Սերկէյ Միքայէլեան
| Սերկէյ Միքայէլեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Նոյեմբեր 1923 |
| Ծննդավայր | Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 10 Դեկտեմբեր 2016[1] (93 տարեկանին) |
| Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
| Տեսակ | սոցիալիստական ռեալիզմ? |
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ և բեմադրիչ |
Սերկէյ Գերասիմի Միքայէլեան (1 Նոյեմբեր 1923, Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 10 Դեկտեմբեր 2016[1], Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա), ֆիլմի եւ թատրոնի խորհրդային բեմադրիչ, սենարիստ, ֆիլմի նկարիչ, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արուեստագէտ (1983)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սերկէյ Միքայէլեան, ծնած է 1923 թուականին Մոսկուայի մէջ։ Մասնակցած է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրաւորուած է Ռժեւի ճակատամարտին։ 1951 թուականին աւարտած է Մոսկուայի Ա․ Լունաչարսքիի անուան Թատերական արուեստի պետական հիմնարկի բեմադրիչի բաժինը՝ Պորիս Զախաւայի, Մարիա Քնեպելի եւ Ա․ Փոփովի արուեստանոցը։ 1959 թուականին յաճախած է Մոսֆիլմին կից բեմադրիչի դասընթացները։
Ներկայացումներ բեմադրած է Սարաթովի, Կորքիի (ներկայիս՝ Թուէր) թատրոններուն մէջ, 1954-1956 թուականներուն եղած է Թաշքենթի Մաքսիմ Կորքիի անուան ռուսական թատրոնի գլխաւոր բեմադրիչը։
1956 թուականէն Լենֆիլմ, 1959-1961 թուականներուն՝ Մաքսիմ Կորքիի անուան սթուտիոներու բեմադրիչը եղած է։ 1989 թուականին դարձած է Պետրոպոլ ստուդիայի գեղարուեստական ղեկավարը։ Անոր ֆիլմերուն մէջ նկարահանուած են յայտնի դերասաններ Անտրէյ Մեախքովը, Օլեկ Եանքովսքին, Եւկենի Լեոնովը եւ այլն[2]։
Մրցանակներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1976)՝ «Մրցանակ» ֆիլմի համար (1974)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արուեստագէտ (28 Հոկտեմբեր, 1983)
- ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1976)
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1983)՝ «Սիրահարուած եմ իմ ցանկութեամբ» ֆիլմի համար (1982)
Թատերական աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ի․ Իրոշնիկովայի «Ինչ-որ տեղ Սիպիրում» (1951, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն)
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1993 | Պահանջկոտ փեսացուն | տաքսիստ Նեապոլի մէջ |
| 1990 | Արիւն | դրուագ |
Մասնակցութիւն՝ ֆիլմերու մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 2008-2009 | Լենֆիլմի պատմութիւններն ու լեկենտները
(ինչպէս նկարահանուած է ֆիլմը)
(ինչպէս նկարահանուած է ֆիլմը) |
| 2008 | Կղզիներ
|
| 2002 | Որպէսզի յիշեն․․․
|
Բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տաեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 2006 | Ձմրան քամի |
| 2000 | Իմ սիրելի աստղիկ |
| 1994 | Ֆրանսական վալս |
| 1993 | Պահանջկոտ փեսացուն |
| 1989 | Հարիւր զինուոր եւ երկու աղջիկ |
| 1985 | Չուերթ 222 |
| 1982 | Սիրահարուած սեփական ցանկութեամբ |
| 1979 | Կիսով չափ սիրով |
| 1976 | Այրիները |
| 1974 | Մրցանակ |
| 1972 | Գրոսմայստեր |
| 1971 | Պատմէ ինձ քու մասին |
| 1969 | Ընդամէնը մէկ կեանք |
| 1965 | Կ՝երթամ դէպի ամպրոպը |
| 1963-1965 | Կ՝ընդունեմ Մարտը |
| 1960 | Բազմագոյն քարեր |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 2000 | Իմ սիրելի աստղիկ |
| 1994 | Ֆրանսական վալս |
| 1993 | Պահանջկոտ փեսացուն |
| 1989 | Հարիւր զինուոր եւ երկու աղջիկ |
| 1985 | Չուերթ 222 |
| 1982 | Սիրահարուած սեփական ցանկութեամբ |
| 1965 | Կ՝երթամ դէպի ամպրոպը |
Նկարիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Ֆրանսական վալս |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://news.am/arm/news/362076.html
- ↑ «Սերգեյ Միքայելյանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-27-ին։ արտագրուած է՝ 2018-02-19
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||