Jump to content

Ճորճ Փեհլիվանեան

Ճորճ Փեհլիվանեան
անգլերէն՝ George Pehlivanian
Ծնած է 20 Ապրիլ 1964
Ծննդավայր Պէյրութ, Լիբանան
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Չիկիի երաժշտական ակադեմիա?
Տեսակ դասական երաժշտութիւն
Մասնագիտութիւն խմբավար, դաշնակահար
Աշխատավայր Փարիզի երաժշտութեան ու պարի բարձրագոյն դպրոց
Ծնողներ Արփինէ Փեհլիվանեան Զաքար Փեհլիվանեան

Ճորճ Փեհլիվանեան (անգլերէն՝ George Pehlivanian, հայազգի աշխարհահռչակ գեղարուեստական ղեկավար.[1][2][3] [4]:

Ճորճ Փեհլիվանեանը ծնած է Լիբանան, հայկական արմատներ ունեցող հայկական ընտանիքի մէջ: Մայրը՝ դաշնակահարուհի, սօփրանօ երգչուհի Արփինէ Փեհլիվանեան[1]: Վաղ տարիքէն ջութակ եւ դաշնամուր նուագել սորված է: 1975 թուականին հաստատուեր է Լոս Անճըլըսի մէջ, եղեր է ջութակահար: Գեղարուեստական ղեկավարութեան դասեր առած է (Pierre Boulez, Lorin Maazel, and Ferdinand Leitner) Փիեռ Պուլէզի, Լորին Մաազելի, Ֆերտինանտ Լեյթների մօտ, ինչպէս նաեւ Իտալիայի (Accademia Musicale Chigiana) Չիկի անուան երաժշտական ակադեմիոյ մէջ[5]:

2005- 2008 թուականներուն եղեր է Սլովենիայի ֆիլհարմոնիք նուագախումբի Slovenian Philharmonic Orchestra առաջին օտարերկրեայ գլխաւոր գեղարուեստական ղեկավարը, 2007 թուականին` Իտալիայի Սարտինիա կղզի Քալիարի Cagliari քաղաքի օփերային թատրոնի գլխաւոր հիւր-գեղարուեստական ղեկավարը[5], 2002-2012 թուականներուն` Deutsche Staatsphilharmonie RheinlandPfalz-ի գլխաւոր հիւր-գեղարուեստական ղեկավար, Հակայի Hague ֆիլհարմոնիք եւ Վիեննայի սենեկային նուագախումբերու գլխաւոր հիւր-գեղարուեստական ղեկավար[6]: 1996 թուականէն համագործակցեր է Սպանիայի ազգային նուագախումբի հետ[6]:

2010 թուականէն եղեր է Թուքէի (Le Touquet) միջազգային երաժշտական փառատօնի (Ֆրանսա) գեղարուեստական տնօրէն եւ հիմնադիր, 2012 թուականէն` Փարիզի ազգային երաժշտանոցին գեղարուեստական ղեկավարութեան փրոֆեսոր:

Որպէս գեղարուեստական ղեկավար հանդէս եկեր է Լոնտոնի, Լա Սքալայի ֆիլհարմոնիք նուագախումբերու, Լայփցիկի Gewandhaus նուագախումբի, Համպուրկի սիմֆոնիք, Սանթա Սեսեիլիայի ազգային ակադեմիական նուագախումբի, Իսրայէլի, Չեխիայի ֆիլհարմոնիք նուագախումբերու, Փալերմոյի Մասիմո թատրոնի, Նէափոլի Սան Քարլօ թատրոնի նուագախմբի, Ռոթերտամի, Մոնթէ Քարլոյի, Քաթարի ֆիլհարմոնիք նուագախումբերու, Սուրբ Պողոսի սենեկային նուագախումբին հետ: Ռուսաստանի մէջ հանդէս եկեր է Մարիինեան թատրոնի, Ռուսական ազգային նուագախումբի, Մոսկուայի ֆիլհարմոնիք, Մոսկուայի ռատիոյի եւ հեռուստատեսութեան նուագախումբին հետ[2][5][6][7]:

