Մառիի Ճակատամարտ
Մառիի Ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
Մամլուքներ | ||||||
Հրամանատարներ | |||||||
Լեւոն Գ. Թորոս |
Մանսուր Կալաուն Ալի ալ-Մանսուր | ||||||
Կողմերու ուժեր | |||||||
15.000 | 30.000 | ||||||
Կորուստներ | |||||||
մարտական կորուստներէն զատ 40.000 գերեւարուած բնակիչ |
անյայտ |
Մառիի ճակատամարտ տեղի ունեցած է 24 Օգոստոս 1266-ին, Եգիպտոսի Մամլուքներու սուլթանութեան եւ Կիլիկեան Հայաստանի զօրքերու միջեւ, Մառի կոչուող կապանին մէջ (Սեւ լեռներու շրջան)։
Ընթացքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եգիպտոսի սուլթան Զահեր Բայբարսը, օգտուելով մոնկոլական տիրակալութեան տրոհումէն ու թուլացումէն, վերանուաճեց Հիւսիսային Ասորիքը, իսկ Օգոստոսին Մանսուր Կալաունին 30-հազարնոց զօրաբանակով ուղարկեց Կիլիկիա։
Հեթում Ա.-ը կը գտնուէր Թաւրիզի մէջ՝ դաշնակից մոնկոլներու մօտ։ Մամլուքներու դէմ դուրս եկան արքայազներ Լեւոնը եւ Թորոսը 15-հազարանոց բանակով։ Հայկական զօրքերը կարողութիւնը չունեցան դիմադրել իրենց կրկնակի գերազանցող Մամլուքներուն։ Արքայազն Թորոսը զոհուեցաւ, իսկ Լեւոնը Սմբատ Սպարապետի որդիի՝ Վասիլ Թաթարի հետ միասին գերեվարուեցան[1]։
Հետեւանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեթում Ա.-ը վերադարձաւ եւ իր երկիրը յայտնաբերեց թալանուած վիճակին մէջ: Մամլուքները թալանած եւ աւերած էին երկրի երեք մեծ քաղաքները՝ Մամեստիան, Ատանան եւ Տարսոնը, ինչպէս նաեւ Այաս նաւահանգիստը։ Մամլուքները քսան օր պաշարելէ ետք յաջողեցան գրաւել Սիս մայրաքաղաքը, գերեվարեց շուրջ 40 հազար բնակիչ[2]։ Հեթումը անյապաղ քայլեր ձեռնարկեց Լեւոնին գերութենէն ազատելու համար եւ որոշ տարածքային զիջումներ կատարելու դիմաց ետ վերադարձուց գահաժառանգը։
1269 թ. Տարսոն քաղաքի մէջ Լեւոնը թագաւոր օծուեցաւ[3], իսկ Հեթումը ծառայութեան անցաւ Դրազարկի վանքին մէջ որպէս կղերական։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ The Armenian Kingdom and the Mamluks p.49, Angus Donald Stewart
- ↑ Bournotian, A Concise History of the Armenian People, p. 101
- ↑ Կլոդ Մութաֆյան, p.60
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Renée Grousset, Histoires des Croisades, III
- Կլոդ Մութաֆեան, Le Royaume Armenien de Cilicie
- Angus Donal Stewart, The Armenian Kingdom and the Mamluks