Ճուզէփփէ Ամպրոզոլի
| Ճուզէփփէ Ամպրոզոլի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Յուլիս 1923 |
| Ծննդավայր | Ռոնագո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն |
| Մահացած է | 27 Մարտ 1987 (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Լիրա, Հյուսիսային շրջան, Ուկանտա |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ուսումնավայր | Միլանի համալսարան? |
| Մասնագիտութիւն | բժիշկ, միսիոնարուհի, վիրաբուժ և Կաթոլիկ քահանայ |
Ճուզէփփէ Ամպրոզոլի (իտալ.՝ Giuseppe Ambrosoli, 25 Յուլիս 1923, Ռոնագո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն - 27 Մարտ 1987, Լիրա, Հյուսիսային շրջան, Ուկանտա), իտալացի միսիոնար բժիշկ, Ուկանտայի մէջ երանելի հռչակուած է[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիոյ Քոմօ քաղաքը[1]։ Ան եղած է ընտանիքին եօթներորդ զաւակը․ մեծ հայրը աշխատած է իբրեիւ գրադարանավար[2]։
Ճուզէփփէ մանագիտացած է իբրեւ բժիշկ։ Ափրիկէ երթալով, մինչեւ մահ, բժշկական եւ հոգեւոր ծառայութիւն մատուցած է։
Ապստամբութեան Պատճառով Տեղափոխումը[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1987 թուականի Փետրուար 13-ին, երբ ապստամբութիւն մը կը մղուէր Աչոլի ենթաշրջանին (Acholi sub-region) եւ հարեւան Լանգոյի ու Թեսոյի ենթաշրջաններուն մէջ, Ուկանտայի Ժողովրդական Պաշտպանութեան Ուժերը (Uganda People's Defense Force) բռնի ուժով տարհանեցին Քալոնկոյի Հիւանդանոցի աշխատակազմը եւ հիւանդները: Անոնք հրդեհեցին թողուած դեղօրայքն ու հիւանդանոցային պարագաները՝ թոյլ չտալու համար, որ իյնան Տէրոյ Դիմադրութեան Բանակի (LRA) ձեռքը։ Ամպրոզոլիին տրուած էր 24 ժամ՝ հիւանդանոցը տարհանելու համար։ Բուժքոյրական դպրոցը կարճ ժամանակով տեղափոխուեցաւ Անկալի Հիւանդանոց:
Դոկտոր Ամպրոզոլիի Յուշահամալիր Հիւանդանոցը վերահաստատուեցաւ 1989 թուականին, իսկ բուժքոյրական դպրոցը ետ բերուեցաւ Քալոնկօ 1990 թուականին։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայր Ամպրոզոլին իր մահկանացուն կնքած է 27 Մարտ 1987-ին, ձգելով հիւանդանոց մը նուիրուած աղքատներուն[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 «Երանելի հռչակուեցաւ բժիշկ միսիոնար Հայր Ճուզէփփէ Ամպրոզոլին - Vatican News»։ www.vaticannews.va։ 2022-11-21։ արտագրուած է՝ 2022-12-27
- ↑ «Beato Giuseppe Ambrosoli»։ Santiebeati.it։ արտագրուած է՝ 2022-12-27
- ↑ (անգլերեն) Giuseppe Ambrosoli, 2024-07-25, https://en.wikipedia.org/w/index.php?title=Giuseppe_Ambrosoli&oldid=1236509262, վերցված է 2025-11-23