Jump to content

Ճոն Լենըն

Ճոն Լենըն
անգլերէն՝ John Winston Ono Lennon
Ծննդեան անուն անգլերէն՝ John Winston Lennon[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Dr. Winston O’Boogie
Ծնած է 9 Հոկտեմբեր 1940(1940-10-09)[2][3][4][…]
Ծննդավայր Liverpool Maternity Hospital, Լիւերպուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[5]
Մահացած է 8 Դեկտեմբեր 1980(1980-12-08)[2][3][4][…] (40 տարեկանին)
Մահուան վայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6]
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն[7]
Ուսումնավայր Liverpool College of Art?, Calderstones School? և Dovedale Primary School?
Երկեր/Գլխաւոր գործ Imagine?
Տեսակ ռոք, պլուզ ռոք[8], փորձարարական երաժշտություն?, փոփ երաժշտութիւն[9], Փոփ ռոք[10], արտ ռոք?[11], փսիխոդելիկ ռոք?[12], ռոք էնտ ռոլ, բիթ?, հարդ ռոք? և էքսպերիմենտալ ռոք?
Մասնագիտութիւն գրագէտ, դերասան, Հեղինակ ու կատարող, կիթառահար, ժապաւէն արտադրող, բանաստեղծ, երգահան, շարժապատկերի դերասան, դաշնակահար, երգիչ, ժապաւէնի բեմադրիչ, հանրային գործիչ, արձակագիր, խաղաղասէր, քաղաքական ակտիվիստ և ստուդիական երաժիշտ
Անդամութիւն Պիթլս, Plastic Ono Band?, The Dirty Mac?, The Quarrymen? և The Beat Brothers?
Ամուսին Սինթիա Լենոն? և Յոկո Օնո?
Ծնողներ հայր՝ Alfred Lennon?[5], մայր՝ Julia Lennon?[5]
Երեխաներ Ջուլիան Լենոն?, John Ono Lennon?, John Lennon III? և Շոն Լենոն?
Կայքէջ johnlennon.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Ճոն Լենըն (անգլերէն՝ John Lennon, 9 Հոկտեմբեր 1940 - 8 Դեկտեմբեր 1980), բրիտանացի երգահան, երգիչ։

Լենըն եւ Պիթըլզը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Պիթլս 1965: Ձախէն աջ՝ Ճոն Լենըն, Րինկօ Սդար, Փոլ Մըգգարթնի, Ճորճ Հարիսըն

Ճոն Ուինսթըն Օնօ Լենըն, ծնած է 9 Հոկտեմբեր 1940-ին՝ Լիվրփուլի մէջ եւ սպաննուած 8 Դեկտեմբեր 1980-ին՝ Նիւ Եորք։ Եղած է մեծ անգլիացի երաժիշտ, հեղինակ-երգահան, երգիչ եւ յօրինող[13][14] : Ազդուած է իր երիտասարդ տարիքէն ռոք 'ն ռոլլէն։ Հիմնադիրն էր Պիթըլս (Beatles) խումբին, որ միջազգային հռչակ ունի։ Խումբը հիմնուած է 1960-ին, անդամներն են՝ Փոլ Մըգգարթնի (Paul McCartney), Ճորճ Հարիսըն (George Harrison), Րինկօ Սդար (Ringo Star) եւ Ճոն Լենընը (John Lennon): 1960-1970-ական թուականներուն Պիթըլզ խումբը կը հասնի իր հռչակի գագաթնակէտին։ Սակայն, 1970-ին խումբը կը բաժնուի եւ Լենըն անձնական գործերով կը սկսի զբաղուիլ ։ Լենըն ճանչցուած է իր հակա-պատերազմի կեցուածքով։ Հարցազրոյցի մը ընթացքին, ան քննադատած է Վիեթնամի պատերազմը։