Համագործակցեր է մենակատարներ (Leonidas Kavakos) Լէոնիտաս Քավաքոսի, (Vadim Repin) Վատիմ Ռեփինի, (Joshua Bell) Ճոշուա Պելի, Janine Jansen Ժանին Ժանսենի, (Gidon Kremer) Կիտոն Քրեմերի, (Gil Shaham) Կիլ Շահամի, (Sarah Chang) Սարա Չանկի, (Emanuel Ax) Էմանուէլ Աքսի, (Andre Watts) Անտր Վաթսի, Mischa Maisky, (Lynn Harell) Լին Հարելի, (Maurice Andre) Մորիս Անտրէի, Ժան Իվ Թիպոտեթի (Jean Yves Thibaudet), Արկատի Վոլոտոսի (Arcadi Volodos), (Mischa Maisky)Միշա Մայսքիի եւ այլոց հետ[2][6][7]:

Հայաստանի պետական սենեկային նուագախումբը գեղարուեստական խմբավար-ղեկավարի ղեկավարութեամբ կատարեր է Չայքովսքիի, Միրզոյեանի, Կոմիտասի եւ Ասլամազեանի յայտնի ստեղծագործութիւնները[8]:

Ծննդեան 50րդ յոբելեանը Հայաստանի մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գեղարուեստական ղեկավար Ճորճ Փեհլիվանեան երկարատեւ բացակայութենէ ետք ելոյթ ունեցաւ Հայաստանի մէջ: Ան իր ծննդեան 50րդ յոբելեանը նշեց Հայաստանի մէջ՝ իւրայատուկ համերգային երեկոյով: «Սպասուած վերադարձ» խորագիրով յոբելենական համերգը տեղի ունենացաւ 28 Յունիսին «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ: Համերգին մասնակցեցաւ Սենեկային նուագախումբը, որուն նախաձեռնութեամբ եւ հրաւէրով նշանաւոր արուեստագէտը հայրենիք գտնուեցաւ։

Անուանի արուեստագէտին կ՛ընկերակցէր իր որդին: «Իր հետ հայերէն կը խօսիմ, ինչպէս եւ դուստրիս հետ: Կարեւորը հայու հոգին ողջ պահելն է հայոց լեզուի միջոցով: Եթէ չկրնան հայերէն խօսիլ, ինչ որ բան կը պակսի, ատոր համար իրենց հետ հայերէն կը խօսիմ մանկութիւնէն ի վեր: Մեր մշակոյթը առանց լեզուի չի գոյատեւեր», յայտնած է գեղարուեստական ղեկավար՝ Ճորճ Փեհլիվանեան[4]:


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 «George Pehlivanian»։ Israestage։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-19-ին։ արտագրուած է՝ 2009-09-01 
  2. 2,0 2,1 2,2 «George Pehlivanian»։ Allied Artists։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-09-16-ին։ արտագրուած է՝ 2009-09-01 
  3. «Հայի հոգին ողջ կը պահէ միայն հայոց լեզուի միջոցաւ. Ճորճ Փեհլիվանեան»։ armenpress.am։ արտագրուած է՝ 2016-10-16 
  4. 4,0 4,1 Հայի Հոգին Ողջ Պահելն Է Հայոց Լեզուի Միջոցով». Ճորճ Փեհլիվանեան[permanent dead link]
  5. 5,0 5,1 5,2 http://www.teatroliricodicagliari.it/it/ Teatro Lirico di Cagliari, George Pehlivanian
  6. 6,0 6,1 6,2 6,3 «George Pehlivanian, conductor»։ NAB Artists Management Ltd.։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-01-31-ին։ արտագրուած է՝ 2009-09-01 
  7. 7,0 7,1 William Wagner։ «Interview: George Pehlivanian»։ Slovenia Life։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-20-ին։ արտագրուած է՝ 2009-09-01 
  8. ««Չէին գար Հայաստան, որովհետեւ չէին հրաւիրուեր». Ճորճ Փեհլիվանեան»։ Առաւօտ - Նորութիւններ Հայաստանէն։ արտագրուած է՝ 2016-10-16 
  9. «Competition Laureates (in French)»։ Besançon Music Festival։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-03-ին։ արտագրուած է՝ հուլիսի 24, 2009 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]