Հենրի Հաուըրտ Հոլմզ
| Հենրի Հաուըրտ Հոլմզ անգլերէն՝ H. H. Holmes | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Herman Webster Mudgett |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Henry Howard Holmes, H. H. Holmes, Alexander Bond[1], Henry Gordon և O.C. Pratt |
| Ծնած է | 16 Մայիս 1861[2][3] |
| Ծննդավայր | Gilmanton, Բելկնապ շրջան, Նոր Հեմփշայր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 7 Մայիս 1896[2][4][3] (34 տարեկանին) |
| Մահուան վայր | Moyamensing Prison, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | Միշիկընի համալսարանի բժշկական բաժանմունք,, Վերմոնտի համալսարան? և Ամերիկայի Ֆիլիփս Էքզիթըր Ակադեմիա |
| Մասնագիտութիւն | սերիական մարդասպան, con artist, դեղագործ, բժիշկ և հյուրանոցատեր |
| Ծնողներ | հայր՝ Լևի Հորթոն Մաջեթ?[5], մայր՝ Թեոդատի էջի գինը? |
Հրմըն Ուեպսթըր Մատճեթ (անգլերէն՝ Henry Webster Mudgett, 16 Մայիս 1861 - 7 Մայիս 1896), ճանչցուած իբրեւ Դկտ. Հենրի Հաուըրտ Հոլմզ (անգլերէն՝ Henry Howard Holmes) եւ մասնաւորապէս Հ. Հ. Հոլմզ (անգլերէն՝ H. H. Holmes), առաջին Ամերիկացի բազմա-մարդասպաններէն եղած է:[6][7] Շիքակոյի մէջ, 1893-ի Համաշխարհային Քոլոմպեական Ցուցահանդէսին, Հոլմզը բացաւ պանդոկ մը, զորս ինքը ձեւաւորած էր յատկապէս մարդասպանութեան նպատակներով, որ նաեւ վայրն էր իր բազմաթիւ մարդասպանական գործողութիւններուն: Հակառակ որ ան խոստովանած է 27 անձ սպաննած ըլլալու , որոնցմէ 9ը արդէն յստակ էին, իսկական իր սպաննած մարդոց թիւը կրնայ հասնիլ մինչեւ 200-ի: Բազմա-մարդասպան ըլլալէ զատ, ան նաեւ անձ մըն էր, որ տարբեր խարդախ ձեւերով կ'ամուսնանար ուրիշներու հետ իր արդէն ամուսնացած վիճակին մէջ:
Վաղ Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոլմզը ծնած է իբրեւ Հրմըն Ուեպսթըր Մատճեդ Կիլմանթըն, Նիւ Համշայրի մէջ, 16 Մայիս, 1861-ին, Լեվի Նորթըն Մատճեդի եւ Թեօտէյթ Փէյճ Փրայսի ընտանիքին մէջ. երկուքը ըլլալով առաջին անգլիացիները որոնք հաստատուած էին շրջանին մէջ։ Հրմընը իր ծնողքին երրորդ զաւակն էր. ունէր մեծ քոյր մը՝ Էլլըն եւ մեծ եղբայր մը՝ Արթուր, նաեւ փոքր եղբայր մը՝ Հենրի:[8][9] Հոլմզի հայրը ագարակապան մըն էր։ Իր ծնողքը ծայրայեղ մեթոտաբաններ էին:[10] 2007-ին թողարկուած Most Evilի Հոլմզի կենսագրութեան մէջ նշուած էր, թէ իր հայրը խիստ ու վտանգաւոր ալքոհոլական մըն էր:[11] Հոլմզի նիշերը շատ փայլուն էին դպրոցին մէջ, ինչ որ պատճառ դարձաւ իր դասընկերներուն նախանձին, որոնք ալ զինք տարբեր տեսակի նեղութիւններու մատնեցին: Փորձով մը Հոլզմը վախցնելու, դասընկերները ստիպեցին զինք որ դպրոցի հիւանդապահին քով մտնէ եւ հոն կախուած կմախքին ձեռքերը դրին Հոլմզի երեսին: Հոլմզը սարսափելու տեղ հաճոյք կը ստանայ իր եւ մահի հետ այդ կապով ու այդ օրուընէ ետք, ան տարբեր ձեւերով սէր կ'արտայատէր մահուան հետ կապ ունեցող նիւթերու հանդէպ եւ նաեւ իր ազատ ժամանակը կ'անցընէր անասուններու մարմինը պատռելով բանալ եւ դիտելով:
Ժողովրդական մշակոյթի մէջ[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1927-ին, Շերլոք Հոլմզի «Թոշակառու ներկարարին արկածը» (The Adventure of the Retired Colourman) պատմուածքին մէջ կը հանդիպինք մարդասպանի մը, որ իր զոհերը կազով կը խեղդէ զրահապատ սենեակի մը մէջ։ Սարսափազդու վէպերու գրող Ռոպերթ Պլոխի (Robert Bloch) 1974-ի «Ամերիկեան կոթական» վէպը Հոլմզի պատմութեան վիպականացուած տարբերակն է[13]։
