Հերման Ապիխ
Հերման Ապիխ | |
---|---|
| |
Ծնած է | 11 Դեկտեմբեր 1806[1][2][3][…] |
Ծննդեան վայր | Պերլին, Պրուսիոյ թագաւորութիւն[4][2][3][…] |
Մահացած է | 1 Յուլիս 1886[2][5] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրո-Հունգարիա[4][2][3][…] |
Գերեզման | Կոբլենց |
Քաղաքացիութիւն |
Պրուսիոյ թագաւորութիւն Ռուսական Կայսրութիւն |
Գործունէութեան ոլորտ | երկրաբանություն? |
Գործատու | Դորպատի կայսերական համալսարան? |
Կրթութիւն | Համպոլտթ ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Գիտական ղեկավար | Ալեքսանտր Ֆոն Հիումպոլտ |
Տիրապետած լեզուներ | գերմաներէն[1] |
Անդամակցութիւն | Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ եւ Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա |
Պարգեւներ եւ մրցանակներ | Կոնստանտինովյան շքանշան? |
Ամուսին | Adele Abich? |
Ծնողներ | հայր՝ Heinrich Carl Wilhelm Abich? |
Ապիխ Հերման Ուիլհելմ (11 Դեկտեմբեր 1806[1][2][3][…], Պերլին, Պրուսիոյ թագաւորութիւն[4][2][3][…] - 1 Յուլիս 1886[2][5], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[4][2][3][…]), գերմանացի երկրաբան, Փեթերսպուրկի «Գիտութեան Ակադեմիա»-ի ակադեմիկոս (1853) եւ պատուաւոր անդամ (1866)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտածէ Պերլինի համալսարանը (1831)։ Հետազօտած է Իտալիոյ հրաբուխները։ 1842-ին. հրաուիրուած է Ռուսիոյ Կայսրութիւն եւ մինչեւ 1844-ը վարած Դորպատի համալսարանի հանքաբանութեան ամպիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թ. եկած է Հայաստան, Անիի մէջ կատարած է քաղաքի հանոյթը, կազմած է անոր գլխաւոր շինութիւններուն գծագիրը։
1845 թուականին բարձրացած է Արարատ լեռը (Յուլիս 17–ին հասած է գագաթը)։ Լերան տուած է երկրաբանական նկարագրութիւնն ու կտրուածքները։ Հայաստանի մէջ Ապիխին հինգ ամիս 22 օր ուղեկցած է Խաչատուր Աբովեան, տեղեկութիւններ հաղորդելով Երեւանի նահանգի մասին։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապիխ հրատարակած է «Կովկասեան Երկրների Երկրաբանութեան Ներածական Տեսութիւն» (1859), «Երկրաբանական Դիտումներ Կուրի Եւ Արաքսի Միջեւ Եղած Լեռնաշխարհում» (1867) աշխատութիւնները։ 1876-ին, տեղափոխուելով Վիեննա, հիմնականօրէն զբաղած է Կովկասի մէջ հաւաքած նիւթերու մշակմամբ ու հրատարակած «Երկրաբանական Հետազօտութիւններ Կովկասեան Երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատութիւնը, որուն 2–րդ եւ 3–րդ հատորները նուիրուած են Հայկական լեռնաշխարհին։
Կովկասի երկրաբանության վերաբերեալ Ապիխ գրած է յիսունէն աւելի աշխատութիւն, առաջին անգամ գիտականօրէն բացայայտած անոր բնութեան ֆիզիկա-աշխարհագրական առանձնայատկութիւնները եւ լեռնային՝ գրագիտական, բնոյթը։ Ապիխը կը համարուի «Կովկասի երկրաբանութեան հայրը»։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8 (կայ Ապիխի աշխատութիւններու ամբողջական ցանկը)։
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Абих, Герман Вильгельмович // Русский биографический словарь. — СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 8–10.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Абих, Герман Вильгельмович // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 36.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116003383 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Karl Alfred von Zittel Abich, Hermann // Allgemeine Deutsche Biographie — L: 1900. — հատոր 45. — S. 684–686.