Լենոն «Իմաճին» (Երեւակայէ) երգը նուագած ատենը

Իրլանտական ծագումով ծնողներն էին՝ Ալֆրէտ Լենըն եւ Ճիւլիա Սթանլին: Ճոն իր կրթութիւնը ստացած է Միմի Սմիթ, Ճիւլիայի քրոջը տունը եւ Միմին Ճոնը համարած է իբրեւ իր իսկական զաւակը։ 1962-1968 ամուսնացած էր Սինթիա Բոուէլի հետ եւ ունեցած՝ մէկ զաւակ՝ Ժուլիան Լենըն: Իսկ 1969-ին ամուսնացաւ Եոքօ Օնոյի հետ միասին ապրեցան մինչեւ 1980 եւ ունեցան 1 զաւակ՝ Շան Լենըն:

1952-1957 յաճախած է Կարի Պանք աւագ դպրոցը։ 16 ամեայ Ճոնը կը հիմնէ Քարիմէն խումբը, ուր կը ծանօթանայ Փոլին։ 1958-ին Ժորժ կը միանայ խումբին եւ աւելի ուշ խումբին անունը կը դառնայ Տը Պիթըլզ: Յաղթահարելով բազմաթիւ խնդիրներ անոնք աշխարհահռչակ կը դառնան։

Նոյեմբեր 1968-ին, Ճոն Լենըն կը հրատարակէ մեներգ 3 ալպոմ՝ «Give Peace a Chance»: Սեպտեմբեր 1969-ին Լենըն կը յայտարարէ իր մեկնումը Տը Պիթլզ խումբէն։ Հոկտեմբեր ամսուն, ան կը հրապարակէ իր 2-րդ մեներգ ձայնասկաւառակը՝ «Cold Turkey»: 1970-ին կը հրապարակէ «Instant Karma»-ն իր 3-րդ մեներգ ձայնասկաւառակը։

8 Դեկտեմբեր 1980, Նիւ Եորքի մէջ կը սպաննուի համակիրի մը կողմէ։

Ճոն Լենոնի Սթուտիոյական Ալպոմները[15]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս ցանկը կը ներկայացնէ Ճոն Լենոնի սթուտիոյական ալպոմները՝ որպէս մենակատար եւ Եոքօ Օնոյի հետ։

Սթուտիոյական Ալպոմներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարեթիւ Ալպոմի Անունը Հրատարակչութիւն Նկատառումներ
1970 John Lennon/Plastic Ono Band Apple Մենակատար
1971 Imagine Apple Մենակատար
1972 Some Time in New York City Apple Եոքօ Օնոյի հետ
1973 Mind Games Apple Մենակատար
1974 Walls and Bridges Apple Մենակատար
1975 Rock 'n' Roll Apple Մենակատար
1980 Double Fantasy Geffen Եոքօ Օնոյի հետ
1984 Milk and Honey Polydor Յետմահու՝ Եոքօ Օնոյի հետ

Փորձարառական Սթուտիոյական Ալպոմներ Եոքօ Օնոյի Հետ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարեթիւ Ալպոմի Անունը Հրատարակչութիւն
1968 Unfinished Music No. 1: Two Virgins (Անաւարտ Երաժշտութիւն Թիւ 1. Երկու Կոյսեր) Apple
1969 Unfinished Music No. 2: Life with the Lions (Անաւարտ Երաժշտութիւն Թիւ 2. Կեանքը Առիւծներուն Հետ) Zapple
1969 Wedding Album (Հարսանեկան Ալպոմ) Apple

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. (unspecified title)
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 1 2 John Lennon
  4. 1 2 Christgau R. Encyclopædia Britannica
  5. 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118571575 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. http://www.rockarchive.com/john-lennon-band.html
  9. http://www.spirit-of-rock.com/album-groupe-John_Lennon-nom_album-Gone_From_This_Place-l-de.html
  10. http://www.spirit-of-rock.com/album-groupe-John_Lennon-nom_album-Something_Precious___Rare-l-cn.html
  11. http://pogodavufe.ru/search/john%20lenno/
  12. http://countrylicious.com/united-kingdom/images/f66032027a3b
  13. Сайт «Liverpool Lennons» Archived 2011-07-21 at the Wayback Machine.(անգլերէն)
  14. Дэвис Х. The Beatles: авторизованная биография (пер. с англ.) М.: «Радуга», 1990.
  15. (անգլերեն) John Lennon, 2025-11-22, https://en.wikipedia.org/w/index.php?title=John_Lennon&oldid=1323537214, վերցված է 2025-11-23

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]