Հրանդ Ստեփանեան
Հրանդ Ստեփանեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 20 Մարտ 1918 |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ |
Մահացած է | 23 Յունիս 1980 (62 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Կրթութիւն |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Լատվիայի գեղարվեստի ակադեմիա? |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Hrant Stepanyan Ուիքիպահեստում |
Հրանդ Ստեփանեան (20 Մարտ 1918, Գիւմրի, Երեւանի նահանգ - 23 Յունիս 1980, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ գեղանկարիչ։
Կեանք եւ գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Ալեքսանդրապոլ։ 1937 թուականին աւարտած է Երեւանի գեղարդ գիտարուեստական դպրոցը, 1946 թուականին՝ Ռիկայի գեղարուեստի ակադեմիան։ Ուսանողական տարիներէն ընտրած է իրապաշտութիւնը։
1939 թուականին Սասունցի Դաւիթ դիւցազնավէպի 1000-ամեակին նուիրուած ցուցահանդէսին նկարիչին կտաւը՝ «Հայերի գաղթը» արժանաած է բարձր գնահատականի։
Կարճ ժամանակուան մէջ ան կը հասնի գոյներու հնչողութեան, թափանցիկութեան, համատարած արտացոլումներու կիրառման, բնութենէն ստացած տպաւորութիւնները կը դառնան անմիջական ու անկեղծ, տարածութիւնները օդառատ, մարդկային կերպարները դիպուկ, սուր, ներքին խորութեամբ հարուստ։
Հաւատարիմ մնալով եւ հայ ազգային արուեստի եւ համաշխարհային դասական արուեստի իրապաշտութեան սկզբունքներուն, ան ելակէտ կ՛ընդունի իրական առօրեայ կեանքն իր անսահմանափակ բազմազանութեամբ, նիւթապաշտօրէն իրականութեան ընկալումը աներ մէջ կը գտնէ գեղանկարչական անսպառ գեղեցկութիւններ եւ իր արուեստով կը հաստատէ «Գեղեցիկը կեանքն է» սկզբունքը։
Աշխատանքները կը գտնուին Հայաստանի ազգային պատկերասրահը, Մոսկուայի Թրեթեակովեան պատկերասրահը, Երեւանի պատմութեան թանգարանը, Չարենցի անուան արուեստի եւ գրականութեան թանգարանը, Հայրենական պատերազմի թանգարանը, ՀՀ Ազգային Ժողովը, Կոմիտասի անուան երաժշտանոցը, Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանը, Վանաձորի պատկերասրահը, Ջերմուկ քաղաքի թանգարանը, Ստեփանաւան քաղաքի Ստեփան Շահումեանի տուն թանգարանը, արտասահմանեան բազմաթիւ երկրներու ցուցասրահները եւ անհատական հաւաքածուներու մէջ[1][2]։
Ցուցահանդեսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1973 թուականին ունեցած է առաջին անհատական ցուցահանդէսը[3]։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
«Աղջիկը խաչքարի մոտ», 1976
-
«Արշակի դիմանկարը», 1973
-
«Օլիմպիա (Օլյա Սարգսյանի դիմանկարը)», 1949, Հայաստանի ազգային պատկերասրահ
-
«Հայերի գաղթը», 1949, Հայաստանի ազգային պատկերասրահ
-
«Ինքնադիմանկար», 1948, Հայաստանի ազգային պատկերասրահ
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 20 Մարտի ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Կիւմրի ծնածներ
- 23 Յունիսի մահեր
- 1980 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գեղանկարիչներ այբբենական կարգով
- Հայ գեղանկարիչներ