Ճիւզէփփէ Մոսքաթի
Ճիւզէփփէ Մոսքաթի իտալ.՝ Alberto faus | |
---|---|
| |
Ծնած է | 25 Յուլիս 1880[1][2][3] |
Ծննդավայր | Բենևենտո, Քամփանիա, Իտալիա |
Մահացած է | 12 Ապրիլ 1927[1][2][3] (46 տարեկանին) |
Մահուան վայր | Նէափոլ, Իտալիա |
Քաղաքացիութիւն | Իտալիոյ Թագաւորութիւն |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր | Նեապոլի համալսարան?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | բժիշկ, փրոֆեսոր |
Ճիւզէփփէ Մոսքաթի (25 Յուլիս 1880[1][2][3], Բենևենտո, Քամփանիա, Իտալիա - 12 Ապրիլ 1927[1][2][3], Նէափոլ, Իտալիա), իտալացի բժիշկ, կենսաքիմիկոս, գիտական աշխատակից, համալսարանի փրոֆեսէօր: 1987 թուականի Հոկտեմբերի 25-էն Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ սուրբ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճիւզէփփէ Մոսքաթին ծնած է 25 Յուլիսի 1880-ին Պենեւենթօ իտալական քաղաքին մէջ։ Ան ունեւոր ընտանիքի ինը զաւակներէն վեցերորդն էր։ Հայրը ականաւոր իրաւաբան էր։ Ճիւզէփփէ Մոսքաթին 4 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխուեցաւ Նէափոլ եւ իր ամբողջ յետագայ կեանքը Մոսքաթին անցուց այստեղ: Տարրական դպրոցը աւարտելէն յետոյ, 1889 թուականին ան կ'ընդունուի Վիքթոր Էմմանուէլի միջնակարգ ուսումնարանը (լիցեյը), որմէ յետոյ Ճիւզէփփէ Մոսքաթին կ'ընդունուի Նէափոլի համալսարանի բժշկական կաճառը: Ան կ'աւարտէ 1903 թուականին բժշկական գիտութիւններու դոկտորի որակաւորումով:
Համալսարանը աւարտելէն յետոյ Ճիւզէփփէ Մոսքաթին նէափոլիթանական հիւանդանոցներէն մէկուն մէջ աշխատեցաւ որպէս ոչ աշխատանքային լրացուցիչ: 1906 թուականին Վեզուվի լեռան հրաբուխի ժայթքման ժամանակ անոր յանձնարարուեցաւ ղեկավարել Թորրէ տել Կրեքօյի Torre del Greco հիւանդանոցի տարհանումը. ան փրկեց մեծ թիւով մարդկային կեանքեր՝ բազմիցս վտանգի ենթարկելով սեփական կեանքը: 1908 թուականին Ճիւզէփփէ Մոսքաթին դարձաւ Նէափոլիթանական ֆիզիոլոքիական քիմիայի բժշկական հիմնարկի օգնական: 1911 թուականին ան մեծ ներդրում ունեցաւ Նէափոլի մէջ (Cholera Քոլերա) հնդկախտ համաճարակի նահանջման գործին մէջ։ Նոյն թուականին Մոսքաթիին ընտրեցին Իտալիայի թագաւորական բժշկավիրաբուժական ակադեմիայի անդամ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փորձեց կամաւոր զինուոր արձանագրուիլ, սակայն զինք մերժեցին այն բացատրութեամբ, որ իր բժշկական ունակութիւնները առաւել կարեւոր են, քան կռուիլը: Այն հիւանդանոցը, ուր կ'աշխատէր Մոսքաթին պատերազմի ժամանակ, շուրջ երեք հազար վիրաւոր զինուորներ իրենց բուժումը կը ստանային անձամբ Մոսքաթիէն:
1919 թուականին Ճիւզէփփէ Մոսքաթին Նէափոլի հիւանդանոցներէն մէկուն մէջ նշանակուեցաւ որպէս գլխաւոր բժիշկ: Անոր ենթակայութեան տակ կը գտնուէին անբուժելի հիւանդները: 1922 թուականին Իտալիայի կրթութեան նախարարութեան յանձնաժողովը անոր արտօնեց, որպէսզի ազատօրէն դասաւանդէ բժշկական դարմանատան մէջ։ Իսկ 1923 թուականին իտալական կառավարութիւնը զինք գործուղեց Էտինպուրկ, ուր կ'ընթանար միջազգային ֆիզիոլոքիական համաժողովը: Մոսքաթին մեծ աւանդ թողեր է շաքարախտի առաջացման խնդիրներու ուսումնասիրման գործին մէջ։ Անոր ջանքերը հիմք դարձան, որպէսզի յայտնաբերուի ինսուլինը: Մոսքաթին բժշկական «Ռեֆորմա մեթիքա» ամսագիրի գլխաւոր խմբագիրն էր:
