Կիորկի Մարկուելաշվիլի
| Կիորկի Մարկուելաշվիլի վրաց.՝ გიორგი მარგველაშვილი | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 4 Սեպտեմբեր 1969 |
| Ծննդավայր | Թպիլիսի, Վրացական ԽԸՀ |
| Քաղաքացիութիւն | |
| Կրօնք | Քրիստոնեայ |
| Ուսումնավայր | Կենտրոնական եվրոպական համալսարան?, Թիֆլիսի Պետական Համալսարան և Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և փիլիսոփայ |
| Վարած պաշտօններ | Վրաստանի նախագահ? և Վրաստանի կրթության և գիտության նախարար? |
| Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ? և Վրացական երազանք |
| Ամուսին | Մակա Չիչուա? |
| Կայքէջ | president.gov.ge |
|
Ստորագրութիւն | |
Կիորկի Մարկուելաշվիլի (վրաց.՝ გიორგი მარგველაშვილი, ծն. 4 Սեպտեմբեր 1969), վրացի քաղաքական գործիչ, Պիծինա Իւանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցութեան անդամ է[1] եւ Վրաստանի 4-րդ նախագահը։ Ունի փիլիսոփայի մասնագիտութիւն, եղած է Վրաստանի հանրային գործերու համալսարանի գլխաւորը (2000-2006, 2010-2012) եւ Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը (2012-2013) ։
2013 թուականի Հոկտեմբեր 27-ին Վրաստանին մէջ կայացած նախագահական ընտրութիւններուն յաղթանակ տարած է Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացեալ ազգային ճակատ» կուսակցութեան առաջադրած Դաւիթ Պաքրաձէի նկատմամբ եւ Վրաստանի 4-րդ նախագահը դարձած է[2]։
Կը տիրապետէ անգլերէնի եւ ռուսերէնի։
Չէ ամուսնացած։ Ունի մէկ դուստր։
Կրթութիւն եւ ակադեմական ասպարէզ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիորկի Մարկուելաշվիլի ծնած է Թիփխիս (Թպիլիսի), ճարտարագէտ Թէյմուրազ Մարկուելաշվիլիի (ծնեալ՝ 1938) եւ հոգեբան Մզէանա Կոմելաուրիի (ծնեալ՝ 1933) ընտանիքին մէջ: Մարկուելաշվիլի 1992-ին աւարտած է Թիփխիսի պետական համալսարանը՝ փիլիսոփայութեան վկայականով: Ան իր յետընթացաւարտ (post-graduate) կրթութիւնը շարունակած է Պուտափեշտի (Հունգարիա) Կեդրոնական եւրոպական համալսարանին մէջ (1993–1994), ինչպէս նաեւ Վրաստանի Գիտութիւններու ակադեմիայի Փիլիսոփայութեան հիմնարկին մէջ (1993–1996): 1998-ին ան ստացած է փիլիսոփայութեան դոկտորի կոչում Թիփխիսի պետական համալսարանէն: 1990-ականներու սկզբնաւորութեան ան աշխատած է որպէս լեռնագնացութեան ուղեցոյց «Caucasus Travel» գործակալութեան մօտ:
1995-ին ան միացած է Ազգային ժողովրդավարական հիմնարկի (National Democratic Institute) թիփխիսեան գրասենեակին որպէս ծրագիրներու խորհրդատու եւ հոն աշխատած է մինչեւ 2000 թուականը, որմէ ետք անցած է Վրաստանի հանրային գործերու հիմնարկ (Georgian Institute of Public Affairs)՝ վրաց-ամերիկեան համատեղ կրթական հաստատութիւն մը: Մարկուելաշվիլի երկու անգամ վարած է նոյն հիմնարկի տնօրէնի (rector) պաշտօնը՝ 2000-էն 2006-ին եւ դարձեալ 2010-էն 2012-ին: Իր երկու պաշտօնավարութիւններու միջեւ ինկած շրջանին (2006–2010), ան գլխաւորած է հետազօտական բաժանմունքը: Այդ տարիներուն ան յաճախ հանդէս եկած է որպէս Վրաստանի քաղաքականութեան եւ հասարակութեան հարցերով մեկնաբան:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Georgian PM names deputy as presidential candidate. Agence France-Presse. May 11, 2013. Accessed May 11, 2013.
- ↑ Սաաքաշվիլին Կիորկի Մարկուելաշվիլիի յաղթանակն ընդունած է
- ↑ (անգլերեն) Giorgi Margvelashvili, 2026-01-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Giorgi_Margvelashvili&oldid=1331681954, վերցված է 2026-02-18