Համլեթ Գէորգեան (պատմաբան)
| Համլեթ Գէորգեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Մարտ 1951[1] |
| Ծննդավայր | Մելիք Գիւղ, Հայաստան |
| Մահացած է | 24 Յունիս 2020[2] (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
Համլեթ Գէորգեան (1 Մարտ 1951[1], Մելիք Գիւղ, Հայաստան - 24 Յունիս 2020[2], Երեւան, Հայաստան[3]), հայ պատմաբան։ Արցախեան ազատամարտի մասնակից, պատմական գիտութիւններու դոկտոր, Հայաստանի ազգային բազմարուեստից համալսարանի հասարակական գիտութիւններու ամպիոնի փրոֆեսէօր[4]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համլեթ Գէորգեան ծնած է Ապարանի շրջանի Մելիք գիւղին մէջ:
1974-1979-ին ուսանած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքի փիլիսոփայութեան բաժինին մէջ:
1979-1982-ին եղած է ուսուցիչ: Միաժամանակ փիլիսոփայութիւն դասաւանդած է Երեւանի բազմարուեստից հիմնարկին մէջ:
1982-1991-ին եղած է ուսուցիչներու կատարելագործման հանրապետական հիմնարկի հասարակագիտութեան ամպիոնի աւագ դասախօս:
Անդամակցած է Հայ յեղափոխական դաշնակցութեան: Մասնակցած է արցախեան պատերազմին: Պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն:
1999-էն աշխատած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմնարկին մէջ` իբրեւ աւագ գիտաշխատող:
Գէորգեան հեղինակ է հայոց ազգային-ազատագրական պայքարի էջերը լուսաբանող բազմաթիւ գիրքերու:
Ազատագրական պայքարի մասին յօդուածաշարք հրապարակած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Զինուոր» թերթին մէջ: Հանդիսացած է նաեւ պաշտպանութեան նախարարութեան «Մայր Հայաստան» ռազմական պատմութեան թանգարանի գիտական գծով փոխտնօրէն[5]:
Պասակաձեւ ժահրի պատճառով մահացած է 24 Յունիս 2020-ին[6]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւատրուած է․
- «Շուշիի ազատագրման» մետալով,
- «Դրաստամատ Կանայեան» մետալով։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Մահացել է պատմաբան Համլետ Գևորգյանը
- 1 2 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ պատմաբան Համլետ Գեւորգյանի կորոնավիրուսից մահվան մասին
- ↑ «Մահացել է պատմաբան Համլեթ Գէորգեանը»։ Նորություններ Արցախից aparaj.am (Արեւելահայերէն)։ 2020-06-25։ արտագրուած է՝ 2020-10-27
- ↑ «Մեր Կորուստները. Մահացած Է Համլեթ Գէորգեանը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-06-26։ արտագրուած է՝ 2020-10-27
- ↑ «Քորոնավիրուսից մահացել է պատմաբան Համլեթ Գէորգեանը»։ Live News (ru-RU)։ 2020-06-25։ արտագրուած է՝ 2020-10-27