Կոնստանդին Օրբէլեան
Կոնստանդին Օրբէլեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 29 Յուլիս 1928[1] |
Ծննդավայր | Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 24 Ապրիլ 2014[1] (85 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Մասնագիտութիւն | խմբավար, երգահան, Ժազի երաժիշտ, դաշնակահար, երաժիշտ, ժապաւէններու երաժշտութիւններու հեղինակ |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կայքէջ | korbelian.com |
Կոնստանդին Օրբէլեան (29 Յուլիս 1928[1], Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 24 Ապրիլ 2014[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), խորհրդային ժամանակներու դաշնակահար, երգահան։ ՀԽՍՀ (1974) եւ ԽՍՀՄ ժողովրդական Արդիստ (1979):
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է 1928 թուականին, Արմաւիր: 1952-ին ընդունուած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան, որմէ ետք՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց:
1956-էն սկսեալ, 36 տարի եղած է Հայաստանի էսթրատային նուագախումբի գեղարուեստական ղեկավարը: Անոր յայտնի երգերը բազմաթիւ կատարողներու ներկայացումով արժանացած են շարք մը մրցանակներու:
1979-ին արժանացած է ժողովրդական արուեստագէտի կոչման: 1992-ին եկած է Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատած Սան Ֆրանսիսքոյի մէջ:
Թաղուած է Կոմիտասի անուան պանթէոնին մէջ[2][3]։