2015-ին նախատեսուած էր սկսիլ «Սպիտակ քաղաքի սատանան» (The Devil in the White City) գիրքի ֆիլմի նկարահանումները, որուն գլխաւոր դերակատարը պիտի ըլլար Լէոնարտօ ՏիՔափրիոն (Leonardo DiCaprio), իսկ ռեժիսորը՝ Մարթին Սքորսեզէն (Martin Scorsese)։ 2019-ին, Սքորսեզէն եւ ՏիՔափրիոն պիտի ստանձնէին «Փարամաունթ Թի-Վի»-ի եւ «Հուլու»-ի կողմէ հեռարձակուելիք պատկերասփիւռային տարբերակի գործադիր արտադրիչներու դերը, սակայն «Հուլու»-ն յետագային հրաժարեցաւ նախագիծէն՝ անորոշութեան մէջ թողլով ծրագիրին ապագան։
Հոլմզի կերպարը մարմնաւորած է Սթիւըն Ապերլը՝ «Գերբնականը» հեռուստաշարքի երկրորդ եղանակի «Առանց ելքի» դրուագին մէջ, ինչպէս նաեւ Ճոէլ Ճոնսթոնը՝ «Ժամանակէն դուրս» հեռուստաշարքի առաջին եղանակի «Համաշխարհային Քոլոմպիական ցուցահանդէսը» դրուագին մէջ[14]։
Հոլմզի պանդոկը՝ «Ոճիրի ամրոցը» (The Murder Castle), կը հայտնուի «Մութ նկարներու հաւաքածոյ․ Իմ մէջի սատանան» (The Dark Pictures Anthology: The Devil in Me) տեսախաղին մէջ, ուր բազմաթիւ ակնարկութիւններ կան անձամբ Հոլմզի մասին։
2026-ին, «Ամերիքըն Մըրտըր Սոնկ» երաժշտախումբը թողարկեց «Հ.Հ. Հոլմզ (Շատակերութիւն)» երգը, որ հիմնուած է Հոլմզի եւ անոր վերագրուող սպանութիւններուն վրայ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «The Devil in the White City: Murder, Magic, and Madness at the Fair That Changed America» գրած է Էրիք Լարսըն:[15]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (unspecified title) — ISBN 978-1-5107-1343-7
- 1 2 Jenkins J. P. Encyclopædia Britannica
- 1 2 GeneaStar
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Geni — 2006.
- ↑ "Index to births, early to 1900", Registrar of Vital Statistics, Concord, New Hampshire. FHL Microfilms: film number 1001018
- ↑ Philadelphia (Pennsylvania). Board of Health. "Death registers, 1860–1903". Salt Lake City: Filmed by the Genealogical Society of Utah, 1962.
- ↑ Kerns Rebecca, Lewis Tiffany, McClure Caitlin (2012)։ «Herman Webster Mudgett: 'Dr. H.H Holmes or Beast of Chicago'»։ Department of Psychology, Radford University։ արտագրուած է՝ 22 May 2015
- ↑ New Hampshire Registrar of Vital Statistics. "Index to births, early to 1900", Registrar of Vital Statistics, Concord, New Hampshire. FHL Microfilms: film number 1001018
- ↑ Erik Larson (30 September 2010)։ The Devil In The White City։ Transworld։ էջ 54։ ISBN 978-1-4090-4460-4
- ↑ Masterminds։ Most Evil (8)։ 2007-09-30
- ↑ (անգլերեն) H. H. Holmes, 2026-07-21, https://en.wikipedia.org/w/index.php?title=H._H._Holmes&oldid=1365217078, վերցված է 2026-07-21
- ↑ Robert Bloch. "American Gothic". Kirkus Reviews. Archived from the original on March 4, 2016. Retrieved October 16, 2015.
- ↑ Zisk, Craig (January 26, 2017). "The World's Columbian Exposition". Timeless. Retrieved January 13, 2025.
- ↑ Յաւելեալ մանրամասնութիւններ գիրքին մասին.
| ||||||||||