Jump to content

Ճէյմս Պաղեան

Ճէյմս Պաղեան
Ծնած է 22 Փետրուար 1952(1952-02-22) (73 տարեկան)
Ծննդեան վայր Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Գործատու ՆԱՍԱ
Կրթութիւն Տրեքսելի համալսարան և Թոմաս Ճեֆըրսըն Համալսարան
Անդամակցութիւն Ճարտարագիտական ազգային կաճառ
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Սքութ Իկըլ» շքանշան

Ճէյմս Ֆիլիփ Պաղեան (անգլերէն՝ James Philipp Bagian, 22 Փետրուար 1952(1952-02-22), Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Ամերիկահայ երկրաչափ, մարզիկ, բժշկագէտ, առաջին հայ տիեզերագնացը։

Ճէյմս Ֆիլիփ Պաղեան ծնած է 22 Փետրուար 1952-ին, ԱՄՆՓենսիլվենիա նահանգինՖիլատելֆիա քաղաքին մէջ։ Նախնիներուն մականունը եղած է Կունտեպաղեան, բայց ԱՄՆ-ի ներգաղթային ծառայութեան աշխատակիցները կրճատած են եւ դարձուցած՝ Պաղեան[1]։

Ճէյմս Պաղեանի հօր մեծ հայրը՝ Նազարէթ Կունտեպաղեան, Միացեալ Նահանգներ գաղթած է 1913-ին Արաբկիրէն։ Ամուսնացած է ԱՄՆՄալատիա նահանգին մէջ, աւելի շուտ՝ (1908-ին), գաղթած Սաթենիկին հետ։ Ճէյմս Պաղեանի հայրը՝ Ֆիլիփը, ինչպէս նաեւ անոր եղբայրներն ու քոյրերը հարիւր տոկոսով հայ են, ծնած ԱՄՆ-ի մէջ։ Ճէյմսին մայրը Գերմանուհի է[1]։

Հայրը օդաչու եղած է։

Յաճախած է Ֆիլատելֆիոյ կեդրոնական միջնակարգ դպրոցը։

1969-1973 թուականներուն ուսած է «Drexel» համալսարանին մէջ՝ ստանալով երկրաչափի դիրքը։ Ապա ուսումը շարունակած է «Thomas Jefferson» համալսարանին մէջ եւ 1977-ին, ստացած է բժշկական գիտութիւններու բժիշկի կոչումը։

Աշխատանքային գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1974-1978 թուականներուն մասնակած է բազմաթիւ մրցոյթներու, իսկ 1982-ին ներառուած է ԱՄՆ-ի տիեզերագնացներու խումբին կազմին մէջ։
  • 1973-ին իբրեւ երկրաչափ աշխատանքի անցած է Պրիսթոլ քաղաքի «3Մ» գործարանին մէջ։
  • 1976-1978 թուականներուն ԱՄՆ ռազմածովային փորձարարական կեդրոնին (Մերիլենտ նահանգ) երկրաչափը եղած է։
  • 1978-ին իբրեւ վիրաբուժ եւ բժիշկ, աշխատած է Լէոնիտ Ճեքսընի անուան կեդրոնին մէջ՝ միաժամանակ ուսանելով ԱՄՆ Ռազմական ուժերու թռիչքային վիրաբուժութեան եւ ԱՄՆ Ռազմական ուժերու տիեզերական բժշկութեան դպրոցներուն մէջ։
  • 1986-ին ստացած է մասնագիտական երկրաչափի դիրքը, իսկ 1987-ին՝ տիեզերանաւի բժիշկի դիրքը։
  • Յուլիս 1980-ին, իբրեւ տիեզերագնաց սկսած է աշխատիլ ՆԱՍԱ-ին մէջ (Ամերիկեան ազգային տիեզերական գործակալութիւն)։
  • Պաղեան ունեցած է տիեզերական բժշկութեան տիտղոսը, եղած է ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբուժներու միութեան, Ամերիկացի երկրաչափ միութեան, Ալֆա եւ օմեկա Տիեզերագնացներուն եւ այլ կազմակերպութիւններու անդամ։

