Կիմ Աղաբէկեան
| Կիմ Աղաբէկեան | |
|---|---|
| Ծնած է | 15 Մարտ 1938 |
| Ծննդավայր | Հարժիս, Գորիսի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 25 Յուլիս 2020[1] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Կոչում | փրոֆէսոր |
| Մասնագիտութիւն | գրականագէտ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կիմ Աղաբէկեան (15 Մարտ 1938, Հարժիս, Գորիսի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 25 Յուլիս 2020[1], Երեւան, Հայաստան), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր (1994), Երեւանի պետական համալսարանի հայ նորագոյն գրականութեան ամպիոնի փրոֆէսոր (2006), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ (1978)։
Ծնած է 1938 թուականին, Սիւնիքի Հարժիս գիւղին մէջ: Գրած է Գուրգէն Մահարիին, Յակոբ Օշականին, Հրանդ Մաթեւոսեանին եւ 20-րդ դարու երկրորդ կէսի հայ արձակին` նուիրուած ուսումնասիրութիւններ:
Աղաբէկեան Հայաստանի գրողներու միութեան անդամ էր: Գրական մամուլին մէջ հանդէս եկած է ժամանակակից հեղինակներու գործերուն վերաբերող յօդուածներով:
Բացի Երեւանի պետական համալսարանէն` Կիմ Աղաբէկեան դասաւանդած է նաեւ Պէյրութի Համազգայինի հայագիտական բարձրագոյն հիմնարկին եւ Գորիսի պետական համալսարանին մէջ[2]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը
- ↑ «Մեր Կորուստները. Մահացաւ Գրականագէտ Կիմ Աղաբէկեանը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-07-27։ արտագրուած է՝ 2021-06-15
- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am։ արտագրուած է՝ 2021-06-15