Ծումերքա

Լեռ
Ծումերքա
Τζουμέρκα (Αθαμανικά Όρη)
Ծումերքա (Աթամանիքա լեռներ)
Երկիր Յունաստան
Շրջան Իփիրոս
ԲԾՄ 2429մ․ մ

Ծումերքա կամ Աթամանիքա լեռներ (յուն․՝ Τσουμέρκα կամ Αθαμανικά Όρη)․ Փինտոս լեռնաշղթային հարաւային մասին հսկայ լեռներէն մին, 2429մ․ բարձրութեամբ։ Կը բարձրանայ Ախելո՛ոս եւ Արախթոս գետերուն միջեւ։

Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծումերքա կամ Աթամանիքա լեռներ
Ծումերքա․ ձիւնածածկ

Լեռնաշղթային վրայ գտնուող գիւղերը թիւով 65 կը կոչուին Ծումերքոհորիա (Ծումերքայի գիւղերը)։ Անոնք վարչականօրէն տարածուած են երեք նահանգներու՝ Իոանինոն, Արթաս եւ Թրիքալոն։ Լեռնաշղթային հիւսիսային մասը կը կոչուի Քաքարտիցա (2429մ․) եւ կը գտնուի Մացուքի, Մելիսուրղի եւ Աթամանիա գիւղերուն միջեւ։ Լեռնաշղթան հարուստ է առուակներով, որոնք կը ջրամատակարարեն 2 ջրվէժներ։

Գլխաւոր գագաթներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բարձրագոյն գագաթն է Քաքարտիցա 2429մ․։ Ուրիշ բարձր գագաթներ են՝ Քաթարահիաս (2299), Հիլիա Էքսինտա (2253), Ցումա Փլասթարի (2188), Քրիաքուրաս (2100), Քաթաֆիղի (2098) եւ Վարիքօ (2007)։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[1] [2] [3]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]