Ճասթին Պիպըր
| Ճասթին Պիպըր | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Justin Drew Bieber |
| Ծնած է | 1 Մարտ 1994 |
| Ծննդավայր | Քանատա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ֆրանկո-կանադացիներ?[1], Irish Canadians?[2], German Canadians?[2], Swiss Canadians?[2], English Canadians?[2] և շոտլանդական ծագումով կանադացի?[2] |
| Մայրենի լեզու | Canadian English?[3] |
| Կրօնք | քրիստոնէութիւն[4] |
| Ուսումնավայր | St. Michael Catholic Secondary School?, Stratford District Secondary School? և Jeanne Sauvé Catholic School? |
| Ազդուած է | Մայքըլ Ճեքսըն, Պիթլս, Boyz II Men?, Մրայա Քերի?, Ջասթին Թիմբերլեյք?, Սթիվի Ուանդեր?, Թուփաք Շաքուր և Աշեր? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն, Ժամանակակից «Ար եւ Պի», տրոպիկալ հաուզ?, ռեգետոն? և contemporary country? |
| Մասնագիտութիւն | երգիչ և Երգահան |
| Ամուսին | Հեյլի Բիբեր? |
| Ծնողներ | հայր՝ Jeremy Bieber?[3], մայր՝ Pattie Mallette?[3] |
| Երեխաներ | Jack Blues Bieber?[5] |
| Կայքէջ | justinbiebermusic.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Ճասթին Պիպըր (անգլերէն՝ Justin Drew Bieber, 1 Մարտ 1994[6][7]), քանատացի երգիչ, երգահան եւ դերասան[8]։ Պիպըրի տաղանդը առաջին անգամ յայտնաբերած է իր ներկայիս ղեկավար Սքութըր Պրաունը 2007 թուականին, անոր եութեուպեան հոլովակը դիտելով։ Պրաունը տպաւորուեցաւ հոլովակով եւ կապուեցաւ Պիպըրի մօր՝ Փեթթիին հետ, առաջարկելով աշխատիլ Պիպըրի հետ։
Համոզելով Փեթթիին՝ Պրաունը կազմակերպեց հանդիպում Պիպըրի եւ Աշըրի միջեւ՝ Միացեալ նահանգներու Ճորճիա նահանգի Աթլանթա քաղաքին մէջ։ Պիպըրը պայմանագիր ստորագրեց ՌԲՄԳ (Ռայմընտ Պրաուն Մետիա Կրուփ)-ի հետ եւ իրեն Այլընտ Ռեքորտզէն ձայնագրման պայմանագիր առաջարկուեցաւ ձայնագրութեան գործադիր Լ,Ա, Ռեիդի կողմէն։ Ճասթին Պիպըրը սկսաւ իր առաջին ներկայացումը 2009-ին Նոյեմբերին, EP, My World-ի մէջ։ Ան դարձաւ առաջին արուեստագէտը, որ իր 7 երգերով մտաւ Պիլլպորտ Հոթ 100 (Billboard Hot 100): Մարտ 2010-ին Պիպըրը հրապարակած է My World 2.0 (Իմ աշխարհը) երկարատեւ խտասալիկ: Անկէ ետք ան հրապարակեց իր "Baby" տեսահոլովակը, որ ունեցաւ ամէնաշատ դիտումները ու տիսլայքերը եութեուպի մէջ։
Ան կատարեց իր առաջին շրջագայութիւնը My world tour եւ Never say never խտասալիկով։ 2011 թ-ին ան հրապարակեց իր Mistletoe երգը, որ Պիլլպորտ 200-ին մէջ գրաւեց առաջին դիրքը։ Յունիս 2012-ին ան տարածեց 3-րդ խտասալիկը (Believe):
Անձնական կեանք[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2020-ին տեղեկագրուեցաւ, որ Պիպըր ունէր 26 միլիոն տոլար արժողութեամբ տուն մը Քալիֆորնիոյ Պեվըրլի Հիլզ քաղաքին մէջ, ինչպէս նաեւ լճափնեայ տուն մը՝ Օնթարիօ։ Քանի որ Պիպըր կը բնակի Միացեալ Նահանգներու մէջ, կը նշուի, թէ ան ունի ոչ-ներգաղթային «O-1» տեսակի մուտքի արտօնագիր (visa)՝ աշխատանքային կարգավիճակի համար, որ կը տրուի արուեստի բնագաւառին մէջ «արտակարգ կարողութեան կամ նուաճումներու» հիման վրայ։
Պիպըր ըսած է, թէ հետաքրքրուած չէ Միացեալ Նահանգներու քաղաքացիութիւն ստանալով եւ դրուատած է Քանատան որպէս «աշխարհի լաւագոյն երկիրը»՝ մէջբերելով անոր առողջապահական համակարգը (որ գլխաւորաբար կը ֆինանսաւորուի պետութեան կողմէ) որպէս տիպար օրինակ[10]։ Այդուհանդերձ, 2018-ի Սեպտեմբերին, «TMZ»-ն հաղորդեց, թէ Պիպըր սկսած է Միացեալ Նահանգներու քաղաքացի դառնալու գործընթացին՝ Հէյլի Պոլտուինի հետ իր ամուսնութենէն ետք[11]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://torontosun.com/2014/02/27/justin-bieber-tops-celebrity-birthdays-for-march-1
- 1 2 3 4 5 https://ethnicelebs.com/justin-bieber
- 1 2 3 https://rnn.ng/justin-bieber-net-worth/
- ↑ https://laopinion.com/2018/04/05/el-lado-cristiano-de-justin-bieber/
- ↑ https://www.20minutes.fr/arts-stars/people/4106838-20240824-justin-bieber-annonce-naissance-fils-jack-blues
- ↑ Justin Bieber Biography
- ↑ «Bieber Biography»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-06-ին։ արտագրուած է՝ 2016-04-16
- ↑ Միացեալ Նահանգներու Նախագահական Ընտրութիւններ. Թուիթըր` Յաղթական
- ↑ (անգլերեն) Justin Bieber, 2026-04-15, https://en.wikipedia.org/w/index.php?title=Justin_Bieber&oldid=1348946363, վերցված է 2026-04-15
- ↑ ‘On the Cover of The Rolling Stone’: The music press, Routledge, 2012-12-07, pp. 155–168, ISBN 978-0-203-09435-8, https://doi.org/10.4324/9780203094358-16, վերցված է 2026-04-15
- ↑ Prologue, Harvard University Press, 2015-12-31, pp. 1–15, https://doi.org/10.4159/9780674089174-001, վերցված է 2026-04-15