Կըրլ Օնլայն
Հեղինակ | Զոյի Սակ |
---|---|
Ձայնագրութիւնը կարդացողը | Հաննա Թոյնթըն |
Երկիր | Անգլիա |
Լեզու | Անգլերէն |
Հերթական թիւ | 1 |
Ոճ | սիրային |
Հրատարակող | 2014 (Penguin) 2014 (Atria) |
Հրատարակչական թուական | 25 Նոյեմբեր 2014 (Անգլիա) |
Գիրքի տեսակ | Վիպաշար |
Յաջորդ գիրք | Girl Online On Tour |
Կըրլ Օնլայն (Girl Online), վէպ, հեղինակ՝ Անգլիացի Զոյի Սակ: Հրատարակուած` 25 Նոյեմբեր 2014-ին, «Փենկուէն Պուքս» (Penguin books) հրատարակչատան կողմէ[1][2][3]:
Նիւթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատմութիւնը ստեղծուած է պատանիներու համար ու կը խօսի 15 տարեկան Փենիին, գլխաւոր կերպարին մասին, որ համացանցի միջոցով եւ ծածկանունով մը հանրածանօթ կը դառնայ:
Այս վէպը մեծ թիւով մրցանակներ շահած է, իբրեւ ամէնէն արագ եւ շատ ծախուած գիրքերէն մէկը[4]:
Փեննի Փորթըր 15 տարեկան աղջիկ մըն է, որ կ'ապրի Անգլիոյ Պրայթըն գիւղաքաղաքին մէջ, իր մտերիմ ընկերուհիին՝ Էլիոթին եւ ընտանիքին հետ: Ան ունի մեծ տարիքով ընկերուհի մը՝ Մեկանը, ինչպէս նաեւ իրեն սիրահարած ընկեր մը՝ Օլլին եւ գաղտնիք մը. ան ինքնավստահութեան պակաս ունի եւ մղձաւանջէ մը կը տառապի: Կը վարէ առօրեայ կեանք մը, սակայն գոհ չէ ինքզինքէն:
Դպրոցը տեղի ունեցած միջադէպ մը իր վրայ վատ ազդեցութիւն կը ձգէ, ընտանիքը զինք կ'ուղարկէ Նիւ Եորք, ուր մայրը կը գտնուէր իբրեւ հարսանեկան խրախճանքի մը կազմակերպող: Հոն ան կը հանդիպի Նոյին, որ հարսանեկան ճաշատեսակները մատակարարողին թոռն էր։ Փեննի եւ Նոյ կը սիրահարին: Հարսանիքէն ետք, Փենի կը վերադառնայ Պրայթըն, իբրեւ ինքնավստահ աղջիկ մը, որ գիտէր ինքզինք արժեւորել եւ ունէր գեղեցիկ ամերիկացի ընկեր մը: Յաջորդը շրջադարձ մըն է, որ կը կազմէ վէպին աւարտը:
Հրատարակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Կըր Օնլայն»ը օրինաւոր ձեւով առաջին անգամ կը հրատարակուի 25 Նոյեմբեր, 2014-ին[2][5]։ Ապրիլ, 2015-ին գիրքը դասուած է իբրեւ ամէնէն շատ ծախուած գիրքերու շարքին, [6][7][8] աւելի քան 43,562 օրինակ[9]:
Կըրլ Օնլայն վիպաշարը կը պարունակէ երեք գիրք, երկրորդն է՝ «Կըրլ Օնլայն Ան Թուր» (Girl Online On Tour), որ հրատարակուած էր 20 Հոկտեմբեր, 2015-ին[10][11][12] իսկ երրորդը՝ «Կըրլ Օնլայն Կօուինկ Սօլօ» (Girl Online: Going Solo), որուն լոյս տեսնելը յայտարարուած էր 8 Յուլիս, 2016-ին Զոյիին կողմէ, իր կայքէջին վրայ եւ հրատարակուած՝ 17 Նոյեմբեր, 2016-ին[13]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Adejobi Alicia (17-06-2014)։ «YouTube Sensation Zoe 'Zoella' Sugg To Become Novelist After Signing Two-Book Deal»։ EntertainmentWise։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-24-ին։ արտագրուած է՝ 2014-06-23
- ↑ 2,0 2,1 Wyatt Daisy (25-11-2014)։ «Zoella: YouTube sensation Zoe Sugg's debut novel set to become overnight bestseller»։ The Independent։ արտագրուած է՝ 26-11-2014
- ↑ Նոյեմբեր 2014/zoella-girl-online-book-launch-london «Zoella's Girl Online Launch»։ Vogue։ 25-11-2014։ արտագրուած է՝ 26-11-2014[permanent dead link]
- ↑ Rodrigues Brittany Goldfield (01-10-2014)։ «10 Books By Celebrities That Are Worth Reading»։ AndPOP։ արտագրուած է՝ 02-10-2014[permanent dead link]
- ↑ Powell Emma (25-11-2014)։ «Zoella joined by Tanya Burr and Jamie Oliver at launch of debut novel Girl Online - which is set to become a UK bestseller»։ London Evening Standard։ արտագրուած է՝ 26-11-2014
- ↑ Gibson Megan (2014-12-03)։ «Meet The 24-Year-Old Blogger Who Just Smashed Sales Records With Her Debut Novel»։ Time։ արտագրուած է՝ 04-12-2014
- ↑ Singh Anita (2 Դեկտեմբեր 2014)։ «Zoella breaks record for first-week book sales»։ The Daily Telegraph։ արտագրուած է՝ 03-12-2014
- ↑ Drabble Emily (03-12-2014)։ «Zoe Sugg's Girl Online is fastest selling book of the year»։ The Guardian։ արտագրուած է՝ 03-12-2014
- ↑ Drabble Emily (27-04-2015)։ «Zoella goes it alone with Girl Online 2»։ The Guardian։ արտագրուած է՝ 13-05-2015
- ↑ «A second Zoella novel is coming in November»։ The Guardian։ London։ 19 Մարտ 2015։ արտագրուած է՝ 30 Մայիս 2015
- ↑ Bayley Leanne (31-07-2015)։ «Zoella Second Book: Girl Online: On Tour Release Date & Cover photo»։ Glamour։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-07-25-ին։ արտագրուած է՝ 21-08-2015
- ↑ Turner Laura Jane (05-08-2015)։ «Girl Online: On Tour - Zoella Reveals Her New Book Cover»։ Look։ արտագրուած է՝ 21-08-2015-ին
- ↑ Singh Anita (26 Նոյեմբեր 2014)։ «Zoella, Girl Online, review: 'sugary as a frosted cupcake'»։ The Daily Telegraph։ արտագրուած է՝ 27 Նոյեմբեր 2014-ին