Մայամի Պիչ
Մայամի Պիչ |
|---|
Մայամի Պիչ (անգլերէն՝ Miami Beach), առողջարանային քաղաք ԱՄՆ Ֆլորիտա նահանգի մէջ, Մայամիի արուարձան է[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Պիսքէյնի ծոցի եւ Ատլանտեան ովկիանոսի միջեւ ինկած կղզիի մը մէջ։ Ծոցը կը բաժնէ Մայամի Պիչը Մայամի քաղաքէն:
Քաղաքը յաճախ կը յիշատակուի Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացուած հասկացութեամբ՝ հակառակ անոր, որ այն առանձին քաղաքապետարան է։ 2000 թուականի մարդահամարի տուեալներով՝ քաղաքը ունեցեր է 87.933 բնակչութիւն, որուն 55,5%-ը այլ երկրներէ արտագաղթածներ էին: 2005 թուականին բնակչութեան թիւը նուազեր է մինչեւ 87 925 մարդ։ 1982 թուականին բնակչութեան մեծամասնութիւնը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թուականին ՝ ընդամէնը 19%-ը կամ 16.5 հազարը[2]։
Մայամի Պիչը Միացեալ Նահանգներու ամենայայտնի հանգստավայրերէն է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1979 թուականին Մայամի Պիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկուեր է պատմական վայրերու ազգային գրանցամատեանին մէջ: Art Deco շրջանը Արթ Տեքօ ճարտարապետութեան ամենամեծ հաւաքածոն է աշխարհի մէջ եւ կը ներառէ հարիւրաւոր պանդոկներ, հիւրանոցներ, տուներ եւ այլ վայրեր, որոնք կառուցուած են 1923-1943 թուականներուն[3]:
Մայամի Պիչի մէջ սպանուած է (իտալ.՝ Gianni Versace) Ճիաննի Վերսաչէն։
Քոյր-քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քաղաքի տեսարան
- Պատմական Art Deco շրջանը գիշերը
- Art Deco շրջանը ցերեկը
- Art Deco շրջանի նոր շինութիւններէն մէկը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Carson Ruby Leach (1955)։ «40 Years of Miami Beach»։ Tequesta (Historical Association of Southern Florida) XV
- ↑ Waves of change disperse Miami Beach’s Jewish community — The New York Times
- ↑ «Miami Art Deco District – Official Art Deco District Visitors Guide»։ Miamiandbeaches.com։ դեկտեմբերի 31, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Սեպտեմբեր 1, 2010-ին։ արտագրուած է՝ հունիսի 30, 2013
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||||||||||