Jump to content

Կարէն Ջանիբեկեան

Կարէն Ջանիբեկեան
Ծնած է 1 Յուլիս 1937(1937-07-01)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Մահացած է 22 Մարտ 2015(2015-03-22) (77 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ
Մասնագիտութիւն դերասան և շարժապատկերի դերասան
Ծնողներ հայր՝ Գուրգէն Ջանիբէկեան
Երեխաներ Միքայել Ջանիբեկյան? և Սոս Ջանիբեկյան?

Կարէն Ջանիբեկեան (1 Յուլիս 1937(1937-07-01), Երեւան, Խորհրդային Միութիւն - 22 Մարտ 2015(2015-03-22), Երեւան, Հայաստան[1]), հայ դերասան։

Ծնած է Երեւան։ 1966 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։ 1966-67 թթ. աշխատած է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնէն ներս, 1967-69 թթ.՝ Երեւանի Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնէն ներս։

Նկարահանուած է աւելի քան 50 ֆիլմերու մէջ՝ «Յատուկ Յանձնարարութիւն», «Սովի Ժամանակներից», «Չախ-չախ Թագաւորը», «Մորգանի Խնամին», «Քաոս», «Աշնան Արեւ», «Արեւիկ», «Խոշոր Շահում», «Մեզանից Երեքը», «Դէմքով Պատին», «Արիւն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան Ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ Որդու Վերադարձը» եւ այլ ֆիլմերու մէջ։

1970-ականներուն, հեռուստաթատրոնէն ներս, բազմաթիւ դերերով հանդէս եկած է։

Կարէն Ջանիբեկեանն արժանացած է բազմաթիւ մրցանակներու, պատուոյ գիրերու, պետական կոչումներու, ինչպէս նաեւ՝ ՀՀ Մովսէս Խորենացիի մետալին[2]։

2004 թուականին արժանացած է ՀՀ վաստակաւոր, 2010 թուականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը[3]։

Կարէն Ջանիբեկեանի հայրը դերասան Գուրգէն Ջանիբեկեանն է։

Ան մահացած է 2015 թուականի Մարտ 22-ին։

ՏարեթիվՖիլմԴեր
1961Ճանապարհ
1965Արտակարգ Յանձնարարութիւնանարխիստ
1966Սովի ԺամանակներիցԱնտրէ
1969Չախ-չախ Թագաւորը
1970Մորգանի Խնամին
1973ՔաոսԳրիշա
1975Շէկ ԻնքնաթիռԶաքար
1976Պաղտասարը Բաժանւում Է Կնոջիցդատաւոր
1977Յաւերժութեան Նշան
1977Աշնան ԱրեւՍիմոն
1978Արեւիկվարորդ
1979Ամենալաւ Մարդը. Վերադարձի Ուղինծերունի
1980Խոշոր Շահում
1982Սիրամարգի Ճիչըհամր
1982Ամենատաք ԵրկիրըԼեւոն պապ
1983Վարսավիրը, որի քեռու գլուխը կծած-պոկած էր վարժեցրած վագրըհայրը
1983Կիսակայարան
1983ՏէրըՍենիկ
1984Ջոն Արքանլորտ
1985Ապրիլ
1985Մառախլապատ ԱփերԳուրգէն Ակոպով
1985Բարի Լոյս
1985[Կապիտան ԱռաքածՄատի
1985Ո՞ւր Ես Գնում, Զինուոր
1986Քանի Դեռ Ապրում Ենքգաղութի կառավարիչ
1986Խաչմերուկի ԴեղատունըՄուշեղ
1987Յատակումբանուոր
1987Հրաժեշտի Հինգ Նամակ
1987Տասներեքերորդ Առաքեալը
1987Մեզանից Երեքը
1988Գաղտնի ԽորհրդականըՄիլիտոն
1989Եւ Կրկնուելու է Ամէն ինչ
1989Դէմքով դէպի ՊատըԲժշկեան
1989Ցլայծի Համաստեղութիւնգիժ
1989Աճպարարըերաժիշտ
1990Արիւն
1991Ժամկէտը՝ Եօթ օր
1991Կորուսեալ Դրախտ
1992Որտե՞ղ Էիր, Մարդ Աստծոյ
1992Ձայն Բարբառոյ...Յունուս
1993Ընկեր Փանջունիդարբին Միքօ
1995Լաբիրինթոսծերունի
1999Գնա Խաղաղութեամբտրակտորի վարորդ
2000Խենթ Հրեշտակբանուոր
2001Տղամարդու Աշխատանքծեր ոստիկան
2001Լռութեան Սիմֆոնիանկարիչ
2002Ճանապարհորդութիւնբանակի սպայ
2003Երեւան Ջան
2004Լովեմբեր
2005ԱրահետԼեւոնի հայրը
2007Անառակ Որդու Վերադարձը
2009Տաք Երկիր, Ցուրտ Ձմեռ
2013Ապակէ Կախազարդ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը
  2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  3. ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]