Կոմիտասի Յուշարձան (Սենթ Փեթերսպուրկ)
Կոմիտասի Յուշարձան, յուշարձան Ռուսաստանի Սենթ Փեթերսպուրկ քաղաքի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կեդրոնական այգիին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ մեծ երգահան, երաժշտագէտ, վարդապետ Կոմիտասի յուշարձանը տեղադրուած է հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շրջանակին մէջ՝ 2015 թուականի Նոյեմբեր 6-ին[1]: Յուշարձանի բացման արարողութեան մասնակցած են Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, Սենթ Փեթերսպուրկի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկոն, Ռդ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանը, Սան Փեթերսպուրկի Հայաստանի գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանը, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչութեան ղեկավար Արմենակ Կարապետեանը, Երեւանի գլխաւոր ճարտարապետ Տիգրան Բարսեղեանը, Սենթ Փեթերսպուրկի հայ համայնքի ներկայացուցիչներ, փեթերսպուրկցիներ[2]:
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրանիտէ յուշարձանի բարձրութիւնը 3.3 մեթր է, պատուանդանը՝ 1.7 մեթր:
Հեղինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կոմիտասի Մահարձան
- Կոմիտասի Յուշարձան (Երեւան)
- Կոմիտասի Յուշարձան (Փարիզ)
- Կոմիտասի Յուշարձան (Տիթրոյիթ)
- Կոմիտասի Յուշարձան (Վաղարշապատ)
- Կոմիտասի Կիսանդրի (Քեպէք)
- Կոմիտասի Կիսանդրի (Փարիզ, արեւմտահայերէն)