Jump to content

Ճիլ Պայտըն

Ճիլ Պայտըն
անգլերէն՝ Jill Biden[1][2][3][[d:Q235349#P1559[LANGUAGE!:HYW][LANGUAGE!:HY]|[…]]]
Ծննդեան անուն անգլերէն՝ Jill Tracy Jacobs[2][3]
Ծնած է 3 Յունիս 1951(1951-06-03)[3][4][5][…] (73 տարեկան)
Ծննդավայր Hammonton, Ատլանտիկ շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2][1][3][…]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][5]
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
Ուսումնավայր Տելաուեր Համալսարան[7][8]
Փենսիլվնեայի Ուեսթ Չեսթեր Համալսարան[3][9][6]
Վիլլանովա համալսարան?[3][9][6]
Տելաուեր Համալսարան[9][3][7]
Ափըր Մորլանտ Երկրորդական վարժարան[5][7]
Մասնագիտութիւն Առաջին Տիկին, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հեղինակ
Աշխատավայր Հիւսիսային Վիրճինիայի Համայնքի դպրոց[3]
համայնքի Տելաուեր Արհեստագիտութեան քոլեճ[1][6]
Սէն Մարքս երկրորդական դպրոց[3]
Վարած պաշտօններ ԱՄՆի Երկրորդ Կին եւ Ա․Մ․Ն․ Առաջին Տիկին[3][10]
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն[6][5][10]
Ամուսին Ճօ Պայտըն[7]
Ծնողներ հայր՝ Տոնալթ Քարլ Եաքոպս[11][5], մայր՝ Պոնի Ճին Կատֆրէյ[11][5]
Երեխաներ Աշլի Պայտըն[2][6][10][…]
Ստորագրութիւն

Ճիլ Թրէյսի Ճէյքըպզ Պայտըն (անգլJill Tracy Jacobs Biden, ծնած Ճէյքըպզ, նախապէս Սթիվընսըն, 3 Յունիս, 1951), Ամերիկացի ուսուցիչ եւ ԱՄՆի Երկրորդ Կին 2009 թուականէն 2017: Ան ամուսնացած է Ճօ Պայտընի հետ, ԱՄՆի յառաջիկայ նախագահ (նշանակութիւն՝ 20 Յունուար, 2020), որմէ ետք ան պիտի դառնայ ԱՄՆի Առաջին Կին:

Ծնած է Համընթըն, Նիւ Ճըրզի, եւ մեծցած Ուիլօ Կրով, Փէնսըլվէնիա: Ան ամուսնացած Ճօ Պայտընի հետ 1977 թուականին, եւ դարձաւ խորդ մայր Պօ եւ Հանթըր զաւակներուն: Անոնք նաեւ ունեցան դուստր մը միասին, Էշլի, որ ծնաւ 1981 թուականին: Պայտըն ստացած է իր պսակաւոր եւ դոկտորի ուսման աստիճանները Տէլըուէրի Համալսարանէն (անգլ.՝ University of Delaware), եւ իր մագիստրոսի ուսման ասիճանը Ուէսթ Չէսթըր եւ Վիլանովա Համալսարաններէն (անգլ.՝ West Chester University, Villanova University): Անգլերէն լեզու ուսուցանած է 13 տարիներ տարբեր երկրորդական դպրոցներու մէջ, ինչպէս նաեւ հոգեկան հիւանդութիւններու հիւանդանոցէ ներս եւ:

1993 թուականէն մինչեւ 2008 թուական, Պայտընը անգլերէնի եւ շարադրութեան դասատու էր Delaware Technical & Community College քոլէճէն ներս, իսկ 2009 թուականէն ետք՝ Northern Virginia Community College: Ան առաջին ԱՄՆի Երկորդ Կինն է որ շարունակած է աշխատանքի ոլորտին մէջ գործել իր ամուսնոյն փոխ-նախագահ ընտրուելէն ետք իսկ: Պայտըն հիմնած է Պայտըն Կուրծքի Առողջապահական Ձեռնարկը (անգլ.՝ Biden Breast Health Initiative) հասարակական կազմակերպութիւնը: Ան նաեւ համա-հիմնադիրն է Book Buddies ծրագրին, ինչպէս նաեւ Պայտըն Հիմնադրամին (անգլ.՝ Biden Foundation), եւ Joining Forces՝ Միշէլ Օպամային հետ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 2,2 2,3 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Bauer P. Encyclopædia Britannica
  4. Munzinger Personen
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Prabook — 2018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Notable Names Database — 2002.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Dr. Jill BidenWhite House Historical Association.
  8. https://awpc.cattcenter.iastate.edu/directory/jill-biden/
  9. 9,0 9,1 9,2 https://web.archive.org/web/20090121181515/http://media.www.wcuquad.com/media/storage/paper676/news/2008/10/20/News/The-Quad.Talks.With.Jill.Biden-3495422.shtml
  10. 10,0 10,1 10,2 (unspecified title) — 2007.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.