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 8,0 8,1 8,2 Wright A. Maryam Mirzakhani (1977-2017). // Science / H. Thorp — Northern America: AAAS, 2017. — Vol. 357, Iss. 6353. — P. 758. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE.AAO6074
- ↑ Chang K. Maryam Mirzakhani, Only Woman to Win a Fields Medal, Dies at 40 // The New York Times / խմբ. (not translated to en-us) — (untranslated): New York Times Company, (untranslated), 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.seattletimes.com/nation-world/maryam-mirzakhani-first-woman-to-win-fields-medal-dies/
- ↑ Mirzakhani M. Ergodic Theory of the Earthquake Flow // International Mathematics Research Notices / P. Sarnak — OUP, 2010. — ISSN 1073-7928; 1687-0247; 1687-3017 — doi:10.1093/IMRN/RNM116
- ↑ Report of the President to the Board of Trustees // Stanford News — 2008.
- ↑ 13,0 13,1 Maryam Mirzakhani, first woman to win Fields Medal, dies // The Seattle Times — Seattle: 2017. — ISSN 0745-9696; 2642-7192
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20022806.html
- ↑ Maryam Mirzakhani Is First Woman Fields Medalist
- ↑ Stanford © Stanford University, Notice California 94305 Copyright Complaints Trademark (09-04-2008)։ «Report of the President to the Board of Trustees»։ Stanford University (Անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 26-12-2018-ին։ արտագրուած է՝ 12-11-2020
- ↑ 17,0 17,1 «Առաջին Անգամ Ըլլալով Ֆիլտսովեան Մրցանակը Շահած Է Կին Մը` Իրանցի Միրզախանին - Aztag Daily» (en-US)։ արտագրուած է՝ 12-11-2020
- ↑ Միրզախանի ազգութեամբ հայ է:
- ↑ Գիտնականին միտքերէն
- ↑ Մարիամի մասին հետաքրքրական պատմութիւններ
