Խաչիկ Մարտիրոսեան
Ծնած է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Շումեն, Danube Vilayet, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1903 |
Մահուան վայր | Բասէն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Խաչիկ Մարտիրոսեան (1875, Շումեն, Danube Vilayet, Օսմանեան Կայսրութիւն - 1903, Բասեն), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խաչիկ Մարտիրոսեան ծնած է 1875 թուականին, Պուլկարիոյ Շումեն քաղաքին մէջ։ Մարտական անունը եղած է Շումենցի Խաչիկ։ Մասնագիտութեամբ բժիշկ է։
1903 թուականին, կնոջն ու որդուն, Շումեն ձգելով մեկնած է Կարս, այնտեղէն Սասուն անցնելու եւ ժողովուրդին օգնելու նպատակով։ 1903 թուականին, երբ կազմած են Խանի ու Օննիկ Նուրուզի ֆիտայական խումբերը, բժիշկն ըսած է. «Մեռաք` ես ձեզի հետ, վիրաւորուեցաք՝ ձեզի պահապան», եւ դեղորայքի պայուսակը ուսին միացած է ֆիտայիներու խումբին։ 1903 թուականին՝ Բասէնի կռիւներու ժամանակ, եղած է առաջին զոհերէն՝ 28 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալպոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճէլըս, 1992։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։