Jump to content

Մանկօ

Մանկօ (անգլերէն՝ Mangifera, լատ.՝ Anacardiaceae), շարք մը օգտակար նիւթերով հարուտ պտուղ մըն է, ինչպէս՝ C եւ A կենսանիւթերով եւ «folate»-ով[1],

Մանկօ ծառը կ'աճի 35-40 Մ. (110-130 ոտնաչափ) ։ Մանկօն կը համարուի ամենահին պտուղներէն, որ կը ցանուէր 4000 տարի առաջ։ Հողին մէջ արմատները կը տարածուին 6 մ. (20 ոտնաչափ) ։ Մանկօ ծառին տերեւները կը համարուին մշտադալար բոյսեր եւ պարզ հասակը 15-35 ս.մ. (5.9-14 մատնաչափ), լայնքը (6-16 Ս.մ.) (2.4-6.3 մատնաչափ) ։ Տերեւը խակ եղած ժամանակ գոյնը նարնջագոյն վարդագոյն եւ արագ կը փոխուի մութ կարմիրի յետոյ մութ կանաչ ։ Ծաղիկները կ'աճին եւ հասակը (10-40 ս.մ) (3.9-16 մատնաչափ) փոքր ծաղիկին չափը 5-10 մմ (0.20-0.39 մատնաչափ),3 ամիս կը տեւէ հասուննալու։ Պտուղներու չափը եւ գոյնը կը տարբերին սովորաբար դեղին, նարնջագոյն, կարմիր,կանաչ[2]։

Բուն միջավայրը Հնդկաստան, Չինական Հնդկաստան[3]։ Կը ցանուի Եմեն, Եգիպտոս, Ղազզայի հատված եւ Սուտան վերջերս յաջողեցաւ աքիլը Սեուտեան Արաբիո մէջ։

Բուսականութիւն նկարագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կը համարուի կորիզապտուղ։

Մանկոյի օգուտները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մանկոյին մէջ շատ մեծ չափով վիդամին սի կենսանիւթը կայ եւ Հնդկաստանի մէջ կ'օգտորգործուի արիւնահոսութիւնը դադրեցնելու, սիրտը զօրացնելու եւ ուղեղը աշխուժացնելու։ Մանկօն կ'օգնէ արիւնի շինութեան եւ կ'օգնէ արեան տկարութիւն ունեցողներուն քանի կը պատկանի բարձր մասնաբաժին երկաթէ։ Միջին չափի մանկօն կը բովանդակէ 40% մարմինի պէտքերը մանրաթելներէ։ Եթէ ամեն օր մէկ հատ մանկօ ուտես չես գանգատիր փորկապութենէ։

Սնունդի տեղեկութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

USDA -ի համաձայն ամէն կեղուած մանկօ կը պարունակէ հետեւեալը

  • գալորի։ 202
  • իւղ։ 1.28
  • ածխաջրեր։ 50.33
  • մանրաթել։ 5.4
  • Սպիտակուցներ։ 2.76

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Mango: Nutrition, Health Benefits, and How to Eat It»։ Healthline (անգլերէն)։ 2018-12-17։ արտագրուած է՝ 2023-04-10 
  2. «MANGO Fruit Facts»։ web.archive.org (անգլերէն)։ 2020-10-19։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-19-ին։ արտագրուած է՝ 2023-04-10 
  3. Morton Julia Frances (1987)։ Mango. In: Fruits of Warm Climates (անգլերէն)։ NewCROP, New Crop Resource Online Program, Center for New Crops & Plant Products, Purdue University։ էջեր 221–239։ ISBN 978-0-9610184-1-2