Jump to content

Կալինա Վիշնեւսքայա

Կալինա Վիշնեւսքայա
ռուս.՝ Галина Павловна Вишневская
Ծննդեան անուն ռուս.՝ Галина Павловна Иванова
Ծնած է 25 Հոկտեմբեր 1926
Ծննդավայր Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 11 Դեկտեմբեր 2012(2012-12-11)[2][3][4][…] (86 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Ռուսիա
Ուսումնավայր Q16678507? և Մոսկուայի երաժշտանոց
Տեսակ դասական երաժշտութիւն և օփերա
Կարողութիւն կենսագիր գրող, օրագիրի հեղինակ
Մասնագիտութիւն դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտութեան ուսուցիչ, կենսագիր, օրագրի հեղինակ, թատերական ռեժիսոր և օպերային ռեժիսոր
Աշխատավայր երաժշտութեան ուսուցիչ,դերասանուհի, օփերային երգչուհի, թատերական եւ օփերայի վարիչ-տնօրէն
Ամուսին Մսթիսլավ Ռոսթրոփովիչ
Երեխաներ Olga and Elena Rostropovich.

Կալինա Փավլովնա Վիշնեւսքայա (ի ծնէ տրուած ազգանունը՝ Իվանովա, 25 Հոկտեմբեր1926, Լենինկրատ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 11 Դեկտեմբեր 2012, Մոսկուա, Ռուսաստան), ռուս օփերային երգչուհի (սոփրանօ), ԽՍՀՄ ժողովրդական արուեստագիտուհի (1966)։ 1944 թուականէն երգեր է Լենինկրատի օփերեթի թատրոնին մէջ, ապա 1952-1974 թուականներուն եղեր է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բեմին վրայ հանդէս գալով աւելի քան 30 դերերգերով։

Մսթիսլաւ Ռոստրոփովիչ եւ Կալինա Փավլովնա Վիշնեւսքայա

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մսփիսլավ Ռոսփրոփովիչ եւ Կալինա Վիշնեւսքայա

Խորհրդային Միութեան տարիներուն հակադրուեր է իշխանութիւններուն, օգնութիւն ցոյց տալով գրող Ալեքսանտր Սոլժենիցինին։ 1974 թուականին իր ամուսնոյն՝ Մսթիսլաւ Ռոստրոփովիչի հետ միասին հարկադրուած լքեր է Խորհրդային Միութիւնը։ Երգեր է աշխարհի խոշորագոյն բեմերու վրայ (Քովենթ Կարտըն, Մեթրոփոլիթեն օփերա, Կրանտ օփերա, Լա Սքալա, Միւնխենեան օփերա եւ այլն), կատարումներ ունեցեր է բացառիկ երաժիշտներու հետ՝ Ռոստրոփովիչի, Հերպըրտ ֆոն Քարայանի, Օթթօ Քլեմփերերի, Նիքոլայ Կիաուրովի, Նիքոլայ Կետոյի, Փլասիտո Տոմինկոյի, Տիթրիխ Ֆիշեր Տիսքաուի եւ այլոց հետ։

1990-ական թուականի սկիզբը վերադարձեր է Ռուսաստան, դարձեր է Մոսկուայի երաժշտանոցի պատուարժան փրոֆեսոր։ 2002 թուականին Մոսկուայի մէջ բացեր է Կալինա Վիշնեւսքայայի Օփերային երգի կեդրոնը։

Կալինա Փավլովնա Վիշնեւսքայան մահացեր է Մոսկուայի մէջ, 86 տարեկանին, 2012 թուականի Դեկտեմբեր 11-ին։

Ամուսնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ան ամուսնացեր է 3 անգամ։ Իր առաջին ամուսինը՝ Կերոկ Վիշնեւսքին ծովագնաց էր։ Ամուսնալուծութենէն յետոյ Կալինան պահպանեց անոր ազգանունը։

Իր երկրորդ ամուսինը՝ ջութակահար, Լենինկրատի օփերա ընկերութեան տնօրէն Մարք Ռուպինը,[5] կը ծառայէր նաեւ որպէս Կալինա Վիշնեւսքայի տնօրէն։ Երկրորդ ամուսնութենէն ծնած տղան, որ մահացաւ 2 ամսու՝ անոնց ամուսնալուծութենէն 10 տարի առաջ[6]:

Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ Լենինի շքանշան Արուեստի եւ գրականութեան շքանշանի սպայ «Ի յիշատակ Սանքթ Փեթերպուրկի 300-ամեակին» մետալ

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 1-ին աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» II աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 3-րդ աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 4-րդ աստիճանի շքանշան

«Լենինկրատի պաշտպանութեան համար» մետալ

«Աշխատանքի վեթերան» մետալ

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ

«Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 60-ամեակ» յոբելենական շքանշան

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 50-ամեակ» յոբելենական շքանշան

«Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 65-ամեակ» յոբելենական շքանշան

«Մոսկուայի 850-ամեակի յիշատակի» մետալ ՌԽՖՍՀ ժողովրդական արուեստագէտ ՌԽՖՍՀ վաստակաւոր արուեստագէտ Վլատիմիր Իլյիչ Լենինի ծննդեան 100-ամեակի յոբելենական մետալ

Մետալ «Լենինկրատի 250-ամեակի առթիւ» Պատուաւոր Լէգէոնի շքանշան Արուեստի եւ գրականութեան շքանշան եւ Q80796649?

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Вишневская Галина Павловна // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. Encyclopædia Britannica
  4. Brockhaus EnzyklopädieF.A. Brockhaus, 1796.
  5. Garry Humphreys (2012-12-18)։ «Galina Vishnevskaya: Soprano whose voice entranced Britten and who fled the Soviet Union»։ The Independent։ արտագրուած է՝ 2015-08-13
  6. Tully Potter (2012-12-11)։ «Galina Vishnevskaya obituary»։ The Guardian։ արտագրուած է՝ 2015-08-13