Նոր Հեմփշայր
Կաղապար:Տեղեկաքարտ ԱՄՆ Նահանգներ Նոր Հեմփշայր կամ Նոր-Հեմփշիր[1] (անգլերէն՝ New Hampshire), ոչ մեծ նահանգ[2] ԱՄՆ-ի հիւսիս-արեւելքին մէջ՝ Նոր-Անգլիա շրջանին մէջ։ Բնակչութիւնը կը կազմէ 1 318 194 մարդ (2011 թ.)։ Ոչ պաշտօնական անուանումը «Գրանիտէ նահանգ» է։ Նահանգի մայրաքաղաքը Քոնքորտն է, ամենամեծքաղաքը՝ Մանչեսթըրը: Մեծ Բրիտանիայէն անկախացած առաջին նահանգն է երկրին մէջ։ Նահանգի նշանաբանն է. «Ապրիր ազատ կամ մահացիր:» (անգլերէն՝ Live free or die)։
Բովանդակութիւն
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նոր-Հեմփշիր գաւառը հիմնուած է 1623 թուականին բրիտանացի կապիտան Ջոն Մեյսոնի կողմէն։ Նահանգը իր անունը ստացած է ի պատիւ անգլիական Հեմփշիր կոմսութեան։ Անկախութեան համար պատերազմի ժամանակ Նոր-Հեմփշիրը դարձաւ 13 սիւներէն մէկը, որոնք դրուեցան բրիտանական տիրապետութեան դէմ, եւ առաջին նահանգը, որ անկախ հռչակուեցաւ։ Նահանգի մայրաքաղաք Գոնգորդը անցեալին, յայտնի էր Ռամֆորդ եւ Պենակուկ անուններով։
Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նոր-Հեմփշիրը աւանդաբար կը մտնեն Նոր Անգլիա պատմա-մշակութային շրջանի կազմի մէջ։ Հիւսիսէն նահանգը սահմանակից է կանադական Քվեբեկ գաւառին, արեւելքէն՝ Մեն նահանգին եւ Ատլանտեան Ովկիանոսին, հարաւէն՝ Մասաչուսեթսին, արեւմուտքէն՝ Վերմոնտին: Նոր-Հեմփշիրի մակերեսը 24 217 կմ² է (46-րդը երկրին մէջ)։ Նահանգի՝ Ատլանտեան ովկիանոսին ափամերձ հատուածը 29 քմէ։
Հիւսիսին մէջ կը գտնուին Սպիտակ լեռները, որ յայտնի զբոսաշրջական կեդրոն է, իսկ Նոր-Հեմփշիրի միջնամասին մէջ տեղակայուած է Նորանգլիական բարձրութիւնը, հարաւ-արևելքին մէջ՝ մերձօվկիանոսեան ցածրավայրը։ Կլիման ունի մայրցամաքային բնոյթ՝ տաք, կարճատեւ ամառ, եւ ցուրտ, բաւականին խստաշունչ, ձնառատ ու քամոտ ձմեռ։ Նահանգի գլխաւոր գետերն են Կոնեկտիկուտը և Մերիմակը, որոնց էներգիան կ'օգտագործուի ՋԷԿ-երու կողմէն։
Մեծագոյն լիճը Ուիննիպեսոկին է։
Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աւանդոյթի համաձայն՝ նահանգի արդիւնաբերութիւնը կը հիմնուի ՋԷԿ-երի էներգիայի վրայ։ 19-րդ դարուն, երբ Նոր-Հեմփշիրի մէջ սկսաւ զգայուն արդիւնաբերութիւնը, մեծ կապիտալն ուղղուեցաւ դէպի ալրաղացը, տեքստիլ եւ կաշիէ կոշկեղենի արտադրութիւնը։ 20-րդ դարու վերջին անոնց փոխարինեց մեքենաշինութիւնը, ինչպէս նաեւ ելեկտրոնիկայի արտադրութիւնը։ Այսօր Նաշուա քաղաքը կը մասնագիտանայ օպտիկայի, Պորթսմութը` աւտոմասերու եւ ծովային նաւերու արտադրութեան վրայ:
Գիւղատնտեսութեան մէջ կը գերակշռեն անասնաբուծութիւնը, թռչնաբուծութիւնը, ջերմոցային տնտեսութիւնը` մասնագիտանալով լոռամրգիի եւ հապալասի արտադրութեամբ։
Միակ ովկիանոսային նաւահանգիստը Պորթսմութն է։ Բնակչութեան զգալի մասը (մինչեւ 15%) զբաղած է սպասարկման եւ զբոսաշրջութեան ոլորտին մէջ։
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ռասայական կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բնակչութեան բաշխումը ըստ ռասայական յատկանիշի.
- Սպիտակներ - 93,9 %
- ֆրանսական եւ ֆրանկոկանադական ծագում ունեցողներ - 24,5 %
- իռլանտական ծագում ունեցողներ - 21,5 %
- անգլիական ծագում ունեցողներ - 17,6 %
- իտալական ծագում ունեցողներ - 10,3 %
- գերմանական ծագում ունեցողներ - 8,4 %
- ափրոամերիկացիներ — 1,1 %
- հնդկացիներ — 0,2 %
- ազիաթներ — 2,2 %
Կրօնական Կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նոր-Հեմփշիրի մէջ ապրողներու գրեթէ 72%-ն իրեն կը համարէ քրիստոնեայ, բացի այդ այստեղ բաւական մեծ թիվ կը կազմեն բապտիստները (6 %), մեթոդիստները (3 %), Քրիստոնէական միացեալ եկեղեցւոյ ծառաները (6 %) եւ այլ կրոնական ճիւղաւորումներ՝ ներառեալ մորմոնները, ադուենտիստները եւ այլն։ Ապրողներու մօտ 17%-ն իրենց կը համարեն աթեիստ:
Բնակչութեան Աճ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նահանգի բնակչութիւնը տարիներով[3]
Տարեթիվ | Թուաքանակ |
---|---|
1790 | 141885 |
1800 | 183858 |
1810 | 214460 |
1820 | 244155 |
1830 | 269328 |
1840 | 284574 |
1850 | 317976 |
1860 | 326073 |
1870 | 318300 |
1880 | 346991 |
1890 | 376530 |
1900 | 411588 |
1910 | 430572 |
1920 | 443083 |
1930 | 465293 |
1940 | 491524 |
1950 | 533242 |
1960 | 606921 |
1970 | 737681 |
1980 | 920610 |
1990 | 1109252 |
2000 | 1235786 |
2010 | 1316470 |
Կրթութիւն եւ Գիտութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հանովերու մէջ կը գտնուի ԱՄՆ-ի ամենահին բուհերէն մէկը։
Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Official State Website/ Նահանգի կառավարութեան պաշտօնական կայքը (անգլ.)
- New Hampshire Historical Society/ Նոր-Հեմփշիրի պատմաբաններու միութիւն (անգլ.)
- The New Hampshire Almanac/ Նոր-Հեմփշիրի ալմանախ (անգլ.)
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Атлас мира. Указатель географических названий. — Роскартография, 2010. — С. 233. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Resident Population Data։ «Resident Population Data – 2010 Census»։ 2010.census.gov։ US Census Bureau։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 20, 2012-ին։ արտագրուած է՝ December 24, 2012