Թռիչք տիեզերանաւով

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

13-18 մարտ 1989-ին, որպէս բժշկակենսաբանական մասնագէտ, առաջին անգամ թռիչք կատարած է ամերիկեան տիեզերանաւով։ Ան մարդկային գործօններու, շրջակայ միջավայրի եւ տիեզերանաւորդներու բժշկութեան վերաբերեալ բազմաթիւ աշխատութիւններու հեղինակ է։

Ճէյմս 337 ժամ անցուցած է տիեզերքի մէջ։

Այժմ Պաղեանը կը զբաղի կենսաբժշկական աշխատանքներով եւ կը ղեկավարէ «բուսակերներու առողջութեան պահպանման» ազգային կեդրոնը։

Հայ տիեզերագնացը ամուսնացած է ամերիկացի Տանթ Պենսընին հետ։ Ունին չորս զաւակ։

  • Իր գործունէութեան համար Պաղեան պարգեւատրուած է ՆԱՍԱ-ի մետալով,
  • տիեզերագնացութեան միջազգային վկայականով,
  • տիեզերական հիւանդութիւններու բուժման ձեւերու մշակման մետալով,
  • 1989 եւ 1991 թուականներուն դէպի տիեզերք կատարած թռիչքներուն համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
«Դիսքաւերի» (STS-29) «Տիսքաւըրի» (STS-29),
(ձախէն-աջ՝) Ճէյմս Պաղեան (Թռիչքի ծրագիրին թիւ 1 մասնագէտ), Ճ. Պլահա, Ռ. Սփինկըր, Մ. Քոուտս եւ Ճ. Փակլի

«Դիսքավերի» (STS-29) «Տիսքաւըրի» (STS-29)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թռիչք՝ 13 Մարտ, 1989-ին, 14։57։00 UTC
Վայրէջք՝ 18 Մարտ, 1989-ին 14։35։51 UTC

Անձնակազմ

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Քոուտս (2) - հրամանատար,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճոն Պլահա (1) - օդաչու,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (1) - թռիչքին ծրագիրին մասնագէտ - թիւ 1,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պակլի (3) - թռիչքին ծրագիրին մասնագէտ - թիւ 2,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոպuրթ Սպինկեր (1) -թռիչքին ծրագրի մասնագէտ -թիւ 3:

STS-29 ի անձնակազմը լրիւ յանձնուած էր 61-H արշաւախումբի կազմին, բայց 1988-ին, թռիչքին ծրագիրին թիւ 1 մասնագէտը կը նշանակուի Ճէյմս Պաղեանը։

«Կոլումպիա» (STS-40) «Քոլումպիա» (STS-40)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Քոլումպիա» (STS-40) «Քոլումպիա» (STS-40),
(ձախէն-աջ՝) Է, Կեֆֆնի, Պ. Օ' Քոննոր, Մ. Հիւզ-Ֆուլֆորտ, Թ. Ճերնիգան, Մ. Սետտոն, Ս. Քուտիերրես եւ Ճէյմս Պաղեան

Թռիչք՝ 5 Յունիս, 1991-ին 13։24։51 UTC
Վայրէջք՝14 Յունիս, 1991-ին 15։39։11 UTC

Անձնակազմ

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Պրայըն Օ' Քոննըր (2) - հրամանատար,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիտնի Քուտիերրես (1) - օդաչու,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (2) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 1,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ճերնիգան (1) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 2,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարկարեդ Սետտոն (2) - թռիչքի ծրագիրի մասնագէտ - թիւ 3,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնտրիւ Կեֆֆնի (1) - օգտակար բեռներու մասնագէտ - թիւ 1,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հիւզ-Ֆուլֆորտ (1) - օգտակար բեռներու մասնագէտ - թիւ 2:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]