Jump to content

Կարապետ Խաչօ

Կարապետ Խաչօ
Ծնած է 3 Սեպտեմբեր 1900(1900-09-03)[1]
Ծննդավայր Պաթման
Մահացած է 15 Յունուար 2005(2005-01-15)[2] (104 տարեկանին)
Քաղաքացիութիւն  Հայաստան
Մասնագիտութիւն երաժիշտ

Կարապետ Խաչօ (3 Սեպտեմբեր 1900(1900-09-03)[1], Պաթման - 15 Յունուար 2005(2005-01-15)[2]), հայազգի երաժիշտ եւ քրտական աւանդական երաժշտութիւն կատարող։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պաթման, Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին։ Ծնողները կորսնցուցած է 1915-ի Հայոց Ցեղասպանութեան օրերուն։ Եղբօր՝ Աբրահամի եւ քրոջ՝ Մանուշակի հետ ապաստանած է քրտաբնակ բնակավայրերը։ 15 տարի ծառայած է ֆրանսական բանակին մէջ։

Ամուսնացած է Եւա Ազիզեանի հետ, բնակած է Սուրիոյ Գամիշլի քաղաքը եւ զբաղած է քրտական երաժշտութեամբ՝ քաջածանօթ ըլլալով քրտերէնին։

1946-ին ներգաղթած է Հայաստան եւ հաստատուած է Երեւան։ Երկար տարիներ գործակցած է Երեւանի ռատիոյի քրտական հաղորդումներու բաժնին՝ երգելով քրտական երաժշտութիւն։

Մեծ համբաւ վայելած է քիւրտ ժողովուրդին մօտ՝ երգելով հարիւրաւոր երգեր, ինչպէս՝ "Ay lo mîro", "Adullê", "Çume Cizîre", "Xim ximê" եւ "Lê dayikê"[3]:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Mehmet Aktaş եւ Dengekî Zemanê Bere։ Karapêtê Xaço: Voice from the Past (Պելճիքա։ Մետիա TV, 2000).
  • Salihe Kevirbiri։ Bir Çığlığın Yüzyılı: Karapetê Xaço (Si Yayınları, Պոլիս, 2002).

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #132186527 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://musicofarmenia.com/karapetexaco
  3. «Pen-kurd.org: THE ARMENIAN ORIGIN MASTER DENGBÊJ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ 2014-01-16