Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն
Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն | |
---|---|
| |
Տեսակ | շախմատի ֆեդերացիա? |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրուած | 1927 |
Գլխադասային գրասենեակ | Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն, Հայաստան |
Կայքէջ | chessfed.am |
Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն, հանրային կազմակերպութիւն մը, որ կը զբաղի Հայաստանի մէջ ճատրակի զարգացման հարցերով։ Կը կազմակերպէ տղամարդոց եւ կանանց Հայաստանի անհատական եւ ակումբային առաջնութիւններ, հանրապետական նշանակութեան եւ միջազգային տարբեր մրցաշարքեր, կը ձեւաւորէ Հայաստանի տղամարդոց եւ կանանց հաւաքականները։ Կազմակերպութեան ղեկավարն է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը (2004 թուականէն), պատուոյ նախագահը՝ Վանիկ Զաքարեանը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնադրուած է 1927-ին, իբրեւ ճատրակի յանձնախումբ։
1959-ին վերածուած է ֆետերասիոնի։
1958-էն Հայաստանի հաւաքականը մասնակցած է ԽՍՀՄ առաջնութիւններուն։
Ֆետերասիոնը ամէն տարի կը կազմակերպէ տղամարդոց եւ կանանց Հայաստանի առաջնութիւններ։ Առաջին առաջնութիւնը տեղի ունեցած է 1934-ին։
Հայաստանի առաջին ախոյեանը Հենրիկ Գասպարեանն է։
Հետագային ան երկիրին ախոյեանը դարձած է ինը անգամ եւս։ Գասպարեան հայ առաջին վարպետն է, ճատրակի աշխարհի առաջին «գրոսմայսթըր»ը։
Մինչեւ օրս տեղի ունեցած է Հայաստանի 75 առաջնութիւն։
Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992-էն։ Այդ թուականէն Հայաստանի ճատրակի հաւաքականները կը մասնակցին միջազգային խմբական մրցաշարքերու եւ հասած՝ զգալի յաջողութիւններու։
Հայաստանի մէջ տեղի ունեցած են ՀՇՖ-ի կազմակերպած բազմաթիւ մեծ միջազգային մրցաշարքեր, աշխարհի եւ Եւրոպայի պատանեկան առաջնութիւններ։ 1996 թուականին Երեւանի մէջ տեղի ունեցած է 32-րդ համաշխարհային ողիմպիականը, 2001 թուականին՝ աշխարհի 5-րդ խմբային առաջնութիւնը։
Մարտ 2014-ին Երեւանի մէջ կը կայանայ Եւրոպայի անհատական առաջնութիւնը։
1970-էն Երեւանի մէջ կը գործէ ճատրակի տունը, որ 1984-էն կը կոչուի Տիգրան Պետրոսեանի անունով։ Խանճեան փողոցին վրայ գտնուող այդ շէնքին մէջ տեղակայուած է ՀՇՖ-ն։
1971-ին հիմնուած է ճատրակի մասնագիտացուած դպրոցը, որ կը կոչուի Հենրիկ Գասպարեանի անունով։
1972-էն լոյս կը տեսնէ «Շախմատային Հայաստան» հանդէսը։
2002-ին հիմնադրուած է Հայաստանի ճատրակի ակադեմիան։
Ղեկավար կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոնի նախագահը կ'ընտրուի երկու տարիով Ֆետերասիոնի հաշուետու-ընտրական ժողովին։
2004-էն Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոնի նախագահն է Սերժ Սարգսեանը. ընտրուած պահուն՝ Հայաստանի պաշտպանութեան նախարար, այնուհետեւ Հայաստանի վարչապետ, ապա՝ Հայաստանի նախագահ[1]։ 2006, 2009, 2011, 2013, 2017[2] եւ 2022[3] թուականներուն ան վերընտրուած է այդ պաշտօնին։
ՀՇՖ-ի ղեկավար մարմինը խորհուրդն է, որուն կազմը հետեւեալն է.
- Սերժ Սարգսեան, Ֆետերասիոնի նախագահ[2]
- Սմբատ Լպուտեան, նախագահի առաջին տեղակալ[2][3]
- Լեւոն Եօլեան, նախագահի տեղակալ[3]
- Մարիա Գէորգեան, գլխաւոր քարտուղար[3]
- Հրաչիկ Թաւադեան, գործադիր տնօրէն[3]
- Վանիկ Զաքարեան, պատուաւոր նախագահ[4]
ՀՇՖ-ի նախագահութիւնը կազմուած է 59 անդամէ[5]։
Յանձնաժողովներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՀՇՖ-ն կը ձեւաւորէ յանձնաժողովներ, որոնք կը համակարգեն ճատրակի տարբեր բնագաւառներ եւ կը կայացնեն համապատասխան որոշումներ[6]։
- Ակումբներու հետ տարուող աշխատանքի յանձնաժողով (նախագահ՝ Յովիկ Խալիկեան)
- «Գրոսմայսթըր»ներու խորհուրդ (նախագահ՝ Ռաֆայէլ Վահանեան)
- Բարոյագիտութեան յանձնաժողով (նախագահ՝ Լեւոն Եօլեան)
- Լրատուութեան յանձնաժողով
- Կանանց ճատրակի յանձնաժողով (նախագահ՝ Արգէն Գեղամեան)
- Մշակոյթի յանձնաժողով (նախագահ՝ Ալեքսէյ Գասպարեան)
- Ճատրակի մէջ ժամանակակից արուեստագիտութեան կիրարկման յանձնաժողով (նախագահ՝ Հաճեան Արամ)
- Մասսայական աշխատանքի յանձնաժողով (նախագահ՝ Սմբատ Լպուտեան)
- Մարզչական (մանկապատանեկան) խորհուրդ (նախագահ՝ Հրաչիկ Թաւադեան)
- Մրցավարական յանձնաժողով (նախագահ՝ Արմէն Նիկողոսեան)
- Որակաւորման յանձնաժողով (նախագահ՝ Գագիկ Գէորգեան)
- Վարկանիշներու յանձնաժողով (նախագահ՝ Աշոտ Վարդապետեան)
- Վեթերաններու յանձնաժողով (նախագահ՝ Եուրի Առուստամեան)
- Վերստուգիչ յանձնաժողով (նախագահ՝ Արմէն Գէորգեան)[7]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայաստանի ճատրակի ֆետերասիոն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 30 Յուլիս 2015-ին։ արտագրուած է՝ 1 Մարտ 2014
- ↑ 2,0 2,1 2,2 «Տեղի ունեցած է Հայաստանի ճատրակի ֆետերասիոնի հաշուետու-ընտրական յանձնաժողովը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 Յունուար 2018-ին։ արտագրուած է՝ 10 Յուլիս 2017
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սերժ Սարգսեան Հայաստանի ճատրակի ֆետերասիոնի նախագահ կը վերընտրուի
- ↑ Ֆետերասիոնի խորհուրդի կազմը
- ↑ Նախագահութեան կազմը
- ↑ «Յանձնաժողովներու որոշումները»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 Օգոստոս 2016-ին։ արտագրուած է՝ 1 Մարտ 2014
- ↑ Յանձնաժողովներու կազմեր, որոշումներ, արձանագրութիւններ