Կալիա Նովենց

Jump to navigation Jump to search
Կարիա Նովենց
180px
Ծնած է 10 Յուլիս 1937
Ծննդավայր Երեւան
Վախճանած է 22 Յուլիս 2012
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութիւն դերասանուհի
Պարգեւներ եւ
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Ամուսին Երուանդ Ղազանչեան
Երեխաներ Հակոբ Ղազանչյան

Կալիա Նովենց (10 Յուլիս 1937, Երեւան (ՀԽՍՀ) - 22 Յուլիս 2012, Երեւան), թատրոնի եւ շարժանկարի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007), հայ բեմադրիչ Երուանդ Ղազանչեանի կինը, Յակոբ Ղազանչեանի մայրը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նովենց 1958-ին՝ կ'աւարտէ Երեւանի Պետական Թատերական Ուսումնարանի դերասանական բաժանմունքը եւ աշխատանքի կ'անցնի Կապանի պետական թատրոնին մէջ: Այնուհետեւ երկար տարիներ ան աշխատած է Սունդուկեանի անուան ակադեմիական, Գիւմրիի Վարդան Աճէմեանի անուան, Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան, Սօս Սարգսեանի գլխաւորած «Համազգային» թատրոններուն մէջ[1]:

Կեանքի վերջին տարիներուն ան Պարոնեանի անուան երաժշտական երգիծական թատրոնի դերասանուհի էր: Հայ թատրոնի եւ շարժանկարի նշանաւոր վարպետ Կալիա Նովենց հայկական շարժանկար բերաւ հայ կնոջ կերպարը, անոր տառապանքներն ու լուռ հեծեծանքները։ Աւելի քան 50 դեր թատրոնի մէջ, ռատիոբեմադրութիւններու մէջ, հարիւրէ աւելի կրկնօրինակումներ, բայց այս բոլորին կողքին դերասանուհիին մեծագոյն ներկայութիւնը շարժանկարի մէջ էր, ուր ան նկարահանուեցաւ «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկութեան տանգոն» , «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք», մօտ երեք տասնեակ շարժանկարներու մէջ:

Արժանացած է տասնեակ մրցանակներու եւ պարգեւներու, եղած է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր եւ միջազգային շարժանկարի փառատօներու մրցանակակիր։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արժանացած է տասնեակ մրցանակներու եւ պարգեւներու, եղած է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր եւ միջազգային շարժանկարի փառատօներու մրցանակակիր[2]։

  • 2007 ՀՀ ժողովրդական արթիստ
  • 2008 «Արտաւազդ» թատերական փառատօնի «Յատուկ մրցանակ»
  • ՀՀ Պետական մրցանակ
  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մետալ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007 
  2. Ամսուան դէմքը

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Վիքիքաղվածք