Ճոն Նաշ
Ճոն Նաշ անգլերէն՝ John Forbes Nash | |
---|---|
![]() | |
Ծնած է | 13 Յունիս 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Բլյուֆիլդ, Մերսեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 23 Մայիս 2015[4][1][2][…] (86 տարեկանին) |
Մահուան վայր | Մոնրօ, Նիւ Ճըրսի, Միտլեքս, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Կրօնք | Christian atheism?[6][7] |
Ուսումնավայր |
Փրինսթընի Համալսարան Քարնեկի Արհեստագիտական Հիմնարկ Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկ Քարնեկի Մելոն Համալսարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Նաշի Հաւասարակշռութիւն |
Մասնագիտութիւն | թուաբանագէտ, տնտեսագէտ, համալսարանի դասախօս, թուաբանագէտ |
Աշխատավայր |
Փրինսթընի Համալսարան Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկ |
Անդամութիւն | ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային ակադեմիա[8], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերութիւն, Նորվեկիոյ գիտութիւններու կաճառ, Ամերիկեան Ուսողութեան Ընկերութիւն[9][10] եւ Տնտեսաչափական ընկերություն?[11] |
Ամուսին | Ալիսիա Նեշ?[12] եւ Ալիսիա Նեշ?[12] |
Ծնողներ | հայր՝ John Forbes Nash, Sr.?[13] |
Ստորագրութիւն![]() |
Ճոն Ֆորպես Նաշ Ճիւնիոր, (անգլերէն՝ John Forbes Nash Jr., 13 Յունիս 1928[1][2][3][…], Բլյուֆիլդ, Մերսեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 23 Մայիս 2015[4][1][2][…], Մոնրօ, Նիւ Ճըրսի, Միտլեքս, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5]): Ամերիկացի թուաբանագէտ մը, որ կատարած է հիմնական ու կարեւոր աշխատանքներ եւ միջոցառումներ Game, differential geometry եւ partial differential equations տեսութիւններով[14][15]: Ճոն Նաշին գործերը եւ տեսութիւնները հմտութիւն մը կը հայթայթեն մարդ արարածին ամէնօրեայ կեանքի ընտրութիւններուն եւ որոշումներուն մէջ: Անոնք մեծապէս կը գործածուին տնտեսութեան մէջ։
Փրինսթոնի համալսարանին մէջ իբրեւ թուաբանագիտութիւն ուսումնասիրող, ինչպէս նաեւ իր կատարած տարբեր թուաբանագիտական տեսութիւններուն համար, իր կեանքին վերջին շրջանին, Նաշ Նոպէլեան Մրցանակին կ'արժանանայ 1994-ին, ինչպէս նաեւ՝ Ապել Մրցանակին, 2015-ին: Ան միակ անձն է, որ այս երկու մրցանակներուն տիրացած է:
Հիւանդութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նաշ կը ծանօթանայ քոլումպիացի ուսանողուհիի մը՝ Ալիսիա Լարտին, 1957-ին անոնք կ'ամուսնանան։ Յուլիս 1958-ին ամերիկեան Fortune ամսագիրը Ճոն Նաշը կ'անուանէ Ամերիակայի աստղ «նոր ուսողութեան» ոլորտին մէջ։ Շուտով ան հայր կը դառնայ: 1959-ին, Ճոն մտային հիւանդութիւններու ախտանշաններ կը սկսի ցուցաբերել (շիզոֆրենիա): Նաշ 30 տարեկան էր, իսկ կինը՝ 26։ Ալիսիան կը ջանար էր պահել ամուսինին հիւանդութիւնը, որպէսզի փրկէ անոր ասպարէզը։ Սակայն վիճակին վատթարացման պատճառով Նաշը 1959-ին կը զրկուի աշխատանքէն եւ քանի մը տարի կը մնայ հոգեբուժական կեդրոնի մէջ, որպէսզի համապատասխան բուժում ստանայ:
1970-էն ետք, Ճոն Նաշին վիճակը կը սկսի բարեփոխուիլ եւ անոր կ'արտօնուի վերադառնալ իր ակադեմական աշխատանքին, 1980-ական թուականներու կիսուն: Նաշին պայքարը իր հիւանդութեան հետ կը դառնայ հիմնական նիւթը Սիլվիա Նասարին կենսագրութեան, ինչպէս նաեւ «A beautiful mind» ֆիլմին, որուն գլխաւոր դերասանն է Ռուսէլ Քրաուը, որ կը կատարէ Ճոն Նաշին դերը:
Ճոն եւ կինը՝ Ալիսիա Նաշ կը մահանան ինքնաշարժի արկածի մը հետեւանքով, 23 Մայիս, 2015-ին, Նիւ Ճըրսի, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 John Nash Dead: 'A Beautiful Mind' Mathematician Killed In Car Accident // HuffPost — NYC: 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 Famed 'A Beautiful Mind' mathematician John Nash, wife, killed in N.J. Turnpike crash — Jersey City.
- ↑ https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Nash/
- ↑ https://archive.org/details/beautifulmind00sylv
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ 12,0 12,1 https://en.wikipedia.org/wiki/Alicia_Nash
- ↑ 13,0 13,1 Geni — 2006.
- ↑ Goode, Erica (May 24, 2015)։ «John F. Nash Jr., Math Genius Defined by a 'Beautiful Mind,' Dies at 86»։ The New York Times
- ↑ «John F. Nash Jr. and Louis Nirenberg share the Abel Prize»։ Abel Prize։ March 25, 2015