Jump to content

Մակի Սմիթ

Մակի Սմիթ
Ծննդեան անուն անգլերէն՝ Margaret Natalie Smith[1][2]
Ծնած է 28 Դեկտեմբեր 1934(1934-12-28)[3][3][3][…]
Ծննդավայր Իլֆորդ, Միացեալ Թագաւորութիւն[4][5][2]
Մահացած է 27 Սեպտեմբեր 2024(2024-09-27)[6][2] (89 տարեկանին)
Մահուան վայր Chelsea and Westminster Hospital, Լոնտոն[7]
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն[2]
Մայրենի լեզու անգլերէն[2]
Ուսումնավայր Օքսֆորդի բարձրագույն դպրոց?[4][8]
Մասնագիտութիւն դերասանուհի
Ամուսին Ռոբերտ Սթիվենս?[4][9][8] և Բևերլի Քրոս?
Երեխաներ Թոբի Սթիվենս?[9] և Քրիս Լարքին?[9]

Մակի Սմիթ (անգլերէն՝ Maggie Smith, ծննդեան անուն՝ Մարկարեթ Նաթալի Սմիթ (անգլերէն՝ Margaret Natalie Smith); ծնած է 28 Դեկտեմբեր, 1934 թուականին, Լոնտոն, Անգլիա), անգլիացի դերասանուհի մըն է[10]։

Մակի ունեցած է երկար գործընթաց մը (մօտ 60 տարի) դերասանութեան մասնագիտութեան մէջ, ուր ան մասնակցած է տարբեր ֆիլմերու, թատրոններու եւ հեռուստաշարերու: Ան դերեր խաղցած է աւելի քան 50 ֆիլմերու մէջ եւ Անգլիոյ ամէնէն նշանաւոր դէմքերէն մէկն է[11][12]: Սմիթ մեծապէս ճանչցուած է իր կատարած Միրվենա Մաքկոնակալ կերպարով, Հէրրի Փոթըրի վիպաշարի ութը ֆիլմերուն մէջ։ Ան ուսանած է Օքսֆորտ համալսարանին մէջ, ուր դասաւանդած է իր հայրը։

Իր դերասանութեան մասնագիտութիւնը սկսած է 1952 թուականին, իսկ հիմա ան ճանչցուած է աշխարհի շուրջ եւ շահած է բազմաթիւ մրցանակներ:

Սմիթը ծնած է Լոնտոնի Իլֆորտ թաղամասը, սակայն 4 տարեկանին ընտանիքին հետ կը տեղափոխուի Օքսֆորտ։ Հայրը՝ Նաթանիէլ Սմիթը, Նիւքասլի մէջ ծնած հանրային առողջութեան ախտաբան էր, որ կ'աշխատէր Օքսֆորտի համալսարանին մէջ, իսկ մայրը՝ Մարկարեթը, Գլազգոյի մէջ ծնած քարտուղարուհի։

Երեխայ ժամանակ ծնողները Սմիթին կը պատմէին իրենց ծանօթութեան ռոմանթիք պատմութիւնը․ թէ ինչպէս իրենք հանդիպած են Գլազգօ-Լոնտոն գացող գնացքին մէջ։ Ան ունի իրմէ մեծ զոյգ եղբայրներ՝ Ալիստեյրը եւ Եանը, որոնք ճարտարապետական դպրոց գացած են։ Մինչև 16 տարեկանը Մեգին յաճախած է Օքսֆորտի աւագ դպրոց, մինչեւ դերասանական արուեստ ուսանելու գնաց Օքսֆորտի թատրոն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. http://www.debretts.com/people/honours/orders-and-decorations-conferred-crown
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — 2005.
  5. Dame Maggie Smith, actress who conquered stage and screen with her wit, poise and eccentricity / C. EvansLondon: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  6. Dame Maggie Smith tributes paid by King and Harry Potter co-stars — 2024.
  7. Dame Maggie Smith tributes paid by King and Harry Potter co-stars
  8. 8,0 8,1 Who's who(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  9. 9,0 9,1 9,2 Somerville M. (unspecified title)
  10. «Orders and decorations conferred by the crown»։ Debrett's։ արտագրուած է՝ 4 January 2015 
  11. Spears W. (30 December 1989)։ «Queen Honors Naipaul, Maggie Smith»։ Philly.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 4 March 2016-ին։ արտագրուած է՝ 1 January 2014 
  12. Կաղապար:London Gazette
  13. (հայերեն) Մեգի Սմիթ, 2025-11-09, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A5%D5%A3%D5%AB_%D5%8D%D5%B4%D5%AB%D5%A9&oldid=10550519, վերցված է 2025-11-22