Ախելո՛ոս
Ախելո՛ոս | |
---|---|
Αχελώος | |
Ախելո՛ոս գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 217 քմ |
Ջրահոսք | |
Ակունք | Փինտոս լեռնաշղթայ |
Գետաբերան | Յոնիական ծով |
Տեղակայում | |
Երկիր | Յունաստան |
Ախելո՛ոս (յուն․՝ Αχελώος), ծանօթ է նաեւ Ասփրոփոթամոս (Ασπροπόταμος) անունով։ Կը բխի Փինտոս լեռնաշղթայի Լամքոս լեռէն, Մեցովոյին հարաւ, հարաւ-արեւմտուքը, Յունաստան։
Գետին հոսքը 220քլ․ է եւ Յոնիական ծով հազիւ թափած, գետի ջուրերէն կը կազմուին Էհինատես կղզիները։
Գետը կը հոսի անցնելով Թրիքալա նահանգէն եւ յաջորդաբար Քարտիցա, Արթա, Էվրիթանիա եւ Էթոլոաքարնանիա նահանգներուն սահմաններէն։ Գետը շարունակելով հոսքը, Քրեմասթոն լիճի ջրամբարէն ետք Աքարնանիա եւ Էթոլիա նահանգներուն բնական սահմանը կը դառնայ, ապա յաջորդաբար Քրեմասթոն, Քասթրաքիու եւ Սթրաթու արուեստական լիճերը ճեղքելէն ետք կ՛որոգէ Աղրինիոյի դաշտը։ Դէպի Յոնիական ծով հոսքին ընթացքին, կ՛ընդունի Աղրաֆիոթիս, Թաւրոփոս, Թրիքերիոթիս եւ Ինահոս գետերուն հարկատուներուն ջուրերը։
Կը սեպուի ջուրերով բնիկ յունական ամենահարուստ գետը։
Անունը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետին հին անունը Ախելո՛ոս եղած է եւ շատ հաւանական է թէ յառաջացած է «ախ» արմատ բառէն որ ջուր կը նշանակէ եւ «լո՛ոոն» բաղդատական ածականէն որ լաւագոյն կը նշանակէ։
Ի․ դարերու կէսերուն, կ՛որոշուի օգտագործուին Ախելո՛ոս գետին առատ ջուրերը։ 1962-1966 տարիներուն ընթացքին կը ստեղծուի Քրեմասթոն արուեստական լիճը։ 1968-ին կ՛ամբողջանայ Ախելո՛ոս գետին երկրորդ ջրամբարի կառուցումը՝ Քասթրաքիուին։ Իսկ 1989-ին երրորդ ջրաբարի մը կառուցումը կ՛առաջացնէ Սթրաթու լիճին ստեղծումը։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ախելո՛ոս գետին Տելթան, Մեսոլոկիին ծովալիճը, Էհինատես կղզիները արձանագրուած են որպէս ՆԱԹՈՒՐԱ 2000։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քասթրաքի, Սթրաթոս գետերը եւ Ախելո՛ոս գետը
-
Ախելոոս գետը նկարուած Թեմփլա կամուրջէն
-
Ախելո՛ոս գետին Տելթան․ ՆԱԹՈՒՐԱ 2000
-
Վայրի ձիեր - Ախելո՛ոս գետին Տելթան․ ՆԱԹՈՒՐԱ 2000
-
Ախելո՛ոսին գետաբերանին մօտ
-
Ախելո՛ոս գետը
-
Ախելո՛ոս
-
Ախելո՛ոս ամառը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՆԱԹՈՒՐԱ 2000․ Ախելո՛ոս, Էհինատես,․․․(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-08-18-ին։ արտագրուած է՝ 2023-07-11
- ↑ - ΕΡΤ Յունաստանի Պետական Ռատիօհեռասփռումի կայան - Տեսերիզ․ Անծանօթ յունական բնութիւնը, 011 Ախելոոսին գետաբերանը(յունարէն)[permanent dead link]
- ↑ ΕΡΤ Յունաստանի Պետական Ռատիօհեռասփռումի կայան - Տեսերիզ․ Յունաստանի գետեր․ Ախելո՛ոս(յունարէն)
- ↑ Ասփրոփոթամոս (Ախելո՛ոս) գետը(անգլերէն)
- ↑ Ախելոոս(անգլերէն)
- ↑ Ախելոոս, բնապահպանում(անգլերէն)