Երուանդ Ղազանչեան
Արտաքին տեսք
| Երուանդ Ղազանչեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 Յունիս 1937[1] |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Մահացած է | 30 Յուլիս 2019 (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
| Մասնագիտութիւն | բեմադրիչ |
| Աշխատավայր | Պատանի Հանդիսատեսի Թատրոն, Կապանի պետական թատրոն?, Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1], Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն[1], Հրաչեայ Ղափլանեանի Անուան Տրամաթիքական Թատրոն[1], Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն[1] և Պատանի Հանդիսատեսի Թատրոն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Ամուսին | Կալիա Նովենց |
| Երեխաներ | Յակոբ Ղազանչեան |
Երուանդ Ղազանչեան (2 Յունիս 1937[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1] - 30 Յուլիս 2019, Երեւան, Հայաստան), Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արուեստագէտ, բեմադրիչ:
Կենսագրոիթիւն եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 2 Յունիս 1937-ին, Երեւան: 1974-էն կը դասաւանդած է Երեւանի թատրոնի եւ շարժապատկերի պետական հաստատութեան մէջ (1991-էն` փրոֆեսէօր):
1984-1986 թուականներուն աշխատած է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնիին մէջ՝ իբրեւ տնօրէն եւ գեղարուեստական խորհուրդի նախագահ։
1995-2007-ի ժամանակահատուածին եղած է Հայաստանի թատերական գործիչներու միութեան նախագահը:
Բեմադրութիւնները[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ժան Փոլ Սարթր - «Անթաղ Մեռելներ»
- Ալեքսանտր Շիրվանզատէ - «Պատուի Համար»
- Ալեքսանտր Շիրվանզատէ - «Մորկանի Խնամին»
- Ֆէոտոր Տոսթոեւսքի - «Ապուշը»
- Ֆէոտոր Տոսթոեւսքի - «Ոճիր Եւ Պատիժ»
- Ժորա Յարութիւնեան - «Հարսանիք»
- Ժորա Յարութիւնեան - «Պարոն Բաբիկը Եւ Ուրիշները»
- Բերթոլդ Բրեխթ - «Քուրաժ Մայրիկը»
- Ֆետերիքո Գարսիա Լորքա - «Արիւնոտ Հարսանիք»
- Եղիշէ Չարենց - «Երկիր Նաիրի»
- Միխայիլ Սալթիքով-Շչետրին - «Մի Քաղաքի Պատմութիւն»
- Ուիլեամ Շեքսփիր - «Ոչնչէն Մեծ Աղմուկ»
- Ուիլեամ Շեքսփիր - «12-րդ Գիշեր»
- Սանին - «Ես Մարդ Եմ»
- Ժան Պապթիսթ Մոլիէր - «Քաղքենին Ազնուական»
- Նիքոլայ Գոգոլ - «Ամուսնութիւն»
- Ժիրայր Անանեան - «Ես Եմ, Եկեր Եմ»
- Ժիրայր Անանեան - «Տէ՛ր, Մի Թող Մեզ Անտէր»
- Ժիրայր Անանեան - «Մեռնելու Էլ Իրաւունք Չունիմ»
- Արիստոփանէս - «Լիսիսթրաթէ»
- Յակոբ Պարոնեան - «Ատամնաբոյժն Արեւելեան»
- Քարինէ Խոտիքեան - «Լիր Արքայի Ծաղրածուն»
- Չխէիձէ - «Կամուրջ»
- Քարլօ Գոցցի - «Թագաւոր Եղջերուն»
- Արամաշոտ Պապայեան - «Գնա Մեռի, Արի Սիրեմ»
- Արտեմի Այվազեան, Գարեգին Երիցեան - «Ուշ Ըլլայ, Նուշ Ըլլայ»
- Տիգրան Չուխաճեան - «Կարինէ»
- Գուրգէն Խանջեան - «Քարերը Հաւաքելու Ժամանակն Է»
Պարգեւներ, մրցանակներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1986-ին պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան Պետական մրցանակով,
- 2005-ին` «Երեւանի պատուաւոր քաղաքացի» կոչումով,*
- 2008-ին` Հայ եկեղեցւոյ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով,
- 1974-ին արժանացած է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչի,
- 2004-ին` ժողովրդական արուեստագէտի կոչման,
- 2015-ին` Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակին (Տ. Չուխաճեանի «Կարինէ» օփերեթին համար),
- 2017-ին` Հայաստանի Հանրապետութեան «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» առաջին աստիճանի մետալին[3]:
Երուանդ Ղազանչեան եղած է նաեւ ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Պէյրութի «Վահրամ Փափազեան» թատերախումբին բեմադրիչը[4]:
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանուհի Կալիա Նովենցին ամուսինն էր, բեմադրիչ Յակոբ Ղազանչեանին հայրը, դերասանուհի Մարիամ Ղազանչեանին պապը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ (հայերեն) Երվանդ Ղազանչյան, 2025-04-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4_%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10290844, վերցված է 2025-11-21
- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am։ արտագրուած է՝ 2021-01-09
- ↑ «Մեր Կորուստները. Մահացած Է Բեմադրիչ Երուանդ Ղազանչեան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-07-31։ արտագրուած է՝ 2021-01-09