Ըստ Ճիւզէփփէ Մոսքաթիի գործընկերներուն, ան յայտնի էր իր անձնուրացութեամբ, անշահախնդրութեամբ եւ խոր բարեպաշտութեամբ: Գրեթէ միշտ գումար չէր վերցներ աղքատներու բուժման համար, իսկ յատուկ կարիքաւորներուն կ'օգնէր անձամբ՝ դեղատոմսի մէջ դնելով արժեթուղթեր: Մոսքաթին մոլեռանդ հաւատացեալ էր, ամէն օր սուրբ հաղորդութիւն կը ստանար: Ան կ'առաջնորդէր հիւանդները դէպի եկեղեցի եւ կը փորձէր զանոնք մասնակից դարձնել եկեղեցական ծիսակարգերուն: Ատոր պատճառով ձեռք բերաւ բազմաթիւ թշնամիներ բժշկական ասպարէզին մէ՝ջ նիւթապաշտներէն եւ հակաքրիստոսնեաներէն:
Ճիւզէփփէ Մոսքաթին Նէափոլի մէջ յանկարծակիօրէն իր մահկանացուն կնքեց 1927 թուականին, 46 տարեկանին:
Սրբադասում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահէն երեք տարի անց՝ 1930 թուականի Նոյեմբերի 16-ին, Ճիւզէփփէ Մոսքաթիի աճիւնը վերայուղարկաւորեցին Նէափոլիթանական Ջեզու Նուովո եկեղեցւոյ մէջ։ Եւս 45 տարի անց՝ 1975 թուականի Նոյեմբերի 16-ին եկեղեցին Մոսքաթիին դասեց երանելիներու շարքին: Երբ պապական եկեղեցւոյ յանձնախումբը կ'ուսումնասիրէր Ճիւզէփփէ Մոսքաթիի կեանքը, արձանագրեց, որ ան հրաշքով բժշկեր է Նէափոլիթանացի Ճիւզէթթէ Ֆուսքօյին, որ կը տառապէր քաղցկեղէն: Այնուհետեւ սկսաւ Կանոնականացումը Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ[4] գործընթացի, քանի որ, ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ, սուրբերու շարքին կարող են դասուիլ այն մարդիկ, ովքեր հրաշքով բուժումներ կը կատարեն:
Ճիւզէփփէ Մոսքաթի ն սրբադասուեցաւ 1987 թուականի Հոկտեմբերի 25-ին՝ ձեռամբ Յովհաննէս Պօղոս Բ. պապի, որպէս բարեպաշտ եկեղեցական անդամ, որ օգտագործեր է իր բժշկական մասնագիտութիւնը վասն քրիստոնէութեան տարածման, որպէս գթասիրտ բժիշկ ծառայեր է հիւանդներուն եւ բազմիցս օգներ է կարիքաւորներուն: Եպիսկոպոսներու գերագոյն սինոդի աւարտէն յետոյ Յովհաննէս Պօղոսը այսպէս ըսաւ.
Անձնաւորութիւնը, որուն մենք այսօր պէտք է աղերսենք որպէս տիեզերական եկեղեցւոյ սուրբի, հանդէս եկած է որպէս հաստատ քրիստոնեայի կատարելատիպ մարմնացում... |
Ճիւզէփփէ Մոսքաթիի պաշտամունքի վայրը Նէափոլի Ճեզու Նուովո եկեղեցին է, ուր տեղափոխուեր է անոր աճիւնը մահէն երեք տարի անց: Անոր շնորհիւ սուրբի մասունքները տեղադրուեր են եկեղեցւոյ կողմային ժամատան խորանին տակ: Նախկին աւանդատունն ալ վերածուեր է Ճիւզէփփէ Մոսքաթիի թանգարան: Աւանդատան պատերը այսօր զարդարուած են հաւատացեալներուն կողմէ Մոսքաթիին ընծայաբերուած նուիրատուութիւններով: Վերականգնուած է Մոսքաթիի սենեակի ամբողջական տեսքը: Այստեղ կը պահպանուին անոր անձնական բժշկական գործիքներն ու հանդերձանքը:
Ճիւզէփփէ Մոսքաթիի յիշատակութեան օրը ամէն տարուայ նոյեմբերի 16-ն է:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Himetop: Giuseppe Moscati
- Биография Archived 2016-10-25 at the Wayback Machine.
- Информация о св.Джузеппе Москати на сайте церкви Джезу Нуово
- ufficiale
- sul sito del Vaticano
- San Giuseppe Moscati - ONLUS
- di Rai Uno sulla vita di Giuseppe Moscati[permanent dead link]
- sul sito "DISF - Documentazione Interdisciplinare di Scienza e Fede"[permanent dead link]
- di culto verso il Santo Medico a cura di Domenicantonio Iacovone
- e monumenti relativi a San Giuseppe Moscati su Himetop[permanent dead link]
- di Beatificazione di Giuseppe Moscati[permanent dead link]
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 (unspecified title) — BIU Santé.
- ↑ «M.M. Miller "Joseph Moscati: Saint, Doctor and Miracle-worker - статья на Catholic Education Resource Center»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-11-25-ին։ արտագրուած է՝ 2020-02-28