Մասնակից:Revolution Saga/Աւիս Նուրիճանեան
Revolution Saga/Աւիս Նուրիճանեան | |
---|---|
Պատկեր:Ավիս Նուրիջանյան.jpg | |
Ծննդավայր | Վաչագան գիւղ (այժմ՝ Կապան) |
Աշխատավայր | բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ |
Աւիս (Աւետիս) Սողոմոն Նուրիճանեան (3 Դեկտեմբեր 1896, գյուղ Վաչագան - 16 Սեպտեմբեր 1938), հայ յեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ։
1920 թուականի Նոյեմբերէն մինչեւ Դեկտեմբերի 4 եղած է Հայաստանի յեղափոխական կոմիտէին նախագահը, իսկ 1920 նոյեմբերէն մինչեւ 1921 թվականի Մայիս՝ Հայաստանի Պոլշեւիկեան կառավարութեան զինուորական գործոց ժողովրդական կոմիսար (ռազմական նախարար)։ Որպէս Հայաստանի յեղափոխական կոմիտէին անդամ, ստորագրած է Հայաստանի մէջ խորհրդային իշխանութեան հաստատումին մասին հռչակագիրը։ 1921 թուականի Յունուարին եղած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան սպաներու և գործիչներու աքսորի ու կոտորածների իրագործումին պարագլուխներէն։ 1921 թուականի Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր եղած է յատուկ նշանակութեան խմբաւորումներու ղեկավար, իսկ 1921 թուականի Սեպտեմբերէն մինչեւ 1923 թուականի Փետրուար՝ Հայաստանի ներքին գործոց ժողովրդական կոմիսար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1896 թուականին Դեկտեմբերի 3-ին Վաչագան գիւղին մէջ, որ այժմ Կապան քաղաքի մաս կը կազմէ։ Աւարտած է Շուշիի ռեալական ուսումնարանը, ապա սովորած է Քիեւի առեւտրական համալսարանին տնտեսագիտական բաժինը (1913-1917), որ չորրորդ տարիէն ետք անաւարտ ձգած է կրթութիւնը ու զբաղած է յեղափոխական գործունէութեամբ[1]։
1917 թուականի Մարտէն մինչեւ 1918-ի Յունիս եղած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ[1]։ 1918 թուականին միացած է Պոլշեւիկեան կուսակցութեանը։ Պաքուի մէջ մասնակցած է յեղափոխական շարժումին, մասնաւորապէս «Պաքուի Կոմունա»յի ժամանակ։ 1919 թուականին ընտրուած է Պոլշեւիկեան կուսակցութեան Պաքուի ընդյատակեայ կոմիտէին անդամ, ապա ղեկավար աշխատանք է տարած Ալեքսանդրապոլի Պոլշեւիկեան կազմակերպութեան մէջ։ Մասնակցած է Հայաստանի Պոլշեւիկեան կազմակերպութեանց 1919 թուականի խորհրդակցութեանը եւ 1920 թուականի Յունուարյան ժողովին, ընտրուած է Պոլշեւիկեան կուսակցութեան Հայաստանի կոմիտէին (Արմենկոմ) անդամ։ Ալեքսանդրապոլին մէջ 1920 թուականի Մայիսի ցոյցերին և ապստամբութեան կազմակերպիչներէն է եղած։ 1920 թուականի ամառուան ընտրուած է Հայաստանի համայնավար կուսակցութեան արտասահմանեան բիւրոյի անդամ։ Եղած է Համայնավար միջազգային կազմակերպութեան (Քոմինտթերն) ընդհանուր ժողովի պատգամաւոր։
1920 թուականի Սեպտեմբերին Նուրիճանեանը մասնակցած է Հայաստանի համայնավար կազմակերպութեանց խորհրդակցութեանը Պաքուի մէջ, ընտրուած է Հայաստանի համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէին անդամ։
1920 թուականի Նոյեմբերէն մինչեւ Դեկտեմբերի 4 եղած է Հայաստանի յեղափոխական կոմիտէին («յեղկոմ») նախագահ, իսկ 1920-ի Նոյեմբերէն մինչեւ 1921 թվականի Մայիս՝ Հայաստանի Պոլշեւիկեան կառավարութեան զինուորական գործոց ժողովրդական կոմիսար (պաշտպանութեան նախարար)։ Որպէս Հայաստանի յեղափոխական կոմիտէին անդամ, ստորագրած է Հայաստանի մէջ խորհրդային իշխանութեան հաստատումին մասին հռչակագիրը։ 1921 թուականի Յունուարին եղած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան սպաներու և գործիչներու աքսորի ու կոտորածների իրագործումին պարագլուխներէն։ 1921 թուականի Մայիսէն մինչեւ Սեպտեմբեր եղած է յատուկ նշանակութեան խմբաւորումներու ղեկավար, իսկ 1921 թուականի Սեպտեմբերէն մինչեւ 1923 թուականի Փետրուար՝ Հայաստանի ներքին գործոց ժողովրդական կոմիսար։
1923-1930 թուականներուն կուսակցական աշխատանք է կատարած Լենինկրատի և Ռեազանի նահանգին մէջ։
1930 թուականէն Այսրկովկասի կոլխոզ-կեդրոնի նախագահն էր, սակայն 1937 թուականի դրութեամբ չէր աշխատէր։ 1937 թուականի Յուլիսի 29-ին կը ձերբակալուի ու 1938 թուականի Յուլիսի 19-ին կը դատապարտուի գնդակահարութեան։ Մեռած է բանտին մէջ 1938-ի Սեպտեմբերի 16-ին[1]։
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 «Нуриджанян Авис Согомонович»։ ru.openlist.wiki (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2020-09-26
[[Ստորոգութիւն:1937 մահեր]] [[Ստորոգութիւն:1896 ծնունդներ]]