Ճերըմի Այրընզ

Ճերըմի Ճոն Այրընզ
SDCC 2015 - Jeremy Irons (19524260758) (cropped).jpg
Այրընզը San Diego Comic-Con Internationalի ժամանակ, 2015
Ծննդեան անուն անգլերէն՝ Jeremy John Irons
Ծնած է 19 Սեպտեմբեր, 1948
Ծննդավայր Քաու, Այլ աֆ Ուայթ, Անգլիա
Քաղաքացիութիւն Flag of the United Kingdom (1-2).svg Միացեալ Թագաւորութիւն
Ուսումնավայր Շերբորն դպրոց?
Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց?
Տեսակ Շեքսպիրի կատակերգություն?
Մասնագիտութիւն Դերասան
Անդամութիւն Royal Shakespeare Company?
Ամուսին Ճուլի Հալամ (1969-1969)
Շընէյտ Քուսաք (1978-ներկայ)
Երեխաներ 2

Ճերըմի Ճոն Այրընզ (անգլ.՝ Jeremy John Irons, ծնած 19 Սեպտեմբեր, 1948[1]) Անգլիացի դերասան մըն է: Դասական թատրեական դերասանաական դասեր ստանալէ ետք Bristol Old Vic Theatre School ուսումնարանին մէջ, Այրընզ սկսաւ իր դերասանական ասպարեզը բեմի վրայ 1969-ին, որմէ ետք բազմաթիւ ներկայացումներու մէջ եղած է, ինչպէս The Winter's Tale, Macbeth, Much Ado About Nothing, The Taming of the Shrew, Godspell, Richard II եւ Embers: 1984-ին իր առաջին Պրոտուէյեան առաջին ներկայացումնը ունեցաւ Թոմ Սթոբարտի The Real Thing ներկայացման մէջ եւ ստացաւ Tony Award մրցանակ մը իբրեւ Լաւագոյն Դերասան (Best Actor):

Այրընզի առաջին գլխաւոր ֆիլմի դերը եշած է 1981-ի սիրային տրամա The French Lieutenant's Woman ֆիլմին մէջ, որու պատճառաւ ստացաւ BAFTA մրցանակի պաշտօնակարգում մը իբրեւ Լաւագոյն Դերասան (Best Actor): բազմաթիւ ֆիլմերու մէջ գլխաւոր դերեր ստանցնած է, ինչպէս Moonlighting (1982), Betrayal (1983) եւ The Mission (1986), սակայն քննադատներուն կողմէ ամէնէն շատ գովուած իր ստանցնած դերը եղած է զգայացունց Dead Ringers (1988) ֆիլմը: 1990-ին, Այրընզը ստանցնեց սպանող Քլաուս Վոն Պուլոյի դերը Reversal of Fortune, որուն պատճառաւ ստացաւ բազմաթիւ մրցանակներ, ինչպէս Օսքար մը (Academy Award for Best Actor):

Իր ամէնէն հռչակաւոր դերերը նեռարող ֆիլմերէն են զգայացունց Kafka (1991) ֆիլմը, տրամա The House of the Spirits (1993) ֆիլմը, սիրային տրամա M. Butterfly (1993) ֆիլմը, ձայնային դերը Սքարին Տիզնիի The Lion King (1994) ֆիլմին, Die Hard with a Vengeance (1995) ֆիլմը, տրամա Lolita (1997) ֆիլմը, Արամիսի դերը The Man in the Iron Mask (1998) ֆիլմին մէջ, արկածախնդրական Dungeons & Dragons (2000) ֆիլմը, տրամա The Merchant of Venice (2004) ֆիլմը, տրամա Being Julia (2004) ֆիլմը, պատմական տրամա Kingdom of Heaven (2005) ֆիլմը, արկածախնդրական Eragon (2006) ֆիլմը, արեւմտեան Appaloosa (2008) ֆիլմը, եւ տրամա Margin Call (2011) ֆիլմը:

Այրընզ նաեւ բազմաթիւ դերեր ստանցնած է հեռուստաշարներու մէջ, ինչպէս իր առաջին Ոսկէ Երկրագունդի պաշտօնակարգումը եղած ITV կայանի Brideshead Revisited (1981) պատճառաւ: 2005-ին գլխաւոր դեր մը ստանցնեց պատմական Elizabeth I հեռուստաշարին մէջ, որուն համար ստացած է մէկ հատ Ոսկէ Երկրագունդ մը եւ Էմմի Մրցանակ մը Best Supporting Actor ճիւղին մէջ։ 2011էն 2013 գլխաւոր դեր մը ստանցնած էր Showtime կայանի պատմական The Borgias հեռուստաշարին մէջ։ Ան շատ քիչ դերասաններէն մէկն է որ ստացած է "Triple Crown of Acting" տիտղոսը, որովհետեւ ունի Օսքար, Էմմի եւ Թոնի մրցանակներ (ֆիլմի, հեռուստաշարի, թատրոնի՝ կարգով նշուած): 2011-ի Հոկտեմբերին, ան պաշտօնակարգուած էր Goodwill դեսպան Food and Agriculture Organization կազմակերպութեան ԱՄՆ-ի մէջ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]