Արմաւիր քաղաք (Ռուսիա)
Արտաքին տեսք
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արմաւիր քաղաք | |||||
ռուս.՝ Армавир | |||||
| |||||
Երկիր | Ռուսիա[1] | ||||
Հիմնադրուած է՝ | 1839 | ||||
Տարածութիւն | 280 քմ² | ||||
ԲԾՄ | 190 մեթր | ||||
Բնակչութիւն | 184 219 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գօտի | UTC+3։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 86137 | ||||
Փոստային ցուցանիշ | 352900–352906, 352909, 352910, 352912, 352913, 352915, 352916, 352918, 352919, 352922–352924, 352930–352932 եւ 352949 | ||||
Պաշտօնական կայքէջ | armawir.ru(ռուս.) | ||||
Արմաւիր, քաղաք՝ Կրասնոտարէն 202 քմ հեռաւորութեան վրայ, հիմնադրուած՝ լեռնցի հայերու կողմէ, ԺԹ. դարուն:
Երբ իսլամութիւնը կը սկսի արմատաւորուիլ, հայեր եւ այլ քրիստոնեայ ազգեր ձեւով մը կը յաջողին պահպանել իրենց ինքնութիւնը: Անոնք 1839-ին այլ ժողովուրդներու հետ կը հաստատուին Ուրուպ գետին մօտակայքը եւ կըհիմնեն բազմազգեան` հայկական գիւղը[3]:
1848-ին այս բնակավայրը կը ստանայ Հայաստանի մայրաքաղաքներէն մէկուն` Արմաւիրի անունը: Այժմ քաղաքին մէջ 15 հազար հայ կ'ապրի: Քաղաքի բնակչութեան թիւը 2010-ին 189 հազար էր: