Կոճապղպեղ

Կոճապղպեղ (լատիներէն՝ Zingiber officinale), արեւադարձային բազմամեայ բոյս։
Վերգետնեայ ընձիւղի բարձրութիւնը մինչեւ 1 մ է, տերեւները նշտարաձեւ են, ծաղկաբոյլը՝ մանիշակագոյն։
Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, կը պարունակէ 1,2-3% եթերաիւղեր։
Խոնաւասէր է, կ'աճի խոնաւ, արեւադարձային շրջաններու աւազահողերուն մէջ։
Ունի այրող, կծու համ։
Իբրեւ համեմունք (կը կոչուի իմպիր) կ'օգտագործուի խոհարարութեան, ինչպես նաեւ սննդարդիւնաբերութեան մէջ (անուշներ, խմիչքներ պատրաստելու մէջ)։
Տարածուածութիւն[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրենիքը հարաւ-արեւելեան Ասիան է։ Ներկայիս կ'աճեցուի Չինաստանի, Հնդկաստանի, Ինտոնեսիոյ, Աւստրալիոյ, Արեւմտեան Ափրիկէի, Ճափոնի եւ Պարպատոսի մէջ։
Միջին դարերուն ներմուծուած է Եւրոպա, ուր օգտագործուած է որպէս դեղամիջոց եւ համեմունք։ Կոճապղպեղը մասամբ կը համարուի ժանտախտի կանխարգիլման հիմնական միջոց։ Վաճառականները կը պատմեն, որ անիկա կ'աճի աշխարհի ծայրը՝ դրոկլոտիդներու երկրին մէջ, որոնք զայն աչալրջօրէն կը հսկեն՝[2] աւելի բարձրացնելով հրաշագործ արմատի գինը։
16-րդ դարի սկզբին առաջին բույսը ներմուծվել է Ամերիկա եւ արագ տարածվել այնտեղ։


Կոճղարմատ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կոճղարմատի արտաքին տեսք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կոճապղպեղի կոճղարմատն ունի կլորաւուն, մէկ հարթութեան վրայ տեղակայուած մատնաբաժան կտորներու տեսք։
Քիմիական կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չոր կոճղարմատներուն մէջ եթերային իւղերու քանակութիւնը կը կազմէ 1,5-3 %, իր գլխաւոր բաղադրամասը կը հանդիսանան ցինգիբեռն α-ն եւ β-ն[3], կը պարունակէ նաեւ կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ, ինչպէս նաեւ վիթամիններ ասկորբինաթթու, տիամին(դեղամիջոց), ռիբոֆլավին, եւ անփոխարինելի ամինաթթուներ։ Այրող համը պայմանաւորուած է գինգերոլ նիւթով[3]։
Կիրառութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոհարարութեան մեջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իմբիրն աւելի շատ կը գործածուի աղացած վիճակով։ Աղացած համեմունքը մոխրադեղին ալրային փոշի է։ Եթէ անիկա ունի ուժեղ եւ կայուն հոտ, ապա աւելի որակաւոր կը համարուի: Տարբեր ազգերու խոհանոցներուն մէջ անիկա կ'օգտագործուի որպէս համեմունք։
- խմիչքներու մէջ (կվաս, թէյ, սուրճ)։
- թխուածքներու մէջ (թխուածքաբլիթներ...)։
- պահածոներու մէջ ((տնական անուշներ)։
- Թացաններու մէջ (միսի հետ, բանջարեղենային եւ մրգային մարինատներ)։
- որպես նախուտեստ սուշի (մարինացուած իմբիր)։
Իմբիրը կ'օգտագործուի նաեւ որպես առանձին մթերք՝ անուշի, չիրի կամ մարինացուած իմբիրի տեսքով։
Իմբիրը կը մտնէ հնդկական գարրի համեմունքի բաղադրութեան մեջ։
Իմբիրը շաքարաւազի եւ հանքային ջուրի հետ, որու մէջ կ'աւելցուի խմորիչ եւ համեմունքներ, աւանդական իմբիրային էյլի բաղադրատոմսը կը կազմէ։ Երբեմն լրացուցիչ կ'օգտագործեն մեղր, տարատեսակ միրգեր եւ հատապտուղներ, ինչպես նաեւ թէյի տերեւներ։
Կոճապղպեղի գարեջուր՝ ոգելից խմիչք, որ կը պատրաստեն իմբիրին, շաքարաւազին եւ ջուրին աւելցնելով հացթուխական խմորիչ նաեւ կաթնաթթուային մանրէներ։ Ալգոհոլի պարունակութիւնը իմբիրային գարեջուրին մէջ կրնայ հասնիլ 11 % -ի։
Բժշկութեան մեջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իմբիրի կոճղարմատը դեղարաններու մէջ կը վաճառուի խցանակեղեւէն մաքրուած կամ առանց մաքրելու[3]։
Իմբիրը թուրմի կամ փոշիի տեսքով կ'օգտագործուի յօդերու հիւանդութիւններու (արթրիտի, արթրոզի,ասթերիոարթրոզի) բուժման[4][5], ախորժակի բացման եւ մարսողութեան լաւացման, աթերոսկլերոզի, ճարպային եւ քոլեստերինային նիւթափոխանակութեան խանգարման ժամանակ[6], արիւնատար անօթներու վիճակի բարելաւման համար։
Իմբիրի եփուկը՝ մեղրով եւ լիմոնով, յաճախ կ'օգտագործեն պաղառութեան ժամանակ։
Թրջոցները կ'օգտագործեն գլխացաւի, մէջքի ցաւերու եւ քրոնիկ ռոմաթիզմի պարագային։
Եթերաիւղը լայնօրէն կը կիրառուի հոգեզգացմունքային խանգարումներու, յենաշարժողական ապարատի հիւանդութիւններու, մրսածութեան եւ վիրուսային հիւանդութիւններու բուժման նպատակով։ Կ'օգտագործուի տաք ինհալացիաներու, լոգանքներու, մերձման համար։
Անգինայի պարագային իմբիրի եփուկը կ'օգտագործեն կոկորդի ողողման համար։
Թարախային պզուկներու ժամանակ խորհուրդ կը տրուի զայն յաճախ օգտագործել սնունդի մէջ։
Իմբիրը լաւ կ'օգնէ ծովախտի ժամանակ։ Ծովագնացները ծով մտնելէ առաջ միշտ կը ծամեն իմբիր։
Չինական բժշկութեան մեջ անիկա կ'օգտագործուի յիշողութեան ամրապնդման համար[7][8][9]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Կոճապղպեղ, 2024-11-18, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B3%D5%A1%D5%BA%D5%B2%D5%BA%D5%A5%D5%B2, վերցված է 2025-04-28
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ 3,0 3,1 3,2 Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Ռուսերեն հոդված
- ↑ Կաղապար:Ռուսերեն հոդված
- ↑ Կաղապար:Ռուսերեն հոդված
- ↑ Կոճապղպեղ
- ↑ Կոճապղպեղը բժշկութեան մէջ
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան-2007