Մարգարիտա Միքայէլեան
| Մարգարիտա Միքայէլեան | |
|---|---|
|
Պատկեր:Մարգարիտա Միքայելյան.jpg | |
| Ծնած է | 30 Օգոստոս 1927 |
| Ծննդավայր | Մոսկուա, Ռուսաստան |
| Մահացած է | 10 Դեկտեմբեր 2004 |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Կրօնք | Քրիստոնիա |
| Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
| Մասնագիտութիւն | բեմադրիչ, սենարիստ |
| Ամուսին | Սերգէյ Միքայէլեան (բեմադրիչ) |
Մարգարիտա Իսահակի Միքայէլեան (30 Օգոստոս 1927, Մոսկուա, Ռուսաստան – 10 Դեկտեմբեր 2004, Մոսկուա, ՌԴ[1]), թատրոնի եւ ֆիլմի հայ բեմադրիչ, սենարիստ, ֆիլմի բեմադրիչ Սերգէյ Միքայէլեանի կինը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարգարիտա Միքայէլեան, ծնած է 1927 թուականին Մոսկուայի մէջ։ 1952 թուականին աւարտած է Մոսկուայի Ա․ Լունաչարսկի անուան Թատերական արուեստի պետական հիմնարկի (ԳԻՏԻՍ) բեմադրիչի բաժինը։ 1951 թուականէն ներկայացումներ բեմադրած է Սարատովի, Գորկիի, Մոսկուայի «Սովրեմեննիկ» եւ այլ թատրոններու մէջ։ 1953-1956 թուականներուն եղած է Թաշքենթի Օսթրովսքիի անուան գեղարուեստա-թատերական հիմնարկի դերասանական դասընթացքներու ղեկավարը։ Բեմադրած է շարք մը ներկայացումներ ուզբեկական թատրոններուն մէջ։ 1966-1982 թուականներուն աշխատած է Մոսկուայի Սատիրա թատրոնին մէջ որպէս բեմադրիչ։
Մահացած է 2004 թուականին։ Թաղուած է Պերետելկինսկի գերեզմանոցը[2]։
Թատերական աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շողք
- Փոքրիկը եւ Կառլսոնը, որոնք կը բնակին տանիքը
- Երկարագուլպայ Պեպին
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1986 | Մսյէ Պերիշոնի ճանապարհորդութիւնը |
| 1984 | Երկարագուլպա Պեպին |
| 1981 | Վականսիա |
| 1978 | Հմայիչ տղամարդ |
| 1971 | Նաւատորմի սպան |
| 1971 | Փոքրիկը եւ Կառլսոնը, որ կը բնակի տանիքը |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1986 | Մսյէ Պերիշոնի ճանապարհորդութիւնը |
| 1984 | Երկարագուլպա Պեպին |
| 1981 | Վականսիա |
| 1978 | Հմայիչ տղամարդ |
| 1971 | Փոքրիկը եւ Կառլսոնը, որոնք կը բնակին տանիքը |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մարգարիտա Միքայելյանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2018-02-19
- ↑ Մարգարիտա Միքայէլեանի մասին kino-teatr.ru կայքում